Ողևորափոխադրող ընկերության աշխատակիցների կողմից Աբովյանում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+25.09 oC

Ողևորափոխադրող ընկերության աշխատակիցների կողմից Աբովյանում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

15:48 16.04.2024

Ավարտվել է մի քանի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 4 անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2024թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ՍՊ ընկերության ներկայացուցիչները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Վ․Մ․–ի մարմնի տարբեր հատվածներին։

Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են Կոտայքի մարզի ևս երեք բնակչի և հետապնդելով` նույնպես ուղևորվել են քաղաք Աբովյան:

Ժամը 19:00-ի սահմաններում Վ.Մ.-ն ավտոմեքենան կայանել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց, որից հետո Կոտայքի մարզի 4 բնակիչներ, այլ անձանց հետ, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով նաև այլ ավտոմեքենաների երթևեկությանը:

Այնուհետև, մոտենալով Վ.Մ.-ի ավտոմեքենային՝ բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը և անտեսելով փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող «Baricat $17» տեսակի ձայնային ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ:

Վերը նկարագրված գործողությունների արդյունքում տևական ժամանակ խաթարվել է փողոցի տվյալ հատվածի երթևեկությունը, խոչընդոտվել հարակից տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը և խախտվել ներկա գտնվող մարդկանց անդորրը՝ վերջինների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի հիշյալ 4 բնակիչներից մեկին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ մյուս երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նշված 4 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը, նաև դեպքի մի շարք հանգամանքներ լիարժեք պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզի Նոր գյուղ բնակավայրի սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը հանձնվեց շահագործման

14:09 06.06.2025

Կոտայքի մարզի Նոր գյուղ բնակավայրի սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը հանձնվեց շահագործման

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու […] ...

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

13:58 06.06.2025

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը

Այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովը։ Համաժողովի շրջանակներում զուգահեռաբար տեղի են ունենում մի քանի պանելային քննարկումներ, որոնց մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Արմեն Սիմոնյանը և Վարդան Կոստանյանը։ Սիմոնյանը մասնավորապես մասնակցում էր «Համագործակցության նոր հնարավորություններ երկկողմ ծրագրերի իրականացման շրջանակներում» խորագրով կլոր սեղան քննարկմանը, որի ժամանակ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

13:54 06.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատակազմի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի պաշտոնեական լիազորությունների դադարեցման առթիվ հանդիպել է Հիմնադրամի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Հայկակ Արշամյանին հիմնադրամում ծավալած գործունեության համար: Հանրապետության նախագահը շնորհավորել է Արշամյանին Հունգարիայում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր […] ...

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների` 2024 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

13:49 06.06.2025

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների` 2024 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները

Հունիսի 6-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:  Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական մի շարք մարմինների 2024 թվականին իրականացված ծրագրերի ֆինանսական ցուցանիշները: Վարչապետի աշխատակազմին 2024 թվականի […] ...

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

13:41 06.06.2025

ՌԴ-ն տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է. Մատվիենկոն՝ Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 6-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը նախ առանձնազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին Հայաստան կատարած այցի համար` նշելով, որ նման փոխադարձ այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների […] ...

Մեր ժամանակների 15 ամենամեծ բնապահպանական խնդիրները

13:39 06.06.2025

Մեր ժամանակների 15 ամենամեծ բնապահպանական խնդիրները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել մեր ժամանակների 15 ամենամեծ բնապահպանական խնդիրների մասին: Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ բնապահպանական ճգնաժամերը հետևանքներ են թողնում մեր առողջության, կենսամիջավայրինու ապագայի վրա։ Ահա այն հիմնական խնդիրները, որոնց լուծումը դարձել է այս սերնդի հրատապ օրակարգ։ Կլիմայի փոփոխություն Մթնոլորտում ջերմոցային գազերի աճը հանգեցնում է գլոբալ տաքացման, […] ...

BACK_TO_TOP