16:22 01.05.2024
Փարիզում արհմիությունների մայիսմեկյան ցույցից առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել 15 մարդու։ Այս մասին հայտնել է Metropolitan Police պրեֆեկտուրան X-ում (նախկինում Twitter): «Աշխատանքի օրվան նվիրված ցույցից առաջ իրավապահները խուզարկել են 478 մարդու, 15-ը բերման են ենթարկվել»,- ասվում է գերատեսչության կարճ հաղորդագրության մեջ։ Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի ողջ Ֆրանսիայում ցույցեր են անցկացվում։ Այս տարի, ըստ Europe […]
15:44 01.05.2024
Հունաստանի Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիայի, Հասարակական հատվածի արհմիության Գերագույն խորհրդի և Կոմունիստական կուսակցությանը մոտ կանգնած Համահելլենական մարտական ճակատի (PAME) ակտիվիստները զանգվածային երթեր և հանրահավաք են անցկացրել Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքն անցկացվել է աշխատանքային պայմանների բարելավման կարգախոսներով, սակայն ցուցարարները կրել են նաև պաղեստինյան դրոշներ և պահանջել ազատություն Պաղեստինին։շ Նրանք համերաշխություն են հայտնել […]
15:03 01.05.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով այցով ժամանել է Իսրայել, զրուցել է մի խումբ ցուցարարների հետ, ովքեր պահանջում են շուտափույթ ազատ արձակել Գազայում պատանդներին։ Բլինքենը նրանց վստահեցրել է, որ Վաշինգտոնը բոլոր ջանքերը կգործադրի առևանգվածներին տուն վերադարձնելու համար, գրում է The Jerusalem Post-ը։ Ըստ տեղեկությունների՝ պաղեստինյան անկլավում պահվող պատանդներին աջակցող ինքնաբուխ ցույց է տեղի ունենում Թել Ավիվում […]
14:40 01.05.2024
Մեծ Բրիտանիայում 17-ամյա դեռահասը ձերբակալվել է Շեֆիլդում սպանության փորձ կատարելու կասկածանքով այն բանից հետո, երբ դպրոցում մի քանի մարդկանց վրա հարձակվել է «սուր առարկայով»։ Այս մասին ասվում է Հարավային Յորքշիրի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ «Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել ժամը 08:50-ի սահմաններում, դպրոցում սուր առարկայի հետ կապված միջադեպի մասին հաղորդում ստանալուց հետո: Տուժել են երկու […]
14:12 01.05.2024
Ստամբուլի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ, ովքեր փորձել են ճեղքել Սարաչհանե թաղամասի անվտանգության շղթան դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան, հաղորդում է NTV-ն։ Ավելի վաղ Halk TV հեռուստաալիքը հայտնել էր, որ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար բերման են ենթարկվել մի քանի տասնյակ մարդիկ։ Ոստիկանությունը բարձրախոսներով հորդորել է ցուցարարներին չխախտել […]
13:44 01.05.2024
Մայիսի 2-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
13:16 01.05.2024
Երևանում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 2-6-ին […]
12:59 01.05.2024
Մայիսի 1-ին, ժամը 10:38-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. […]
12:44 01.05.2024
2023 թվականի հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհվել է գրեթե 34,6 հազար պաղեստինցի։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34 568-ի, ևս 77765 մարդ վիրավորվել է»,- ասվում է Առողջապահության նախարարության պաշտոնական հեռագրային ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, որ […]
10:49 01.05.2024
Մայիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում, իսկ ժամը 12։00-ին Սաղմոսավան բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց շրջանակներում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:17 01.05.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10.00-ն, կդադարեցվի՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-3-րդ զանգվածների, Աղաբաբյան փողոցի, Կոտայքի մարզի Քասախ գյուղի՝ Մուշ թաղամասի և Անդրանիկի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
09:39 01.05.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 2-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
09:34 01.05.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ դպրոցականները ծանոթացել են ռազմական ակադեմիայի հնարավորություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:17 01.05.2024
Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն նշվում է աշխարհի 142 երկրում: Սկզբնական շրջանում կրել է Աշխատավորների միջազգային համերաշխության օր անվանումը: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում: 1886թ. ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը […]
08:24 01.05.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:11 01.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
08:06 01.05.2024
Մայիսի 1-ին, ժամը 01:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 02:34-ին: Այրվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:
08:01 01.05.2024
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝ ավտոտեխսպասարկման կետում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին, մարվել՝ 17:00-ին: Սյունյաց 1/6 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետում այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան։
23:48 30.04.2024
Այսօր՝ ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում «Բարս» կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան թիվ 1868 չվերթի օդանավում մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի […]
21:58 30.04.2024
Իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային Ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական […]
21:52 30.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Տիգրան Մեծի պող. 48, 54, 54Ա շենքեր և Գլինկայի փ. 6 շենք, 11։00-17:00 Ներսիսյան փ. 7 շենք, Ազատության պող. 14 շենք, Դավիթ Անհաղթի փ. 2-4, 7-9 շենքեր, Ազատության պող. 21-21/3 շենքեր, […]
21:30 30.04.2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում՝ քաղաքի կենտրոնական պուրակում գտնվող հայկական խաչքարի առջև, ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին Վալ-դը-Մարն դեպարտամենտի պատգամավոր Միշել Էրբիյոնը, Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվյե Կապիտանիոն, Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիկքելը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպության նախագահ […]
19:26 30.04.2024
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմուքը: Այն կսպասարկի հիմնականում Երևանի բնակչությանը` տրամադրելով մասնագիտացված բուժօգնություն: այս մասին հայտնու մ են ՀՀ ԱՆ-ից։ «Բաժանմունքում արտահիվանդանոցային պայմաններում այցելուները կանցնեն անհրաժեշտ հետազոտությունները, կստանան խորհրդատվություն և բուժում: Առողջապահահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է բացման արարողությանը. «Ինձ համար կարևոր է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար պատշաճ […]
19:20 30.04.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Քննարկվել են միության հետ համագործակցության ընդլայնմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանը, արտահանման և ներմուծման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միության անդամների հարցերին ու […]
19:08 30.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
19:02 30.04.2024
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում մասնագիտական հանդիպում-քննարկում է անցկացվել Հայաստանում ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, զբոսաշրջային միավորումների ներկայացուցիչների, գիդ-ուղեկցորդների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմսմբ զբաղվող ՊՈԱԿ-ների ղեկավարները և ՊՈԱԿ-ներում զբոսաշրջային բաղադրիչի զարգացման պատասխանատուները։ «Հանդիպման օրակարգում էին Հայաստանի […]
18:34 30.04.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ (KFOR) առաքելության հրամանատարությունն այցելել է առաքելության կազմում Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը: «Զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանը ԿՖՈՐ-ի հրամանատարությանն է ներկայացրել տարածքի պահպանության գործում զորախմբի առաջադրանքները և ծառայության կազմակերպման գործընթացը: ԿՖՈՐ-ի հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը։ Այդ կապակցությամբ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Թիմ Դայլին և […]
18:25 30.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։