22:37 24.04.2024
Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […]
21:09 24.04.2024
Այսօր՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 03:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի 5-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Նույն ժամին ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն, որ նշված թաղամասի «Չեխի խանութ»-ի մոտ […]
19:09 24.04.2024
Ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1995-2006 թթ.), հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պ.գ.դ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։ Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. հունիսի 10-ին՝ Լենինականում (ներկայիս Գյումրի): 1953 թ. ավարտել է Երևանի պետական […]
18:45 24.04.2024
Հայոց ցեղասպանության վկայությունները, փաստաթղթերը ուշադրության կենտրոնում են ոչ միայն այսօր: Դրանք նաև բազմաթիվ մասնագետների ուսումնասիրման առարկան են: Համալրվող փաստաթղթերը ցեղասպանության թանգարան-ինստիտուտում են: Այս հարցերի մասին խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
15:20 24.04.2024
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ […]
14:55 24.04.2024
2024 թվականի ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում` «Հովնար» կոչվող խանութի առջև, մի խումբ անձանց կողմից փակվել է ճանապարհը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ Ըստ հաղորդման՝ 54-ամյա և 31-ամյա երկու տղամարդիկ ցանկացել են անցնել ճանապարհի այդ հատվածով, սակայն […]
13:24 24.04.2024
Երևանում ապրիլի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
13:08 24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդառնալի կորուստներ: Ցավոք, բազմաթիվ ժողովուրդների, […]
12:57 24.04.2024
Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանի խոսքով՝ եթե Թուրքիան պատժված լիներ ավելի քան մեկ դար առաջ իրականացրած Ցեղասպանության համար, միանշանակ չէր համարձակվի ահաբեկչական արարքներն ու գործողությունները Սիրիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում: «Սիրիան 12 տարի է, ինչ դիմադրում է այդ ահաբեկչական գործողություններին: Դժբախտաբար, պանթուրքիստական ծրագրերը տակավին շարունակվում են և՛ Սիրիայում, […]
12:50 24.04.2024
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա շեշտել է, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և ինքնության համակարգված ոչնչացում է կազմակերպվել։ «Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը։ Սա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա կամ չենք ների»,-գրել է նա։
10:52 24.04.2024
Ապրիլի 25-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։20-ին, գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:23 24.04.2024
Ապրիլի 24-ին, ժամը 00:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մ. Մաշտոցի անվան համալսարանի մոտակայքում քաղաքացին ընկել է բարձրությունից և հայտնվել դժվարամատչելի հատվածում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի […]
09:18 24.04.2024
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով. «Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը […]
08:35 24.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
08:30 24.04.2024
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի […]
08:25 24.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
23:59 23.04.2024
Երևանի Հանրապետության հրապարակից է մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Այն ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, երթի մասնակիցները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ են խոնարհել։ Այս տարի ջահերով երթն անցկացվել է «Զարկ, երբ հալածում են քեզ» խորագրով:
23:33 23.04.2024
Ծնողների համար նորմալ է նախադպրոցական տարիքի փոքր երեխաների նկատմամբ չափազանց մեծ հոգատարություն դրսևորելը: Այնուամենայնիվ, եթե մեծահասակները նման կերպ են վարվում ավելի մեծ երեխաների նկատմամբ, դա վնասում է նրանց և փչացնում նրանց ապագան, զգուշացրել է կլինիկական և դատաբժշկական հոգեբան Օլեգ Դոլգիցկին։ Lenta.ru-ի հետ զրույյցում նա խոսել է այս թեմայի մասին։ Երեքից յոթ տարեկան երեխաները հնարավորինս ակտիվ […]
22:08 23.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 8, 73, 75, 77, 79 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 5, 7, 8, 9 շենքեր, Բակունցի փ. 2, 4, 8, 10, 12 շենքեր, […]
21:55 23.04.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ: Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […]
21:38 23.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած շրջայցի ժամանակ մի շարք շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես՝ որոշվել է խիստ միջոցներ ձեռնարկել Բերդաշեն բնակավայրում միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։ Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացրել է օբյեկտում առկա կոնստրուկտիվ […]
21:18 23.04.2024
Ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, ինչին հաջորդելու է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ «Հրավիրում ենք բոլորին մասնակցել նշված միջոցառումներին»,-նշված է Կանադայում ՀՀ դդեսպանության հաղորդագրության մեջ։
17:19 23.04.2024
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել […]
16:27 23.04.2024
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տվեց Մուղնիի մի բնակչուհի. ապրիլի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացել, մտել էին տուն և գողացել սառնարան ու լվացքի մեքենա։ Վնասի չափը 500 հազար դրամի էր։ Նույն օրը Աշտարակի քրեական հետախույզները նաև օպերատիվ տեղեկություն ստացան։ Տեղեկության համաձայն՝ Ներսես Աշտարակեցու փողոցի 30-ամյա մի […]
15:50 23.04.2024
Ապրիլի 22-ին Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան համալսարանում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունգարիայում ՀՀ դեսպանության, Պետեր Պազմանի անվան համալսարանի և Հունգարիայի հայկական ինքնավարության կողմից։ Հուշ-երեկոյին մասնակցում էին Հունգարիայի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ և Ազգային ժողովի պատգամավորներ, Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հունգարիայի գիտական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ […]
15:44 23.04.2024
Ապրիլի 27-ին Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կիրականացվի գարնանային ծառատունկ։ Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը: Ծառատունկն իրականացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի, Սյունիքի և Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղերում։ Մանրամասների կամ մասնակցության համար կարող եք զանգահարել՝ Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ Ռուբեն Վելիցյան, […]
14:55 23.04.2024
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ ուղղված արտթերապիայի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների, փախստականների հոգեբանական աջակցությանը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Արաքսիա Սվաջյանը ողջունել […]
14:45 23.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են գիտական փորձեր, անցկացվել վիկտորինաներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, […]
14:24 23.04.2024
Մոտ 10 տարում կառուցված բազիլիկ, փոքր զանգակատնով, Երվանդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը, սյուները սրբալույս մյուռոնով օծել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Նա նորաօծ եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել: Սուրբ Աստվածածինը կունենա այցելու հոգևորական, որը պարբերաբար արարողություններ կիրականացնի:
14:07 23.04.2024
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 22-ին բաժին է ներկայացել 31-ամյա Ալիկ Հ.-ն: Նա 2023 թ. սեպտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: