Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+23.09 oC

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան

21:07 16.04.2024

Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական հոգևոր ճեմարան, որը եզակի կրթական հնարավորություն է ընձեռում նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները և դառնալ հոգևորական:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան նորաբաց ճեմարանի նպատակն է ազգային ոգու, քրիստոնյա ինքնության պահպանումը, բանիմաց ու նվիրյալ հոգևորականների պատրաստումը:

ՌԴ պետական կրթական չափորոշիչներով գործող ճեմարանն ապահովում է 4-ամյա բարձրորակ կրթություն, որից հետո սաները շարունակելու են ուսումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում:

Կրթությունն անվճար է, սաները գիշերում են կրթարանին կից շենքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 30-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:07 29.04.2024

Ապրիլի 30-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Առինջ գյուղ՝ Դուրյան փողոցի առանձնատներ, Դուրյան 1 փողոց 8, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավիթ Անհաղթի փ. 19-19Ա շենքեր, Ուլնեցի փ. 62-62/1 շենքեր, Ռայնիսի փ. 82-108/1 առանձնատներ, Քանաքեռ ՀԷԿ […] ...

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

18:10 29.04.2024

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին

16:00 29.04.2024

Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին։ ...

Վարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ

15:55 29.04.2024

Վարչական տույժ՝ անձնական տվյալներ մշակող 8 կազմակերպության նկատմամբ. հարուցվել է 10-ից ավելի վարույթ

2024թ. առաջին եռամսյակում 10-ից ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ: Արդյունքում՝ 8 կազմակերպության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք նշանակելու ձևով: Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը շարունակում է խիստ հսկողությունը անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ: Գործակալությունը մոնիթորինգ է իրականացնում կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ […] ...

Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

15:47 29.04.2024

Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

Ապրիլի 27-ին, ժամը 1.20-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Անտոն Ս.-ն: Նա մարտի 12-ից ՌԴ Սամարայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց նմանակների ապօրինի արտադրության, վաճառքի կամ փոխադրման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: ...

Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

15:35 29.04.2024

Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 19-ամյա բնակչի կողմից թմրամիջոցներ գովազդելու, զգալի չափերով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ […] ...

BACK_TO_TOP