21:08 26.04.2024
Երևանի մի շարք վարչական շրջաններում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ: Հարմարավետ պայմաններ են ստեղծվել ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար։
20:50 26.04.2024
ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ իմունականխարգելման շաբաթվա շրջանակում պատվաստումներում բարձր ընդգրկվածություն ունեցած սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացան համակարգիչներ: Առողջապահության նախարարությունում այսօր Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզի իմունիզացիայի բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպել են առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը: Հանդիպման ընթացքում ամփոփվել […]
19:44 26.04.2024
ՀՀ ԱՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում է։ «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում, հետևել վերակառուցման աշխատանքներին։ Նախարարը բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացման ու վերազինման ուղղությամբ տվել է հանձնարարականներ»,-նշված է հաղորդագրության մեջ:
19:30 26.04.2024
2024 թվականի ապրիլի 29-ին լրանում է հայ անվանի գեղանկարիչ, Երևան քաղաքի առաջին գլխավոր նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կիրառական արվեստի մի շարք նմուշների, ազդագրերի, գրքերի ձևավորման, բեմանկարչական էսքիզների հեղինակ, շուրջ 20 սիրված գեղարվեստական ֆիլմերի նկարիչ, հայկական մուլտիպլիկացիայի վերածնության առանցքային դեմքերից մեկի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակի կապակցությամբ […]
18:30 26.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին: Առաջին անգամ անցկացվող համաժողովն այսօր մեկնարկել է ՀՀ 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել […]
17:44 26.04.2024
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանրապետության 85 վայրում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի […]
17:38 26.04.2024
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել […]
17:00 26.04.2024
Տարեսկզբին ոստիկանության Արմավիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ըստ հաղորդման՝ դուռը հրել-բացելու եղանակով մտել էին Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի տներից մեկը, խառնել ննջասենյակի իրերը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել էին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, սակայն, իրավապահները պարզել են, որ բնակարանից գողացել են փող, համակարգիչ և այլ իրեր։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
15:53 26.04.2024
Ժամը 15.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները:
13:32 26.04.2024
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները:
13:25 26.04.2024
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի մերձակա Ռենսի (Le Raincy) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Դպրոցասեր» հայկական կրթական հաստատության բակում տեղակայված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Լիվրի-Գարգանի քաղաքապետ Պիեռ-Իվ Մարտենը, Պավիյոն-սու-Բուայի և Գանյիի քաղաքային խորհրդի […]
12:54 26.04.2024
Երևանում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է […]
12:35 26.04.2024
Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին Գյումրիի ավտոկայանի տարածքում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Վարդգես Պ.-ն: Նա մարտի 27-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
12:18 26.04.2024
ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի 27-ին […]
12:12 26.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության և գույքը հափշտակելու […]
11:45 26.04.2024
Սանկտ Պետերբուրգում ոստիկանն իր ծառայողական զենքն օգտագործել է տղամարդու դեմ, որն իրեն շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ ատրճանակով ծանր վիրավորել է մեկ այլ ոստիկանի։ Հարձակվողը մահացել է ստացած վերքից, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ քաղաքի և Լենինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Ինչպես պարզաբանել է ոստիկանությունը, ապրիլի 26-ին՝ ժամը 05:45-ի սահմաններում, շտապօգնության բրիգադը մեկնել է Անգլիսկի […]
10:45 26.04.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում Արմավիրի մարզի Արաքս և Արարատի մարզի Մասիս համայնքներում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր: Պարզվել է, որ քաղաքացիներ Խ.Կարապետյանն ու Գ.Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող և խորքային 2-ական հորերից։ Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի […]
10:35 26.04.2024
Պետեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառի միջոցով։ Համակարգի հասանելիությունը տրամադրվում է ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։ Ո՞ր տեսակի էլեկտրոնային ստորագրությունն է գործում Համակարգում օտարերկրյա քաղաքացիների համար գործում է երկու տեսակի ստորագրություն՝ CoSign […]
10:29 26.04.2024
Ապրիլի 26-ի ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները: Այս մասին հայտարարում է ՀՀ ոստիկանությունը:
10:15 26.04.2024
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Հ-38, Հ-30 (Նավուր) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400- կմ11+620 հատվածում այսօր՝ ժամը 14.00-18.00, իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ։ Աշխատանքների ընթացքում կարող է առաջանալ ճանապարհի անցանելիության խնդիր, որը շինարարը հնարավորինս կարճ ժամկետում կվերացնի։
09:54 26.04.2024
2023 թվականի ապրիլին Երևանի ավագանու՝ արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում փոփոխություն կատարելուց մեկ տարի անց Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10500 ինքնակամ գովազդ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: մանրամասները՝ տեսանյութում:
09:27 26.04.2024
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ կկազմակերպի երթ։ Այն այս տարի կրում է «Արժանապատիվ աշխատանք» խորագիրը։ Ապաքաղաքական այս երթի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները։ Երթի մեկնարկը կտրվի մայիսի 1-ին, ժամը 12:00 Աբովյան պուրակից (Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի հարակից տարածք)։ «Հայաստանում բազում աշխատողներ ծանոթ […]
08:08 26.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
22:57 25.04.2024
Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր: Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […]
22:15 25.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-15:00 Տիգրան Մեծի պող. 40, 40Բ շենքեր, 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ […]
20:35 25.04.2024
Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր, Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ 21-օրյա լիակատար մեկուսացումից հետո: Այս մասին տեղեկացնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։ «Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թույլ է տրվել […]
19:42 25.04.2024
Ապրիլի 23-ին Երևանում կայացել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ղեկավար Էնիկա Հենրին, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի […]
19:35 25.04.2024
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում՝ ապրիլի 25-ին` ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը: Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ […]