TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոտում են գարնան առաջին ամպրոպները․ Գագիկ Սուրենյան

22:02 15.03.2024

Հանրապետության մի շարք շրջաններում այս պահին որոտում են գարնան առաջին ամպրոպները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

21:00 15.03.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

20:39 15.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

̰
Գյուղաջակցության պետական ծրագրերով տարբեր մարզերում ֆերմերների գործն առավել հեշտ է կազմակերպվում

20:06 15.03.2024

Գյուղաջակցության պետական ծրագրերով տարբեր մարզերում ֆերմերները կարողանում են ամբողջությամբ փոխել ավանդական անասնապահության մասին իրենց պատկերացումները: Նոր ու ժամանակակից մեթոդներով գործն առավել հեշտ է կազմակերպվում և ավելի շատ եկամուտ է ստացվում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։

̰
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:49 15.03.2024

Մարտի 15-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Անիի, Արթիկի, Սպիտակի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Սպանություն Գյումրիում՝ ցայտաղբյուրի մոտ շան միզելու պատճառով․ տուժողի ձերբակալված հարևանին մեղադրանք է ներկայացվել

15:55 15.03.2024

2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, Գյումրու շտապօգնությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ կանչով Գյումրի քաղաքի Տիմիրազև փողոց մեկնած խումբը հայտնաբերել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ […]

̰
Բելգորոդում կրկին հրթիռային սպառնալիք է հայտարարվել

15:05 15.03.2024

Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային սպառնալիք է հայտարարվել։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ «Բելգորոդում և Բելգորոդի մարզում հրթիռային վտանգի ազդանշան է արձակվել: Եթե տանն եք, մի մոտեցեք պատուհաններին: Պատսպարվեք ամուր պատերով, առանց պատուհանների սենյակներում (միջանցք, լոգարան, զուգարան, մառան), իջեք ապաստարան կամ այլ անվտանգ վայր»,- գրել է նա։

̰
Յուրի Մինասյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

14:57 15.03.2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ինքը արնաքամ է լինում Երևան քաղաքի Ա.Պուշկին փողոցում։ Նույն օրը՝ ժամը 02։36-ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ևս ահազանգ է ստացվել, որ Ա․Պուշկին փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի […]

̰
ՀՀ քննչական կոմիտեն մեկնարկում է քննիչների ընդունելության հերթական փուլը

14:29 15.03.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը սկսել է կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների ընդունելության հերթական գործընթացը։ Այն անձինք, ովքեր ունեն քննիչ դառնալու ցանկություն և համապատասխանում են դրա համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին,  անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենք։ Դիմումներն ընդունվում են 2024թ. մարտի 18–ից 29-ըներառյալ՝  բացի ոչ աշխատանքային օրերից: Ընդունելությունը կամակերպվում է երկու փուլով։ Առաջին՝ գրավոր քննությունը, տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին։ Գրավոր քննությունից դրական գանահատական՝  50 և […]

̰
Ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ

12:28 15.03.2024

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 14-ին բաժին է ներկայացել 36-ամյա Սաղաթել Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:07 15.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 12-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, հոգեկան ներգործության՝ 9, […]

̰
Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով

11:53 15.03.2024

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին Երևան քաղաքի Սվաճյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 25-ամյա Դավիթ Ա.-ին, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր որպես պատժի կրումից խուսափող դատապարտյալ: Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
Գագիկ Սուրենյանը հայտնել է սպասվող տեղումների մասին

11:45 15.03.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ»։

̰
Սա այն ոլորտն է, որտեղ խնդիրները բոլորինս են. ՄՊՀ նախագահը շնորհավորել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

11:38 15.03.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Սպառողների շահերի պաշտպանությունն այսօր Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ամենակարևոր առաջնահերթություններից է: Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնում այս ուղղությամբ հստակ նպատակով՝ ունենալ մեր երկրում համաշխարհային լավագույն փորձին համահունչ ստանդարտներ, որոնց կիրառումը լիարժեք կպաշտպանի սպառողի իրավունքը: Նախորդ տարի Հանձնաժողովը միացավ Սպառողների պաշտպանության և օրենսդրության […]

̰
Բարելավվում են հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի և խմբի պետերի հրահանգչական կարողությունները

11:22 15.03.2024

ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի և խմբի պետերը (14 փրկարարական ծառայող) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում, Արզնի ձորում և «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում մասնակցեցին Փրկարար ծառայության կողմից կազմակերպած «Անտառային և […]

̰
52-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

11:12 15.03.2024

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 14-ին «Կիլիկիա» ավտոկայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 52-ամյա Հովիկ Մ.-ին, որը 2023 թ. նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի Խարդախությունը մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […]

̰
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները տեսակցող քաղաքացու մարզակոշիկների միջից հայտնաբերել են 20 փաթեթ՝ տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներով

10:41 15.03.2024

Մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով դատապարտյալներից մեկին ապօրինի թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման մասին տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Հ․ Հ․-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Բ․-ին։ Արդյունքում՝ քաղաքացու սպորտային կոշիկների ներդիրների տակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ 20 փաթեթ։ […]

̰
Այսօր  քնի համաշխարհային օրն է

10:36 15.03.2024

Մարտի 15-ը քնի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Որո՞նք են քնի խանգարման նշանները, ո՞րն է առողջ քունը, ի՞նչ է քնի հիգիենան. պատասխանում է ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թոշակառուն հրուշակեղենի խանութում է մոռացել ավելի քան մեկ միլիոն ռուբլի գումարով տոպրակը

09:23 15.03.2024

Տոմսկում թոշակառուն հրուշակեղենի խանութներից մեկում մոռացել է 1,4 միլիոն ռուբլի գումարով տոպրակը, որտեղից տորթեր է գնել, ոստիկանությունը նրան վերադարձրել է ամեն ինչ, հայտնում է Տոմսկի մարզի ՆԳՆ-ն իր Telegram ալիքում։ Ոստիկանությունը պարզաբանել է, որ Տոմսկի Սովետսկի շրջանի ՆԳՆ վարչություն է դիմել տեղի բնակիչներից մեկը, ով Ֆրունզեի պողոտայի հրուշակեղենի խանութներից մեկում հայտնաբերել է մեծ գումարով փաթեթ։ […]

̰
Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ, դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր զենքերից կրակված պարկուճներ, արնանման հետքեր, դիմակ, վնասված ավտոմեքենաներ

08:41 15.03.2024

Մարտի 14-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը  կանչով մեկնել է Ֆուչիկի փողոց, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն […]

̰
Վստահելի թվային աշխարհ սպառողի համար. մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

08:28 15.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնական՝ անվտանգության, ընտրության, տեղեկացված և լսելի […]

̰
Իրավիճակը ավտոճանապարհներին

08:04 15.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]

̰
Զիմբաբվեի ոստիկանությունը ձերբակալել է անձի, ով իր ֆերմայում պահում էր ավելի քան 200 երեխայի

23:13 14.03.2024

Զիմբաբվեի ոստիկանությունը ձերբակալել է ինքնահռչակ «մարգարե» և կրոնական աղանդի առաջնորդ Իսմայել Չոկուրոնգերվային և նրա յոթ համախոհներին հանցավոր գործունեության համար, այդ թվում՝ անչափահասների իրավունքները ոտնահարելու համար։ Այս մասին հայտնում է News Day պորտալը՝ հղում անելով Զիմբաբվեի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Նյաթիին։ Ձերբակալությունները հաջորդել են Հարարեի մերձակայքում գտնվող ֆերմայում ոստիկանական գործողություններին: Ինչպես պարզվել է, այնտեղ 246 անչափահաս է […]

̰
45% հավանականությամբ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենատաք տարին դիտարկումների ողջ պատմության ընթացքում

22:41 14.03.2024

2024 թվականի փետրվարը, որի ջերմաստիճանը 1,36°C-ով բարձր է եղել միջին ցուցանիշից, երկրագնդի դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք փետրվարը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Երկրի վրա ջերմաստիճանի ռեկորդային գերազանցւմները փետրվարին շարունակվել է ինը ամիս։ Համաշխարհային ծովային սառույցի մակերեսը չորրորդն էր մեծությամբ 46 տարվա դիտարկումների մեջ և կազմել է 6,47 […]

̰
Թուրքիայում խոսում են արտահերթ նախագահական ընտրությունների հավանականության մասին

22:30 14.03.2024

Էրդողանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը կարող է երրորդ անգամ առաջադրել: Այդ մասին երեկ հայտարարել են Թուրքիայում իշխող կուցակցության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սահմանադրությունը թույլ տալի՞ս է, որ նույն անձը երրորդ անգամ առաջադրվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Իսկապես, սահմանադրության մեջ հստակ է ասվում այն մասին, որ նույն անձը ավելի քան երկու անգամ առաջադրվելու […]

̰
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապամոնտաժվել են ապօրինի ցանկապատեր ու կրպակներ

22:08 14.03.2024

Ապամոնտաժվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի 13-րդ շենքի բակում և Հրաչյա Ներսիսյան 1 փողոցում գտնվող ապօրինի ցանկապատերն ու կրպակները: Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են լինելու Երևանի բոլոր վարչական շրջաններում:

̰
Մարտի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:27 14.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 34, 35, 36, 42, 43, 44 շենքեր, Կուրղինյան փ. 21/2, 23, 25, 27, 29 շենքեր, Կուրղինյան նրբ․ 12, 13, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ նրբ․ […]

̰
ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը․ Ժաննա Անդրեասյան

20:38 14.03.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ մարտի 25-31-ը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի՝ համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Շաբաթվա ընթացքում, որը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ

20:26 14.03.2024

Անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում սահմանված պահանջների կատարումը և առկա խոչընդոտները քննարկելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ: Քննարկվել են, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունք ընդունվող պացիենտների վիճակի գնահատման ներկայիս չափանիշները, դրանք հստակեցնելու, անհետաձգելի բժշկական օգնության մակարդակները սահմանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բժշկական կենտրոնների` պահանջվող սարքավորումներով ապահովվածության հետ կապված խնդիրները: Նախարարը նշել է, […]

̰
Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրել 2 համաշխարհային հռչակագրերի նպատակներին հասնելու համար. ՆԳՆ

20:06 14.03.2024

Մարտի 11-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցել է Միջազգային միգրացիայի վերանայման ֆորումին։ Ֆորումի շրջանակներում միգրացիայի հարցերով ՄԱԿ-ի ցանցը կազմակերպել էր երկու բազմակողմանի խորհրդակցություն՝ նախապատրաստվելով Տարածաշրջանային վերանայմանը: Շահագրգիռ կողմերը կոչ են արել ներառել քաղաքացիական հասարակությանը և արհմիություններին՝ GCM-ի իրականացման և վերանայման բոլոր քայլերում, ինչպես նաև ներգրավել միգրանտներին և նրանց կազմակերպություններին՝ իրենց […]

̰
BACK_TO_TOP