Թեղիների հատման մասով մինչ այս պահը գիտական հակափաստարկ չի ներկայացվել. Արմեն Բեգոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+16.09 oC

Թեղիների հատման մասով մինչ այս պահը գիտական հակափաստարկ չի ներկայացվել. Արմեն Բեգոյան

15:53 08.04.2024

Նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալով, որ որոշակի գիտական շրջանակներից պետք է ստանան  գրավոր, հիմնավոր որևէ մի փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ 20-ից ավելի գիտնականների՝ նախկինում ընդունած փաստաթուղթը: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր  քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց , թե արդյո՞ք որևէ նորություն կա այդ առնչությամբ:

«Որևէ նորություն չունենք, որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևէ հակափաստարկ մինչև այս պահը չի ներկայացնել: Ազգային ակադեմիայում կազմակերպվել էր քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ, և որ հռետորների կողմից շրջանառվող հիմնական միտքն այն էր, որ թեղիները Երևան քաղաքից պետք է հանվեն»,- ասել է Արմեն Բեգոյանը:

Բեգոյանի խոսքով՝ Կենսաբազմազանության ինստիտուտն է ցանկություն հայտնել ներգրավված լինել գործընթացում: Բեգոյանը խոստացել է, որ գիտնականներ կհրավիրվեն գիտատեխնիկական խորհուրդ: Դժգոհություններից մեկն էլ վերաբերել է այն բանին, որ Ազգային ակադեմիայի որևիցե ինստիտուտ չի հետազոտել խնդիրը, չնայած Բեգոյանը կարծում է՝ հարցը դեռ 2000 թվականից «կախված է Երևանի գլխին և առաջացնում է խնդիրներ»:

«Կարծում եմ՝ հիմնական մեխն այն էր, որ թեղիները սպառել են իրենց, Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել, բերվել են Երևան հեշտ և արագ լուծում տալու համար, և որ դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում: Հարկ եմ համարում նշել, որ այդ փոխարինումը կտևի առնվազն 10-20 տարի՝ հաշվի առնելով Երևանում թեղիների մեծ քանակությունը»,- հավելել է Բեգոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

23:59 02.06.2025

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

23:55 02.06.2025

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

23:52 02.06.2025

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

23:47 02.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

23:43 02.06.2025

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

23:39 02.06.2025

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

Հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP