17:38 17.03.2024
Մարտի 17-ին՝ ժամը 17։15-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
13:58 17.03.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այդ օրը ժամը 19։40-ին նշված կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ 2 ամսական երեխա է մահացել։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբն ու ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի […]
13:35 17.03.2024
Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարց գյուղից հրազենային վնասվածքով քաղաքացուն տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, […]
13:12 17.03.2024
Երևանի համար 60 մանկապարտեզի փոքրիկները՝ «Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ» կրթական նախագծի շրջանակներում սովորում են տեսակավորել թափոնները: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել՝ խաղերի միջոցով: Մանրամասները՝ տեսանյութում:
12:23 17.03.2024
«Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները սահմանափակումներ են մտցրել ժամանումների և մեկնումների համար: Մոսկվայի միանգամից երեք օդանավակայաններում՝ «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի», սահմանափակումներ են մտցրել ժամանումների և մեկնումների համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանների և Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչներին։ Նշվում է, որ սահմանափակումները մտցվել են ուղեւորների անվտանգությունն ապահովելու համար։
11:45 17.03.2024
Շունը կարող է մարդուն վարակել կամ վտանգավոր հիվանդություններով կամ վարակվել նրանից, ուստի շներ պահողները ոչ մի դեպքում չպետք է անտեսեն իրենց ընտանի կենդանու հիգիենան և կանխարգելիչ պատվաստումները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը։ «Կարևոր է հետևել շան վիճակին, քանի որ դա վերաբերում է ոչ միայն կենդանուն, այլև տիրոջը։ Կան հիվանդություններ, որոնք […]
10:40 17.03.2024
Մեքսիկայում՝ ԱՄՆ-ի հետ սահմանի մոտ, անհայտ անձինք առևանգել են մոսկվացի Մարիա Ռիգովիչին, MSK1 պորտալին պատմել է նրա ամուսին Ալեքսեյը։ Ռիգովիչի ամուսինը հայտարարել է, որ մարտի 14-ին Մոնտերեյ քաղաքից իր ընտանիքի հետ մեքենայով մեկնել է Ռեյնոսա քաղաք, որը գտնվում է երկու երկրների անմիջապես սահմանին։ Իր սոցիալական ցանցերում աղջիկը հասցրել է հայտնել, որ իրենց «հետապնդում է կարտելը», […]
10:18 17.03.2024
Մարտի 17-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Նաիրիի և Աբովյանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:04 17.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
21:17 16.03.2024
ԱՄՆ-ի հյուսիսարևելյան Փենսիլվանիա նահանգի Ֆոլս Թաունշիփ գյուղում անհայտ զինված տղամարդու հարձակման հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հայտնում է Fox 29 տեղական հեռուստաալիքը։ Լրատվամիջոցօի հաղորդմամբ՝ մի քանի տեսակի զենքերով զինված անհայտ անձը գողացված մեքենայով շրջում է քաղաքում։ Նա արդեն մի քանի հարձակում է իրականացրել քաղաքի տարբեր հատվածներում, զոհերի թիվը չի նշվում։ Հրաձգությունը տեղի է ունեցել […]
20:32 16.03.2024
Ամերիկացի գիտնականները երկու համալսարաններից և Նյու Յորք նահանգի Առողջապահության դեպարտամենտից հետաքննել են լեգեոնելոզի (լեգիոնելլա բակտերիայով առաջացած թոքաբորբի ատիպիկ ձև) կամ լեգեոներական հիվանդության դեպքերի առեղծվածային աճի պատճառները: Մասնագետները եկել են այն եզրակացության, որ ծանր շնչառական վարակների տարածման հիմնական պատճառներից մեկը մաքուր օդն է։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences Nexus (PNAS Nexus) […]
19:56 16.03.2024
Սպասարկման աշխատանքներ են իրականացվում Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման, Հ8, Մ-2-Այնթափ-Արտաշատ-Այգևան-Արարատի տրանսպորտային հանգույց (Արարատի տարածաշրջան) ճանապարհահատվածներում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
17:18 16.03.2024
Մարտի 15-ին Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ներկայացուցիչ Վահան Հակոբյանը։ Ներկա էր Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։ Բարձր մակարդակի նիստում ելույթ են ունեցել տարբեր […]
13:24 16.03.2024
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է: Նշված հասցե բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ է մեկնել: Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ վերոհիշյալ կնոջ և երթուղային ավտոբուսի 50-ամյա վարորդի միջև, կանգառում չկայանելու հետ կապված, վիճաբանություն […]
12:46 16.03.2024
Թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ հերթական տեղեկությունն իրացնելիս Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կոտայքի մարզի պարեկների հետ: Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 57-ամյա մի տղամարդ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ և իրացնում: Փետրվարի 23-ին, ժամը 18.10-ին, Կոտայքի մարզի պարեկների հետ համագործակցելով, վարչության ծառայողները Եղվարդ-Նոր […]
12:26 16.03.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երևանցի 34-ամյա տղամարդն ու 29-ամյա կինը, նախնական համաձայնությամբ, Տելեգրամ հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և տեղադրման միջոցով իրացնում են թմրամիջոցներ: Տեղեկությունը ճշտվեց, հաստատվեց և իրացվեց մարտի 13-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի գործընկերների հետ, ժամը 12.30-ին նրանց հայտնաբերեցին մայրաքաղաքի Վարդանանց […]
12:17 16.03.2024
Անչափահասների շրջանում իրավախախտումների նախականխումը, կանխումն ու խափանումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում սովորողների , այնպես էլ տնտեսվարողների շրջանում։ Մարտ ամսվա ընթացքում նրանք տարբեր մարզերում իրականացված շրջայցերի ընթացքում տնտեսվարողներին իրազեկել են ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների իրացման […]
11:17 16.03.2024
Արդարադատության նախարարությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ գործակցությամբ, նախաձեռնել էր ազդարարման համապետական արշավի համակարգման հանդիպում՝ նպատակ հետապնդելով ամրապնդել ազդարարման խթանման ուղղությամբ գործադրվող միասնական ջանքերը: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքում նշել է, որ Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը` կոռուպցիայի դեմ հանրային անհանդուրժողականության դրսևորումը, կոռուպցիայի դեմ պայքարի դեռևս […]
11:06 16.03.2024
2024 թվականի մարտի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, մի քաղաքացու տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժին, ով, պարզվել է, հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել […]
10:45 16.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 2-րդ թաղ․ 25, 26, 27, 28 շենքեր, Ոսկանյան, Մեծարենցի, Վեգների փողոցներ, Շահումյան 14 փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ս․Տարոնցի փ․ 15, 30, 32 շենքեր, Բագրատունյաց պող․ 34ա, 36/1 շենքեր, Բագրատունյաց […]
10:18 16.03.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 401․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 404․5 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 443 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,32 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.37 դրամ, հայտնում է shantnews.am-ը։
10:16 16.03.2024
Մարտի 16-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Սևանի, Մարտունիի, Սպիտակի, Աշոցքի, Արթիկի, Անիի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
09:10 16.03.2024
Անցած 24 ժամվա ընթացքում Գազայի հատված օդանավով 140 արկղ մարդասիրական օգնություն է հասցվել: Այս մասին X-ում (նախկինում՝ Twitter) հայտնել են Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգման գրասենյակից։ Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, արկղերը առաքվել են Հորդանանի կողմից։ Բացի այդ, ցամաքային անցակետերի միջոցով վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատված է հասցվել 1730 տոննա մարդասիրական օգնություն։
08:38 16.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի […]
23:24 15.03.2024
Քննիչները քրեական գործ են հարուցել 50-ամյա տղամարդու նկատմամբ, ով Վորոնեժի ընտրատեղամասերից մեկում այրել է ընտրական հանձնաժողովի սեղանը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային վարչությունը։ «Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի մարտի 15-ին, ժամը 17-ի սահմաններում, Վորոնեժի Լենինսկի շրջանի ընտրատեղամասերից մեկը ժամանել է 50-ամյա մի տղամարդ, որտեղ, օգտագործելով իր հետ բերած իրը, հրկիզել է ընտրական հանձնաժողովի անդամների սեղանը, […]
23:15 15.03.2024
Քնի համաշխարհային օրը, որը նշվում է մարտի 15-ին, նյարդաբան և սոմնոլոգ Նիկոլայ Իլինը «Իզվեստիա»-ին պատմել է սովորությունների մասին, որոնք կարող են օգնել օրգանիզմին բավարար քնել: Մասնավորապես, նա խորհուրդ է տվել քնելուց առաջ խուսափել սև թեյից, քանի որ մեկ բաժակը պարունակում է 47 մգ կոֆեին։ Սա մեկ բաժակ սուրճի քանակի գրեթե ⅔-ն է: Ահա թե ինչու […]
22:55 15.03.2024
2024թ. ընդհանուր առմամբ շուրջ 65 ավտոտնակների ու 170 ցանկապատված տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ՝ խաղահրապարակներով ու ֆուտբոլի խաղադաշտերով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Շենգավիթ վարչական շրջանի բակերում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները:
22:50 15.03.2024
Եթե զուգընկերները չեն կարողանում համաձայնվել և անընդհատ կռվում են նույն պատճառով, դա նշանակում է, որ նրանք անառողջ վեճ են ունենում, ասում է ընտանեկան թերապևտ Ռեյ Քրուզը: Metro-ին տված հարցազրույցում նա սովորեցրել է, թե ինչպես ճիշտ պարզել հարաբերությունները։ Քրուզը կարծում է, որ ցանկացած կոնֆլիկտ լուծելու համար ամենակարևորը սահմաններ գծելն է, որոնց շրջանակներում զուգընկերները պատրաստ են զիջել […]
22:17 15.03.2024
Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման հերթական ծրագրից օգտվել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Դիմում-հայտի ձևը, տեղեկանքների ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև պայմանները նկարագրող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn): Մեկնարկած գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է նաև բոլոր գերատեսչություններին: Այսպիսով՝ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի 42/5 հասցեում […]