18:20 30.04.2024
Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: «Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի […]
17:41 30.04.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […]
17:36 30.04.2024
Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական […]
15:55 30.04.2024
Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում բնակվող 41-ամյա տղամարդը կից հողամասում աճեցնում է կանեփ, տանը պահում և օգտագործում է թմրանյութ: Տեղեկությունները ստուգելու նպատակով ապրիլի 19-ին ոստիկաններն այցելեցին տղամարդուն: Բացատրական աշխատանքից հետո նա ոստիկաններին ներկայացրեց մարիխուանայի նմանվող 15,5 գրամ զանգվածով փաթեթ: Նաև հայտնեց, որ մարիխուանան ինքն է պատրաստել ու պահել` […]
15:50 30.04.2024
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Բյուրակն գյուղի հարևանությամբ գործող տուֆ քարի հանքում սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն խախտել է ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելեցին տարածք: Թրթուրավոր էքսկավատորն ու վերամբարձ կռունկն աշխատում էին, մի ինքնաթափ էլ բեռնված էր մեծաբեկոր տուֆ քարով: Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ապօրինի գործունեություն է ծավալել […]
15:19 30.04.2024
Հայաստանում հեռարձակվող ցանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, եթե ատելություն տարածի Հայաստանի և ժողովրդի նկատմամբ, սադրիչ գործողություններով զբաղվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս: «Ցանկացած օտարերկրյա հաղորդում, հաղորդաշար համապատասխան և կոշտ վերաբերմունքի կարժանանա մեր կողմից, […]
15:03 30.04.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հանգստյան օրեր է հայտարարել։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հայտարարվել են հանգստյան օրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղղափառ Զատկի կապակցությամբ մայիսի 3-6-ը հայտարարված է տոն, իսկ մայիսի 9-ը՝ […]
14:50 30.04.2024
Ֆրանսիայի ուղղիչ հիմնարկներում բանտարկյալների թիվը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է ռեկորդային՝ 77 450 մարդ, ինչը 4370-ով ավելի է, քան 2023 թվականի ապրիլին գրանցված ցուցանիշը, նշվում է երեքշաբթի Ֆրանսիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալների համաձայն։ «Թվերը 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ․ բանտարկյալներ՝ 77 450»,- ասվում է զեկույցում։ Ֆրանսիայի արդարադատության նախարարության զեկույցից հետևում է, որ այս […]
14:43 30.04.2024
Լոնդոնի արևելքում մի քանի մարդ վիրավորվել է սրով զինված տղամարդու հարձակման հետևանքով, հայտնում է Metropolitan Police-ը։ «Ոստիկանությունը և շտապ օգնության այլ ծառայություններ գտնվում են Արևելյան Լոնդոնի Հայնոտի շրջանում՝ լուրջ միջադեպից հետո, երբ սրով տղամարդ է բերման ենթարկվել»,- ասվում է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։ Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը հարձակվել է անցորդների և երկու ոստիկանների վրա, մի քանի հոգի […]
14:38 30.04.2024
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրիի Հակոբյան փողոցի բնակիչ մի կին: Մոտ մեկ շաբաթ առաջ նա նկատել էր, որ ննջասենյակի պահարանին դրված պայուսակից գողացել են 200 դոլար, 40 հազար դրամ, ոսկյա շղթա և ոսկյա մատանի: Իրավապահների հարցին, թե ինչու ժամանակին ոստիկանություն չի դիմել, կինը պատասխանել էր, թե փորձել է գողին ու […]
14:27 30.04.2024
Արդյո՞ք հնարավոր է հայտարարագրման հարթակ մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի մուտքանուն և գաղտնաբառով Հայտարարագրման համակարգը նոր համակարգ է և Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգի մուտքանուն և գաղտնաբառով հնարավոր չէ մուտք գործել։ Համակարգ մուտք գործելու քայլերը կարող եք գտնել այստեղ: Ինչպե՞ս ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) հայտարարագրման հարթակի միջոցով Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական […]
14:20 30.04.2024
Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից 2024 թվականի առաջին եռամսյակում հասել է ռեկորդային՝ 807,7 միլիոն դոլարի, հաղորդում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։ Հրապարակված տվյալներով՝ հունվար-մարտ ամիսներին զբոսաշրջությունից եկամուտը գերազանցել է 2019 թվականի նախահամաճարակային առաջին եռամսյակի մակարդակը 36,9%-ով, իսկ անցյալ տարվանը՝ 1,5%-ով: Առաջին եռամսյակում հանրապետություն է իրականացվել ավելի քան 930 հազար զբոսաշրջային այցելություն, ինչը 11 տոկոսով ավելի է նախորդ […]
14:15 30.04.2024
Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է 3610 երեխա։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծառայություններն ուղղված են երեխաների ֆիզիկական և մտավոր կարողությունների, ինչպես նաև կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը։
14:05 30.04.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ լիցենզավորումների նկատմամբ հսկողություն իրականացնում է լիազոր մարմինը՝ Ֆինանսների նախարարությունը: Վիճակախաղերի, ինչպես նաեւ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից ժամկետանց հարկային […]
13:58 30.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ Պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և […]
13:38 30.04.2024
Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը Նախագծի ընդունմամբ հնարավորություն կնախատեսվի կանոնակարգել հարկային մարմնի տեղեկատվական բազայից կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջից արտատպված կամ ներբեռնված փաստաթղթի՝ հարկային մարմնի կողմից վավերացված լինելու հավաստման հետ կապված հարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ ապրիլի […]
13:34 30.04.2024
2023 թվականի հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողության հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 34,5 հազարը, ավելի քան 77,7 հազար մարդ վիրավորվել է։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունն իր պաշտոնական Telegram ալիքում։ «Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 34 535-ի, ևս 77 704 մարդ վիրավորվել է», – […]
13:06 30.04.2024
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մարզեր. ապրիլի 30-ի և մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […]
12:50 30.04.2024
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել ռեստորաններից մեկի տնօրենը և հայտնել է, որ կրակոցի ձայն է լսել, հաճախորդներից մեկն էլ վիրավոր է: Ժամը 19.48-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից են հայտնել է, որ մի քանի անձանց ուղեկցությամբ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Թալինի բնակիչ 67-ամյա Ազատ Տ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, […]
12:40 30.04.2024
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 29-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում հայտնաբերել և Վարդենիսի բաժին են տեղափոխել 30-ամյա Էդվարդ Ա.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
12:10 30.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 29-30-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, հոգեկան ներգործության ու խարդախության՝ […]
11:31 30.04.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
11:14 30.04.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Նվեր Լ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
10:54 30.04.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Երևանում մեկնարկել են Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները: Ինտենսիվ թրեյնինգների նպատակն էր տեսական և գործնական պարապմունքների միջոցով բարելավել ձևավորման փուլում գտնվող թիմի մասնագիտական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ամրապնդել 30-հոգանոց հիմնական թիմի անդամների կլինիկական և նյութատեխնիկական (լոգիստիկ) կարողությունները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Արտակարգ […]
22:55 29.04.2024
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Պլեսսի-Ռոբինսոն (Plessis Robinson) քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված արարողությանը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերով, որից հետո ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ […]
22:26 29.04.2024
Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց: Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ […]
21:07 29.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Առինջ գյուղ՝ Դուրյան փողոցի առանձնատներ, Դուրյան 1 փողոց 8, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթի փ. 19-19Ա շենքեր, Ուլնեցի փ. 62-62/1 շենքեր, Ռայնիսի փ. 82-108/1 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ […]
18:10 29.04.2024
Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:00 29.04.2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին։
15:55 29.04.2024
2024թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ […]