23:31 01.05.2024
Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունը ավելի քան 60 ցուցարարի է ձերբակալել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման պատճառով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների դեմ։ Այն տեղի է ունեցել խորհրդարանի շենքի մոտ։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Վրաստանի ՆԳ նախարարին՝ հորդորելով դադարեցնել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ հատուկ ջոկատայինները սկսել են ցուցարարների դեմ օգտագործել ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Հիշեցնենք, որ բողոքի ցույցերով է ընթանում տարաձայնությունների տեղիք տված օրինագծի երկրորդ ընթերցումը։ Այդ քննարկումները կարող են շարունակվել մի քանի օր։
Ինչպե՞ս են այս ամենին արձագանքում Եվրոպայում, և դեպքերի հետագա զարգացումն ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի վրա:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Եվրոպայում համարում են, որ անընդունելի է և՛ ուժի կիրառումը, այն համարում են անհամաչափ, և՛ «հակադեմոկրատական և եվրոպական արժեքներին հակասո» այդ օրինագիծը. խոսքն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի մասին է։
ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է երեկ Թբիլիսիում տեղի ունեցածը՝ և՛ օրենքը, և՛ ուժի անհամաչափ կիրառումը՝ ակնարկելով, որ տեղի ունեցածը կարող է խանգարել Վրաստանի հետագա եվրաինտեգրացմանը: Հիշեցնեմ՝ Վրաստանը վերջերս ստացել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ:
Այդ ամենը մեզ վրա չի կարող չազդել՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում իշխող վարչակազմը եվրաինտեգրացման քաղաքականություն է վարում, իսկ այդ քաղաքականությունը կարող է հարցականի տակ հայտնվել, եթե Վրաստանի եվրաինտեգրացման քաղաքականությունը տապալվի: Այսինքն՝ մեր կամուրջը Եվրոպայի հետ հենց Վրաստանով է տեղի ունենում, հետևապես մեզ ոչ թե դժվար կլինի շարունակել այդ եվրաինտեգրացման քաղաքականությունը, այլ գուցեև՝ անհնարին»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչո՞ւ է «Վրացական երազանքը» հետևողականորեն փորձում անցկացնել այդ օրենքը՝ գիտակցելով, որ այն կարող է տապալել երկրի եվրաինտեգրացումը: Ինչպե՞ս են այդ ամենին վերաբերվում Բաքվում:
22:58 20.06.2025
Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի։ Այն դարձել է նաև քաղաքի ներսում հանգստյան օրերը հաճելի անցկացնելու հարմար վայր։ Շարունակում ենք վերափոխել և կենդանացնել հանրային տարածքները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ և հարմարավետ քաղաք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:48 20.06.2025
Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ումՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...
22:34 20.06.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...