13:16 23.04.2024
Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ համայնքի ղեկավար կազմը և սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին և դրան որևէ մասնակցություն չունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Նշվում […]
12:52 23.04.2024
2023 թվականին Եվրոպայում դիտվել է ամենատաք կամ երկրորդ ամենատաք տարին՝ համաձայն տարբեր կլիմայական տվյալների աղբյուրների, մինչդեռ ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը եղել է ռեկորդային ամենատաքը: Կլիմայի փոփոխության Կոպեռնիկուս ծառայության 2023 թվականի Եվրոպայի կլիմայի վիճակի զեկույցը, որն առաջին անգամ պատրաստվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) հետ համատեղ, մտահոգիչ է: Ռեկորդային ջերմաստիճանների հետ մեկտեղ դիտվեց միջինից ավելի բարձր […]
12:39 23.04.2024
Երևանում ապրիլի 23-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 23-ի, 27-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
12:28 23.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան […]
12:22 23.04.2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․00-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից, […]
11:12 23.04.2024
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու եւ քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում: Տեղեկացնում ենք նաեւ, […]
10:42 23.04.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ապրիլի 24-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:06 23.04.2024
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 22-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Մ․ Ն․-ի անվամբ քաղաքացի Ս․ Մ․-ի կողմից բերված հանձնուքը։ Ծառայողները հանձնուքում հայտնաբերել են ջրի՝ 1 լիտր տարողությամբ պոլիէթիլենային տարա, որի պիտակի […]
09:01 23.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
00:03 23.04.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
23:11 22.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 1, 2, 3 շենքեր, Գյուլիքևխյան նրբ. 1, 3, 4, 5, 6, 9, 11 45 շենքեր, Գայի պող. 37, 39, 41, 43, 51, 53 շենքեր, Ա․ […]
20:39 22.04.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Նորաշեն և Ծովազարդ բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 385 հատ խեցգետնաորսիչ և 27 ձկնորսական ցանց: 286 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ: «Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,-հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
20:23 22.04.2024
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը ահազանգում է. «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության (Caucasus Heritage Watch) արբանյակային մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ ապրիլի 4-ին ամբողջությամբ ավերվել է Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցը (https://caucasusheritage.cornell.edu/?p=1593, նկ․ 1)։ Գերեզմանատան ավերումն սկսվել էր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, երբ արձանագրվել էր 18-19-րդ դարերի բազմաթիվ տապանաքարերի ոչնչացումը (մանրամասն՝ Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի […]
20:07 22.04.2024
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ:
18:41 22.04.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Լևոն Բալյանը և Կարեն Կարապետյանը մասնակցել են Արտաքին գործերի նախարարությունում կայացած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ԵՄ համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերին: Նիստերի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի և ԵԽ-ԵՄ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման […]
18:19 22.04.2024
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել Ալվանք գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ հայրը՝ Սամվել Ղազարյանը, ապրիլի 13-ին ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել: Նաև հայտնել էր, որ նախկինում ոստիկանություն չեն դիմել, որովհետև փորձել են նրան հայտնաբերել իրենց ուժերով: Ոստիկանության Կապանի բաժնի […]
18:06 22.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Հիմք է ընդունվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2022 թ.-ի մայիսի 23-ի «ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային […]
17:56 22.04.2024
Ապրիլի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4315 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 233 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 842, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 207, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
16:29 22.04.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները ապրիլի 21-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 35-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Գլոկ 19» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
16:12 22.04.2024
Ապրիլի 20-ին՝ ժամը 19.10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 64-ամյա տղամարդը հայտնել էր, որ եկել է տուն և տեսել կնոջը սպանված: Մեկնած օպերատիվ խումբը Դուրյան թաղամասում գտնվող նշված բնակարանում հայտնաբերել է 63-ամյա տանտիրուհու դիակը՝ պարանոցի և գլխի կտրած-ծակած վնասվածքներով: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17-ի սահմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 33-ամյա որդին […]
15:51 22.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, մաքսային ծառայողները պարզել են, որ հայտարարագրում և փաստացի բեռում կան անհամապատասխանություններ, փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային սպորտային կոշիկներ, մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսների տեղափոխումը կասեցվել է, առանց հայտարարագրման աչքի լինզաների, ծխախոտի, […]
15:43 22.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։ 2024 թվականի ապրիլի 18-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ հայրը ապրիլի 13-ին գնացել է քաղաք Կապան ու չի վերադարձել։ Ստացված հաղորդման հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ապրիլի 18-ին հայտնաբերվել է որոնվող տղամարդու կիսաայրված մարմինը՝ […]
15:40 22.04.2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ «Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին»,- ասված է մետրոպոլիտենի տարածած գրառման մեջ։
14:31 22.04.2024
Ապրիլի 20-ի ժամը 19.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Նալբանդյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում Արմավիրի մարզի Ամասիա գյուղի գինու գործարանի մոտ Նալբանդյան գյուղի 34-ամյա բնակիչը իր […]
13:16 22.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։ 2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ […]
13:09 22.04.2024
Ապրիլի 8-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Ջաթին Շարմայի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նա ապրիլի 20-ին ներկայացել է բաժին և հայտնել է, որ գտնվել է Երևան քաղաքի տարբեր հատվածներում ու կատարել շինարարական աշխատանքներ: Կատարվում է նախաքննություն:
12:59 22.04.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 19-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 223 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ֆիզիկական ներգործության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 17-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց […]
12:46 22.04.2024
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 22-ին Կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ «Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:
12:30 22.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]