14:22 02.05.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական […]
14:13 02.05.2024
Մամուլում տեղեկություն է տարածվում, թե իբր ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» է իրականացնում Տավուշի մարզում։ Նախարարությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին իրականացնում է ականազերծման աշխատանքներ։ Նշված աշխատանքների իրականացման շրջանակներում՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու համար: […]
13:26 02.05.2024
2024 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 103 երեխա, որից 45-ը՝ տղա, 58-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ 103 երեխաներից 18-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 29-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
13:18 02.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 5-րդ մ/շ՝ Գալշոյան փ. 18, 19, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 38/1, 40 շենքեր, թիվ 113 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Փարպեցու […]
13:07 02.05.2024
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ապրիլի 1-30-ը ծնվել է 180 երեխա, նախորդ ամիս մարզում լույս աշխարհ է եկել 98 տղա, 82 աղջիկ։ Ծնունդներից երեքը զույգ է եղել։
12:57 02.05.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 1-ին Ծաղկունք գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տարել 27-ամյա Մովսես Ե.-ին: Նա հետախուզվում էր գողությունների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 1-ին Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Արմեն Մ.-ին: Նա հետախուզվում էր […]
12:47 02.05.2024
Երևանում մայիսի 2-ին երեկոյան ժամերին, 3-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր […]
12:30 02.05.2024
Ապրիլի 30-ի ժամը 22.20-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս քաղաքի տներից մեկի մոտ իրեն վրաերթի են ենթարկել: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին, մեքենան արագ վարելու համար, դիտողություն են արել համաքաղաքացի 17-ամյա […]
12:12 02.05.2024
Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու մի հատվածի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի, հինգշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը Մեյչժոու քաղաքում։ 18 մեքենա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հսկայական փոսում։ Չինական ԶԼՄ-ների հրապարակած կադրերում երևում է, որ անկման հետևանքով որոշ մեքենաներ այրվել են։ […]
12:05 02.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, […]
11:58 02.05.2024
Կառավարությունը կաջակցի ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին, որպեսզի նրանք կա՛մ ատեստավորման փուլը հաղթահարեն, կա՛մ ստանան բարձրագույն կրթություն և շարունակեն իրենց մանկավարժական գործունեությունը: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: «Ավելի քան 150 հոգի ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալու, և շուրջ 500 մանկավարժ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին: Աջակցությունը նախատեսում ենք իրականացնել մեր նախարարությանը հատկացված բյուջետային հատկացումների […]
11:50 02.05.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 53-ամյա Արսեն Խ.-ն: Նա մարտի 14-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
11:37 02.05.2024
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 30-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և օդանավակայանում Արտաշատի բաժնի աշխատակիցներին է ներկայացել 44-ամյա Տիգրան Ս.-ն, որը ապրիլի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
11:17 02.05.2024
Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։ Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ […]
11:04 02.05.2024
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին բաժին է ներկայացել 23-ամյա Հովհաննես Մ.-ն, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
10:44 02.05.2024
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 1-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 33-ամյա Արման Ե.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: […]
10:37 02.05.2024
ՀՀ ՇՄ նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարության Թեժ գծին և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, որ քաղաքացիների տներ մողեսներ են մտել։ Տեղեկացնում են, որ ՀՀ-ում՝ հանդիպում են 27 տեսակի մողեսներ, որոնցից 11 տեսակը ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ ՀՀ ում տարածված մողեսների […]
10:21 02.05.2024
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները Մասիս քաղաքի Մարտիրոսյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 60-ամյա Մանիշակ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
10:07 02.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված առերևույթ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա […]
10:03 02.05.2024
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Վարդանանց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա Լևոն Բ.-ին: Նա ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
08:51 02.05.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: «ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ […]
08:11 02.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:05 02.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
00:24 02.05.2024
Հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատված հատվածներում Պաշտպանության նախարարությունը ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար: Սահմանի պահպանության հարցն ամբողջությամբ իրականացնելու են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախ եկեք արձանագրենք՝ մենք ասում ենք մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց, որ մենք […]
23:50 01.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչ է սպասվում Կիրանցին։ «Կիրանցում հետևյալն է սպասվում: Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ […]
23:31 01.05.2024
Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ավելի քան 60 ցուցարարի է ձերբակալել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ։ Այն տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Վրաստանի ՆԳ նախարարին՝ հորդորելով դադարեցնել ուժ […]
22:55 01.05.2024
Այսօրվանից «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Սոճուտ» դենդրոպարկը բաց է քաղաքացիների այցելությունների համար՝ նոր սեզոնի մեկնարկը տրված է։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ «Սոճուտ» դենդրոպարկ»-ն ընտանեկան հանգստի համար նախընտրելի վայր է տարվա բոլոր եղանակներին, որտեղ 35 հա տարածքում մոտ 400 բուսատեսակ կա։ Հասցե՝ Լոռու մարզ, Գյուլագարակ համայնք։
22:14 01.05.2024
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ը նախատեսում է բոլոր ընթերցումներով ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը՝ չնայած երկրում շարունակվող բողոքի ցույցերին, սա բխում է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեի ճեպազրույցում արված հայտարարությունից։ «Ընթացակարգը հետևյալն է՝ երկու շաբաթից կունենանք երրորդ լսումը, հետո մոտ մեկ ամսից՝ չորս շաբաթից կլինի վետոյի հաղթահարումը»,- նշել է վարչապետը։ Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր օտարերկրյա […]