09:21 15.05.2024
ՀՀ կառավարության 2024 թ. մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 350-Ա որոշման հիման վրա Ներքին գործերի նախարարությունը մարտի 12-ին հայտարարել էր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերություն ծրագրի մասնավոր գործընկերոջ ընտրության որակավորման հարցում։ «Ծրագրի շրջանակում հայտարարվելիք մրցույթին մասնակցելու նպատակով […]
09:16 15.05.2024
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մայիսի 15-ից 19-ը կլինի Երևանի գործընկեր քաղաք Փարիզում: «Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի և Իլ դը Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային և տարածաշրջանային նշանակության մի շարք կառույցներ»,-նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
08:10 15.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
08:05 15.05.2024
Մայիսի 14-ին, ժամը 23:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցի շենքերից մեկի ավտոկայանատեղի անձրևաջրեր են լցվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի […]
23:05 14.05.2024
Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից Երևան քաղաքի կենտրոնում անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում մայիսի 13-ին Կենտրոն վարչական շրջանում՝ Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում, ակցիայի մասնակիցներից մեկի կողմից կատարվել է առերևույթ խուլիգանական արարք։ Մասնավորապես, ակցիայի նշված մասնակիցը, տարածքում գտնվող անձանց նկատմամբ դրսևորելով անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի […]
21:57 14.05.2024
Ադրբեջանական պատմության դպրոցական դասագրքերում ներկայացվում են նենգափոխված տեղեկություններ հայերի և Հայաստանի մասին։ Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ «Օրինակ` ըստ այդ դասագրքերում տեղ գտած շարադրանքի` 18-րդ դարում ադրբեջանական տարածքներում ստեղծվել էր Երևանի խանությունը, որի բնակչությունը իբրև թե միայն ադրբեջանցի թուրքեր էին: Ըստ այդ հեղինակների` թուրքերի նախնիները հնագույն ժամանակներից ապրել են այդ տարածքներում, իսկ հայերը այստեղ […]
21:17 14.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Խանջյան փ. 15 շենք, Վարդանանց անց. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ղափանցյան փ. 5/28-108 առանձնատներ, Լեփսիուսի փ. 11-16 շենքեր, Լենինգրադյան փ. 12, 14, 16, 18, 20, 22, 28 […]
20:54 14.05.2024
Յոհաննես Գուտենբերգի համալսարանի գերմանացի կլիմայագետները պարզել են, որ 2023 թվականի ամառը Երկրի վրա ամենաշոգն է եղել վերջին 2000 տարվա ընթացքում։ Պարզվել է նաև, որ նախկին կլիմայական հաշվարկները, հավանաբար, հիմնված են եղել ոչ ճշգրիտ ցուցանիշների վրա: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ամսագրում։ Փորձագետներն ասում են, որ իրենց բացահայտումները հիմնված են ծառերի օղակների լայնության ուսումնասիրության և 1850-1900 […]
20:17 14.05.2024
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր […]
19:34 14.05.2024
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 236 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքի Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար: Այդ մասին հայտնի է դարձել այսօր՝ Երևանում առաջին անգամ ընթացող բանկի՝ 33-րդ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։ Դրան մասնակցում է ավելի քան 2000 միջազգային ներկայացուցիչ։ Բիզնես ֆորումում կքննարկվեն տարածաշրջանային կապի և արժեշղթաների կարևորությանը, արհեստական բանականությանն ու կիբերանվտանգությանը, […]
18:24 14.05.2024
«Դպրոցականների հետ գիտության մասին խոսելը ձեռքբերում է: Այն գաղափարներն ու նախագծերը, որոնց ականատես եղանք համադպրոցական գիտության փառատոնում, ցույց են տալիս, որ գործ ունենք հասուն, սեփական միտք ու դիրքորոշում ունեցող մարդկանց հետ: Արդյունքները վստահություն են ներշնչում, որ կրթության համակարգում ճիշտ գործընթացներ են իրականացվում. ձևավորվել է այն միջավայրը, որտեղ երեխաները կարողանում են իրենց գաղափարներն առաջ քաշել և […]
18:13 14.05.2024
Սոճիների ծաղկման շրջանում առատ բուսականությամբ հանգստյան գոտիներ այցելելը կարող է ալերգիկ ռինիտի խիստ սրացման կամ բրոնխիալ ասթմայի արտահայտված սրացման պատճառ դառնալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, որ շնչառական ուղիների, թոքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել տարբեր հանգստյան գոտիներում եղևնիների, սոճիների ծաղկափոշին շնչելով: Հաճախ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, […]
17:12 14.05.2024
Թբիլիսիում ցուցարարները ճեղքել են խորհրդարանի արտաքին պարագծում տեղադրված երկաթե ցանկապատերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Իրավապահները սկսել են բերման ենթարկել երկաթյա ցանկապատերի միջով անցած ցուցարարներին: Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն այսօր լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։
16:47 14.05.2024
Միասնական սոցիալական ծառայությունից ԼՂ մեր հայրենակիցներին տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում ապրիլ ամսվա վճարման գործընթացը սկսված է։
16:42 14.05.2024
Մայիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Մրգավան գյուղում, «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Բ, ծնված 1971 թ․) դուրս է […]
16:16 14.05.2024
Վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 450 000 մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահ քաղաքը Գազայի հատվածի հարավում Իսրայելի գործողության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հայտել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA): «Ռաֆահում դատարկ փողոցներ են, մինչ ընտանիքները փորձում են փախչել՝ անվտանգություն որոնելով։ UNRWA-ի գնահատումներով՝ մայիսի 6-ից Ռաֆահից բռնի տեղահանվել է շուրջ […]
15:50 14.05.2024
Երևանյան 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի: Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառում: Հերթական նիստում ավագանին հաստատեց «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Եվրոպական ներդրումային բանկի կողմից գնահատված ծրագրի ընդհանուր արժեքը 37.1 մլն եվրո է, որից 2 մլն-ը կտրամադրի Երևանի քաղաքապետարանը, բանկի կողմից տրամադրվող վարկը՝ 25 մլն եվրո […]
15:46 14.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:
15:03 14.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհու կողմից ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալենրի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Թումանյան փողոցների խաչմերուկում «Ազգային Բևեռ» […]
14:23 14.05.2024
Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը, որին Ադրբեջանն ապօրինաբար ձերբակալել է՝ շինծու մեղադրանքներով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Արկադի Ղուկասյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։
13:59 14.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
13:55 14.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:
13:36 14.05.2024
Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ […]
13:31 14.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննություն է իրականացվում՝ մայրաքաղաքում իրականացվող բողոքի ակցիաների մասնակիցներից մեկի կողմից ապօրինի կերպով սառը զենք պահելու և կրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 18։20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ՀՈԲ ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ-Բուզանդ փողոցների […]
12:59 14.05.2024
2024 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10։50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Խ.Աբովյան փողոցում, վրաերթի ենթարկվելու հետևանքով, իրենց մոտ բուժօգնության է դիմել Նարե Գևորգյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել […]
12:38 14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարանական լսումներ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո իրականացվել են զգալի փոփոխություններ: Խմբագրվել են օրենքում օգտագործվող առանձին հասկացությունները, դրանց […]
12:31 14.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն: Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ […]
12:25 14.05.2024
Հաղորդում է ստացվել այն մասին, որ հանրապետությունում անցկացվող բողոքի ակցիաների առերևույթ աջակիցներից մեկի սոցիալական ցանցի էջում հրապարակվել է մի գրառում, որտեղ նշվում է հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, վտարելու, ՀՀ անձնագրից զրկելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ նշված գրառման մեջ առկա են անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական կամ այլ հայացքներով կամ […]