10:12 17.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 16-ից 17-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, խարդախության` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, […]
10:06 17.05.2024
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող արագաչափ սարքը տեղափոխվել է նույն փողոցի 51/4 հասցեի հարակից ճանապարհահատված։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
09:53 17.05.2024
Մայիսի 3-ի երեկոյան ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղրոդում տված կինը հայտնեց, որ Շատվան գյուղիիրենց տնից գողոթյուն է կատարվել: Օպերատիվ խումբը մեկնեց Շատվան: Ապրիլի 18-ից տանը մարդ չէր եղել, այդ օրն էլ վերադարձել ու տեսել էին, որ տեխնիկական միջոց կիրառելով բացել են մուտքի երկաթյա դուռն ու գողացել բենզասղոց և էլեկտրական գործիքներ` խոտհնձիչ, սղոց ու պտուտակահան: Ընդհանուր վնասը […]
08:41 17.05.2024
Մայիսի 16-ին, ժամը 18:52-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքային մարզադաշտի մի հատվածում անձրևաջրեր են լցվել. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 700 լիտր ջուր:
08:22 17.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:16 17.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
23:45 16.05.2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը նախապես ծրագրված էր։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը հանրապետության Պետական անվտանգության խորհրդի և կառավարության արտակարգ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, որ դա պատահականություն չէր, և նշել, որ կրակողը նախկինում մասնակցել է Դոլնա-Կուպայում բողոքի ցույցի, որտեղ տեղի էր ունենում նախարարների կաբինետի […]
22:42 16.05.2024
Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ: Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […]
21:38 16.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1, 1/1, 3, 13, 15 շենքեր, Մոլդովական փ. 3/1, 5, 12, 13, 14 շենքեր, Գայի պող. 11, 13 շենքեր, թիվ 164 դպրոց և հարակից ոչ […]
20:41 16.05.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները գործադիր տնօրենի տեղակալ Բերտրան Ուոլքենաերի գլխավորությամբ այսօր այցելել են Վեդիի ջրամբար՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։ «Նրանց ուղեկցում էին Տարածքային ենթակառուցվածքների կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։ Պատվիրակության անդամներին ներկայացվել է Վեդիի ջրամբարի […]
20:07 16.05.2024
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ մեր երկրում ծննդօգնությունն իրականացվում է պետական պատվերով` անվճար։ «Ապագա մայրի՞կ ես ու չգիտե՞ս ինչից սկսել։ Ընդամենը 3 քայլ է։ Եվ հիշի՛ր, մեր երկրում ծննդօգնությունն իրականացվում է պետական պատվերով` անվճար: Տեսանյութը պատրաստվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կողմնորոշելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
19:26 16.05.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Արդյունքում՝ 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության ՝ ամսական 300 000 դրամ, տրամադրման ժամկետը կերկարաձգվի հունիս ամիսը ներառյալ: Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 459 450 000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 8789 անձանց 2023թ. նոյեմբեր […]
18:42 16.05.2024
Մայիսի 16-ին՝ ժամը 08:37-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների, ոստիկանների և […]
18:17 16.05.2024
Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […]
18:12 16.05.2024
Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին ասել է, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի առողջական վիճակը դեռևս ծանր է. Պելեգրինին կարճատև այցով եղել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Բժիշկներն ասացին, որ ես կարող եմ նրան շատ կարճ ժամանակով այցելել: Իհարկե, վիճակը դեռ շատ ծանր է»,- լրագրողներին ասել է Պելեգրինին Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցի մոտ տեղի […]
17:25 16.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, Այսօր նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը՝ ի նշանավորումն Երևանի պետական համալսարանի հիմնադրման: 1919թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց. նշանավորելով օրվա խորհուրդը և բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում՝ 2015 թվականից […]
16:19 16.05.2024
Կայացել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին նիստը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ծրագրի հիմնական շահառուների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի` Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ ծրագրի շրջանակում և հիմնված է տուժած երեխաների իրավունքները պաշտպանելու ԵԽ փորձի […]
16:12 16.05.2024
Գործադիրի որոշմամբ հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը, ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 5151 քաղաքացու: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող […]
16:06 16.05.2024
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ […]
15:55 16.05.2024
Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում մեկ անգամ ևս անդրադարձել է հարերի վճարմանը և ընդգծել դրա կարևորությունը. «Հարկն այն չէ, որ մարդն իր գրապանից հանում և դնում է ուրիշի գրպանը, այլ մարդն իր մի գրպանից հանում է և դնում մյուս գրպանը: Եվ սա պետական ընկալում է, որը մենք պետք է խորացնենք: Մարդիկ չպետք է պոկեն իրենցից […]
15:34 16.05.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Գործադիրը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 […]
15:02 16.05.2024
Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված հաղորդումը սովորական և հաճախ հանդիպողներից չէր։ Ոստիկանություն զանգահարած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանը հայտնել է, որ եկեղեցու այգում նորածին երեխա են թողել։ Կինը իրավապահներին տեղեկացրել էր, որ երեխային տարել է իր տուն։ Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Իրավապահները ձեռնարկեցին […]
14:55 16.05.2024
ՀՀ կենտրոնական բանկը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կազմակերպում են Կիբեռանվտանգության շաբաթ, որն այս տարի տեղի կունենա մայիսի 18-26-ը։ Նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակումը, խրախուսել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։ Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ […]
14:38 16.05.2024
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ […]
13:14 16.05.2024
Երևանում մայիսի 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը՝ […]
12:19 16.05.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Ներքին Չարբախ): Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հանրային սննդի օբյեկտը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ կառույցի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, առաստաղի որոշ հատվածները կառուցված չեն եղել այնպես, […]
11:49 16.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 6, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ […]
11:43 16.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող, սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից էր դարձրել ՀՀ-ում […]
11:30 16.05.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
11:01 16.05.2024
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 15-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Աբրահամ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Նա ներկայացվել է դատարան: