TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

15:16 18.03.2024

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն այս պահին իրականացվում է Վարդանանց, Հանրապետության, Խորենացու և Թումանյան փողոցներում:

̰
Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով․ Երևանի քաղաքապետարան

15:03 18.03.2024

Համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Շարժակազմի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է:

̰
Դատաքննությունից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվեց և ներկայացվեց դատարան

14:28 18.03.2024

ՆԳՆ ոստիկանության Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզվող 26-ամյա Նարեկ Պ.-ն:

̰
Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողը կարող է ունենալ համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր

14:17 18.03.2024

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն առաջարկողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է: Նրա խոսքով «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում: Հեղինակն առաջարկում է, որ հանրային հեռարձակողն ունենա համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր: «Քանի որ Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, ուստի […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կա ձերբակալված անձ

14:03 18.03.2024

Մարտի 17-ի ժամը 5.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը ուսագոտու և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձի կողմից դանակահարվել է: ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

̰
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ

13:44 18.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Այս մասին  հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:  

̰
Հանրապետության որոշ հատվածներում սպասվում են ձյան առատ տեղումներ

12:30 18.03.2024

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

̰
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ

12:24 18.03.2024

ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ։ Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն այսուհետ իրականացվելու են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով։ Բացառություն են կազմում մինչև համակարգի ներդրումը հարուցված վարույթի վերաբերյալ փաստաթղթերի և հարկ վճարողի հաշվառման համար չունեցող […]

̰
Երևանի Պարույր Սևակ փողոցում փետրվարի 24-ին տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է․ երկու անձի մեղադրանք է ներկայացվել

12:24 18.03.2024

2024 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ, համատիրության նախագահից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ փետրվարի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնացնելու հարցի կապակցությամբ դիտողություն է արել նշված շենքի բնակչին։ Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հիշյալ բնակչի եղբայրը իր […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:19 18.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 227 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, խարդախության՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի […]

̰
Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարանները կապամոնտաժվեն. աշխատանքային խորհրդակցության արդյունքները

11:32 18.03.2024

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է կոնկրետ դեպքերով սկսել հետազոտել իրավական լուծումները: «Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես նախորդ տարի հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետը մաքրվեց: Այդպես պետք է շարունակվեն բոլոր […]

̰
Արթիկ քաղաքում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդը, ով հետախուզվում էր ՌԴ ոստիկանության կողմից

11:16 18.03.2024

ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանները մարտի 15-ին Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 45-ամյա Տիգրան Խ.-ին: Նա 2023 թ. սեպտեմբերի 21-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար

11:10 18.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնացքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Սևան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]

̰
Ոստիկանությունը կրկին հորդորում է բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին

11:04 18.03.2024

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են: Ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը: Կրկին հորդորում ենք բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին: Հիշեցնենք, որ եթե […]

̰
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին

10:55 18.03.2024

Ավստիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել UNODC-ի Գործառնությունների տնօրեն Բո Մաթիասենի և UNODC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտալի հետ։ Փոխնախարար Սարգսյանը ՄԱԿ-ի գործընկերներին է ներկայացրել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։ Նա առանձին անդրադարձ է կատարել Քրեական ոստիկանության վերափոխմանը, հայտարարված բաց մրցույթի […]

̰
Անվերջ իրավական կետերին հղում անելով՝ պահպանել այդ այլանդակությունները, ես չեմ պատրաստվում հանդուրժել. Տիգրան Ավինյան

10:51 18.03.2024

Ժամանակն է սկսելու գարնանային մաքրման աշխատանքները և քաղաքն ազատել տարատեսակ ինքնակամ կառույցներից: Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Անվերջ տարատեսակ իրավական կետերին հղում անելով պահպանել այդ այլանդակությունները, ես չեմ պատրաստվում հանդուրժել. չպետք է թույլ տանք քաղաքն այլանդակել» ,-ասել է քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետությունը շարունակում է տրամադրել մինչև 16 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու նպատակով

10:33 18.03.2024

Պետությունը շարունակում է տրամադրել մինչև 16 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու նպատակով։ Այս մասին հիշեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ ավտոճանապարհներին տեղումներ են. վարորդներին խորհուրդ է տրվում զգույշ լինել

10:14 18.03.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից դիմում են վարորդներին՝ հորդորելով զգույշ լինել: «Հարգելի վարորդներ, ՀՀ ավտոճանապարհներին տեղումներ են։ Հորդորում ենք զգոն լինել»,-հայտնում են դեպարտամենտից՝ կից ներկայացնելով տեսանյութ: «Ձյան առատ տեղումներ են Արագածոտնի տարածաշրջանում։ Հարգելի վարորդներ, խնդրում ենք չգերազանցել թույլատրելի արագությունը եւ երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշվում է մեկ այլ հաղորդագրությունում։ Ներկայացվել են կադրեր նաև Արագածոտնի մարզից:

̰
Էլեկտրական շչակի գործարկում Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրում

10:08 18.03.2024

Մարտի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Մասիսում

10:00 18.03.2024

ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 15-ին Մասիս քաղաքում հայտնաբերվել և Մուշի բաժին է ներկայացվել 58-ամյա Արթուր Վ.-ն, որը փետրվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

̰
Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է

09:55 18.03.2024

ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 15-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 27-ամյա Արթուր Կ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Գողացել էին Ողջաբերդ համայնքին պատկանող ջրատար խողովակները՝ պատճառելով 8 միլիոն դրամի վնաս

09:50 18.03.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ հինգ երիտասարդ Ողջաբերդ համայնքի սարատեղիում գտնվող և համայնքին պատկանող ջրատար խողովակները գողացել և տեղափոխել են բեռնատարով՝ համայնքին պատճառելով ութ միլիոն դրամի նյութական վնաս: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել վերոհիշյալ երիտասարդներին: Նրանք […]

̰
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:14 18.03.2024

Մարտի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Բաղրամյանի, Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:09 18.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

08:01 18.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

̰
Վանաձորում թալանել են տեղի ստոմատոլոգիական կլինիկան. պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս

23:49 17.03.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-15-ին Վանաձոր քաղաքում թալանել են տեղի կլինիկաներից մեկը: Ժամը 08:40-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ստոմատոլոգիական կլինիկաներից մեկից, հայտնել  են, որ Զաքարյան փողոցի 29 հասցում գործող նշված կլինիկայի մուտքի դուռը բացել են, մտել են ներս ու այնտեղից գողություն կատարել: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության […]

̰
Նշվել են կենդանակերպի այն նշանները, որոնք ամենից հաճախ են վարկեր վերցնում

22:29 17.03.2024

ՌԴ ֆինանսական շուկայի վերլուծաբաններն ուսումնասիրել են, թե ինչպես է Կենդանակերպի նշանն ազդում պարտքի մակարդակի և վարկի հաստատման հավանականության վրա: Մասնավորապես, պարզվել է, որ բանկերն ամենաշատը տրամադրված են վարկեր և վարկային քարտեր հատկացնել Կույսերին, որոնց հաստատման տոկոսը կազմում է համապատասխանաբար 23,3% և 17,3%: Արդյունքները վերլուծաբանները հայտնել են «Իզվեստիա»-ին։ Կենդանակերպի նշանով հաջորդում են Կշեռքները՝ վարկի հայտերի 23,2%-ը […]

̰
Վաշինգտոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել

21:15 17.03.2024

Վաշինգտոնում հրաձգության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աշխատակիցներին։ «Ոստիկանությունը հայտնում է, որ կիրակի վաղ առավոտյան Վաշինգտոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, երկուսը սպանվել են», – ասվում է զեկույցում: Ոստիկանության պետի գործադիր օգնական Ջեֆրի Քերոլը հայտնել է, որ […]

̰
Բելառուսում տղամարդը ձին մտցրել է բարձրահարկ շենք

20:10 17.03.2024

Բելառուսի Հանրապետությունում տեղի բնակիչը ձի է բերել տուն. այս մասին հաղորդում է «Other Side» Telegram ալիքը։ Դեպքը տեղի է ունեցել Գոմել քաղաքում. 50-ամյա տղամարդը ցանկացել է անակնկալ մատուցել իր երկու տարեկան որդուն ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոմելի բնակչին հաջողվել է կենդանուն բերել երկրորդ հարկ, սակայն ձին այդպես էլ չի մտել բնակարան։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը արկածախնդրություն է […]

̰
Մահացել է 72-ամյա տղամարդը, ով 6 տարեկանից փակված է եղել երկաթե պարկուճում. ինչպե՞ս է նրան հաջողվել երջանիկ ապրել

19:00 17.03.2024

ԱՄՆ-ում 72 տարեկանում մահացել է տղամարդը, ով պոլիոմիելիտի պատճառով երկար տարիներ անցկացրել է հիպերբարիկ պարկուճում։ Չնայած սարսափելի հաշմանդամ էր և ի վիճակի չէր հոգալ իր մասին, Տեխաս նահանգի Դալլաս քաղաքից Փոլ Ալեքսանդրը ապրում էր հագեցած և հետաքրքիր կյանքով: Նրան հաջողվեց ապացուցել իր շրջապատին և ինքն իրեն, որ հնարավոր է հաջողության հասնել և փոխել ճակատագիրը՝ չնայած […]

̰
BACK_TO_TOP