12:19 29.04.2024
Ամբողջությամբ արդիականացվել են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Կվերագործարկվի մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը. յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ուղևորներն անվճար կտեղափոխվեն այգի: Առաջին ավտոբուսը երթուղի դուրս կգա մայիսի 1-ին՝ ժամը 11:00-ից սկսած:
12:11 29.04.2024
Երկու ուկրաինացիներ, որոնց դիերը հայտնաբերվել են Բավարիայում՝ դանակի հետքերով, Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ էին և Գերմանիայում վերականգնողական կուրս էին անցնում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Գերատեսչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Ուկրաինայի հյուպատոսները ճշտում են տեղեկությունը, թե որ ստորաբաժանումներին է պատկանել զոհվածները, ինչպես նաև կապ են հաստատում նրանց հարազատների հետ։ Ուկրաինայի դիվանագիտական ծառայությունը հայտնում է, […]
12:05 29.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-29-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 201 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, ֆիզիկական ներգործության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ […]
11:43 29.04.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել. «Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը»,-գրել է նա:
11:37 29.04.2024
Ժամը 11.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Արմավիր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները:
10:24 29.04.2024
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, մի խումբ քաղաքացիների կողմից տևական ժամանակ միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրա շրջանակներում իրականացված ծավալուն քննչական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]
09:34 29.04.2024
Ժամը 9:00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան: «Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները»,-նշված է հաղորդագրության մեջ։
08:46 29.04.2024
Ապրիլի 26-ին և 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն աշխատանքային այցով գտնվել է Կոլորադո նահանգում՝ Դենվեր, Ավրորա և Բոլդեր քաղաքներում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: «Ապրիլի 26-ին դեսպան Մակունցը հանդիպել է Դենվերի տնտեսական զարգացման և հնարավորությունների գործակալության համաշխարհային բիզնեսի զարգացման տնօրեն Ստեֆանի Գարնիքայի, Դենվերի համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Քերըն Գարվիցի, […]
08:09 29.04.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540մ հյուսիս-արևելք տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ «Հարակից տարածքի բնակիչներին խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ:
08:05 29.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
17:39 28.04.2024
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) 2003 թվականից սկսած ապրիլի 28-ը հայտարարել է Աշխատանքի անվտանգության համաշխարհային օր։ Այս օրը նշվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի 100-ից ավելի երկրներում: 2024 թվականին օրվա կարգախոսն է՝ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը աշխատանքի անվտանգության և առողջության վրա»: Պաշտոնապես սահմանելով օրը՝ ԱՄԿ-ն նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրում անվտանգության ապահովմանն ու դրա […]
12:05 28.04.2024
Գազայի հատվածում վերջին վեց ամսվա ընթացքում սպանված երեխաների թիվը ցնցող է, ՏԱՍՍ-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ Նա նշել է, որ պատերազմական պայմաններում շատ դժվար է ճշգրիտ տվյալներ ստանալը։ «Բայց ես կարծում եմ, որ հրապարակված թվերը (ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայում զոհերի […]
11:12 28.04.2024
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 73 տարեկանում մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և մեկնաբան, հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը։ Այս մասին հայտնում են նրա հարազատները: Սահակ Սահակյանը կազմել և հրատարակել է հայոց ազատամարտի երգերի ժողովածու՝ կից մեկնաբանություններով։ Սահակ Սահակյանը Հայաստանի անկախությունից ի վեր անդամագրվել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ Նրա ազատաշունչ երգերի […]
22:50 27.04.2024
Մեքսիկայի Սենատը հաստատել է երկուսից վեց տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր թերապիա են անցնում սեռը փոխելու համար: Այս մասին հայտնում է Մեքսիկայի Կոնգրեսի վերին պալատի տեղեկատվական պորտալը։ «Սենատը հաստատել է սեռափոխության համար թերապիա օգտագործողների պատիժը՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում և մեկից երկու հազար միավոր տուգանք»,- ասվում է զեկույցում։ Նաև նշվում է, որ եթե խոսքը «անչափահասների […]
21:31 27.04.2024
Երևանի քաղաքապետարանը շարունակում է պատմել Երևանի մարդկանց մասին. այս անգամ շարքի հերոսը 61-ամյա Արմեն Սոլոմոնյանն է, ով արդեն 5 տարի է՝ ԵԱՍՄ համայնքային հիմնարկում ջրցան մեքենայի վարորդ է: Մանրամասները՝տեսանյութում:
19:28 27.04.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում վարչապետի և քաղաքացիների մասնակցությամբ լուսանկարների շարք է հրապարակել՝ կից գրելով․ «Մեր քաղաքացիները մեր վարչապետի հետ»։
19:23 27.04.2024
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում անցկացվել են տարաբնույթ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, քննարկում-բանախոսություններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ «ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի է ունեցել «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը […]
18:08 27.04.2024
Անցնող շաբաթ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդիպել են Սյունիքի մարզի Խոտ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ: «Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հյուրընկալել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոցի […]
18:01 27.04.2024
84 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Չանախ» ընկերության հիմնադիր Ղուկաս Բունիաթյանը։ Ղուկաս Բունիաթյանը ծնվել է Իրանի Իսլամական հանրապետությունում` 1940 թ.։ Պարսկաստանից հայրենադարձության ծրագրով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, դպրոցն ավարտել է Սիսիան քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, ավարտելուց հետո աշխատել է ինստիտուտի կաթի գործարանում` որպես կաթի գլխավոր տեխնոլոգ։ 1989 թ. […]
16:52 27.04.2024
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության երեք մարզում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։ Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի, տնկվեց շուրջ 14,000 ծառ։ Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների […]
14:03 27.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ: Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական […]
12:50 27.04.2024
Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Աթենքի ակադեմիայի կողմից՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված՝ «Պատվահարկ՝ ի պատիվ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի» թեմայով հատուկ հիշատակի միջոցառման համատեքստում, հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է, որ Աթենքի Ակադեմիայի անունից անկեղծ հուզմունքով և ինքնին հասկանալի պարտքով հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ողբերգական զոհերին, ինչպես նաև […]
12:42 27.04.2024
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21.00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել […]
12:11 27.04.2024
Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ: Միջոցառմանը մասնակցում են Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները։
10:11 27.04.2024
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ […]
10:09 27.04.2024
Առավոտյան ժամը 10-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։ ժամը 11 -ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը 5-ը։
08:49 27.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
23:59 26.04.2024
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։ «Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է […]
22:31 26.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 24/2-28 շենքեր, Հր.Քոչարի փ. 23 27-27Ա շենքեր, թիվ 11 պոլիկլինիկա, Գրիգոր Արծրունու փ. 70/1-88 շենքեր, Նոր Արեշ 35փ. 28-69; 37փ. 27-72; 39փ. 1-38 առանձնատներ, Արմավիրի մարզ` 11։00-17:00 Արևադաշտ, Արտամետ […]