TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

14:57 13.03.2024

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Դերենիկ Դեմիրճյան փողոցի բնակիչ 40-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տանն ու Աշտարակի ամառանոցում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Ստուգումների ընթացքում պարզվեց, որ նրան զինամթերք էր տվել Աշտարակի 35-ամյա մի բնակիչ: Ըստ որոշ տվյալների` աշտարակցին նաև ուրիշի էր զենքեր տվել: Տեղեկությունն իրացվեց մարտի 4-ին` Աշտարակի համայնքային ոստիկանների հետ: Աշտարակի […]

̰
Քննարկվել են խոցելի խմբերի կյանքի բարելավմանը միտված ծրագրի շրջանակում իրավասու հանձնաժողովի հետ համագործակցության ձեւաչափերը

14:50 13.03.2024

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի պատգամավորներ Գայանե Եղիազարյանը եւ Մարիամ Պողոսյանը հանդիպել են «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն, «Սոցիալական պաշտպանություն, ներառում եւ հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդին ու ծրագրի ներկայացուցիչներին: 2023 թվականին մեկնարկած ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորվամբ: Նպատակն է իրավական կարգավորումների, պատշաճ ծառայությունների մատուցման, պետության […]

̰
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4752 խախտում

14:30 13.03.2024

Մարտի 4-11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4752 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 727, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 225, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 128, […]

̰
Սպանություն կատարած 21-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Սիսիանում

14:10 13.03.2024

Մարտի 12-ին, ժամը 12.22-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Մամիկոնյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել դանակահարված, 2006 թ. ծնված Ռ. Հ.-ին, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 12-ի ժամը 11.30-ին Ռ. Հ.-ն Մամիկոնյանց փողոցի քոլեջի մոտ վիճաբանել է […]

̰
ՀԷՑ-ը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով

13:43 13.03.2024

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է 20 միլիոն դրամի չափով տուգանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԷՑ-ի նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշումը միաձայն ընդունվեց հանձնաժողովի` մարտի 13-ի նիստում։ Ինչպես նշվեց օրակարգային հարցի քննարկմանը՝ հանձնաժողովն իրականացրել է 2023 թվականի 1-ին և 3-րդ եռամսյակների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին […]

̰
Երևանում և մարզերում երեխաների ճգնաժամային և ցերեկային խնամք տրամադրող հաստատությունների մասնագետների համար իրականացվում են ծնողավարման դասընթացներ

13:31 13.03.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախաձեռնությամբ՝ Երևանում և մարզերում երեխաների ճգնաժամային և ցերեկային խնամք տրամադրող հաստատությունների մասնագետների համար իրականացվում են ծնողավարման դասընթացներ։ Վերապատրաստումների նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող անձանց մասնագիտական որակների և հմտությունների կատարելագործումը, նոր գիտելիքի և կարողությունների ձեռքբերումը։ Դասընթացների շրջանակում մասնակիցներն ուսումնասիրել են ծնողավարման հմտությունների զարգացման, երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրական կարգավորումները, երեխաների վարքային, […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:41 13.03.2024

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-ի և 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-18-ին շրջանների […]

̰
Պարզվել են «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի» ուսանողի սպանության էական հանգամանքներ

12:15 13.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան […]

̰
Մեկ օրում ոստիկաններն արձանագրել են հանցագործության 108 դեպք

12:07 13.03.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի […]

̰
Կորեայի Ինտերպոլի կողմից հետախուզվող քաղաքացին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել էր Երևան

11:56 13.03.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մարտի 12-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 65-ամյա Չան Չ.-ին: Նա 2021 թ. սեպտեմբերի 1-ից Կորեայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]

̰
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Գավառում

11:38 13.03.2024

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 12-ին ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզների հետ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 41-ամյա Հարություն Թ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]

̰
Կասեցում դեղագործական ընկերությունում

09:45 13.03.2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Մասիս համայնքում դեղագործությամբ զբաղվող «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզել են, որ ընկերությունն առանց մթնոլորտային օդ սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության իրականացնում է գազի այրում: Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է մթնոլորտային օդն աղտոտող անշարժ աղբյուրների շահագործումը: Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ:

̰
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

09:40 13.03.2024

«Հյուսիս-հարավ»-ի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 14-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:06 13.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ […]

̰
«Տաթև» վանական համալիրի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

08:01 13.03.2024

Մարտի 12-ին, ժամը 22:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Տաթև» վանական համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին այրվում է «Dodge Caravan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ն․): Հրդեհը մեկուսացվել է մարտի […]

̰
Հունվարի 1-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից

21:45 12.03.2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում 21 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։ Ազատման պատճառներից է նաև Կանանց միջազգային օրը՝ […]

̰
Մարտի 13-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:36 12.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Գ-3 թաղ․ 1ա, 1բ, 2, 4, 5, 6ա, 6բ շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 5-րդ փողոցի առանձնատներ, Գ․ Հովսեփյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Աբովյան […]

̰
Սահմանվել է Երևանում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը

21:18 12.03.2024

2023թ. մայրաքաղաքում շահագործման են հանձնվել ներկրված 87 «ՄԱՆ» և 150 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներ, ձեռք են բերվել 15 «ՅՈՒԹՈՆԳ» մակնիշի նոր տրոլեյբուսներ, գնվել է նաև 4 նոր աղբատար մեքենա, գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի շրջանակում հասարակական տրանսպորտի շարժակազմերը և մետրոպոլիտենի անցարգելները համալրվել են վալիդատորներով, և գործարկվել է էլեկտրոնային և թղթային […]

̰
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել

19:20 12.03.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ավարտական փուլում են արտահիվանդանոցային և մեկ ստացիոնար բաժանմունքների վերանորոգման և վերազինման աշխատանքները: Նախարարին է ներկայացվել պացիենտներին տրամադրվող բուժօգնությունն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները: 2023թ. տարեվերջին վերանորոգումից հետո գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ […]

̰
Ուսումնական զորամասի ընձեռած լայն հնարավորություններն ու զինծառայողների առօրյան․ ՀՀ ՊՆ տեսանյութը

18:36 12.03.2024

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել ուսումնական զորամասի ընձեռած լայն հնարավորությունների ու զինծառայողների առօրյայի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Սեպտեմբերից Երևանում կգործեն տրանսպորտային ուղևորափոխադրման նոր սակագներ. երեք տոմսային փաթեթներին առնչվող նախագիծն ընդունվեց

18:29 12.03.2024

Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի երկրորդ նիստում քննարկվեց «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային  կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» նախագիծը, որին գլխադասային ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն։ Նախագիծը ներկայացրեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ավագանու նախորդ […]

̰
«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ». Լեզվի կոմիտեի նոր ծրագրի մեկնարկը

18:21 12.03.2024

ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է պաշտոնավարման մոտ երեքուկես ամսվա գործունեությունը` ներկայացնելով կառույցի առջև ծառացած խնդիրները, զարգացման տեսլականը և առաջիկա անելիքները։ Լեզվի կոմիտեի նախագահը հակիրճ ներկայացրել է կոմիտեի ստեղծման պատմությունը և գործունեության առանցքային ուղղությունները՝ շեշտելով, որ Կոմիտեն լեզվական պետական քաղաքականություններ իրականացնող լիազոր մարմինն է Հայաստանի Հանրապետությունում և […]

̰
19-ամյա երիտասարդը 14-ամյա տղայի միջոցով փորձել էր կեղծ թղթադրամներ իրացնել

17:06 12.03.2024

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վանաձորի Պարույր Սևակի փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդը տանը կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել և իրացնելու նպատակով տվել 14-ամյա մի տղայի, որը երկու հասակակիցների հետ փորձել է դրանք իրացնել: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին 14-ամյա տղան ծնողի հետ հրավիրվել է Բազումի […]

̰
ՀՀ զինված ուժերում կանանց գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է

16:00 12.03.2024

ՀՀ զինված ուժերում կանանց գումարտակի համալրման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 1-28 հեռախոսահամարով կամ դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Գուգարքում

15:29 12.03.2024

ՆԳՆ ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 11-ին Գուգարք բնակավայրի 12-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 30-ամյա Լևոն Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Հայտնաբերման մասին հայտնվել է Լոռու մարզի դատախազությանը:

̰
Առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց եմ քննարկել․ Փաշինյան

15:11 12.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հայտնել է, որ առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց է քննարկել։ Թե ում հետ է քննարկել, վարչապետը մանրամասներ չհայտնեց։ «Այսօր առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց եմ քննարկել։ Ում հետ և ինչ եմ քննարկել, չեմ կարող ասել։ Կարող եմ ասել, որ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, քննարկել եմ գերիների […]

̰
Կարմրուկը մանկական անվնաս հիվանդություն չէ․ ՀՀ ԱՆ-ն կոչ է անում պատվաստվել

14:58 12.03.2024

Այս տարի` մարտի 11-ի դրությամբ, կարմրուկի 135 դեպք է գրանցվել Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Կարմրուկի դեպքերի աճը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում սկսվել է 2023 թվականից և շարունակվում է նաև այս տարի: Կարմրուկը մանկական անվնաս հիվանդություն չէ, այլ խիստ վարակիչ հիվանդություն, որը շատ արագ տարածվում է չպատվաստված անձանց շրջանում: Կարմրուկով վարակված յուրաքանչյուր հինգերորդ […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է պրոբացիայի ծառայություն

14:03 12.03.2024

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 11-ին Արագածի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 33-ամյա Գոռ Հ.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման […]

̰
Մենք պետք է բացառապես մեզ վրա հույսներս դնենք. վարչապետ

13:51 12.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսը ինքդ քեզ վրա դնելու ձևերից մեկն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պետք է մեզ վրա հույսներս դնենք, բացառապես մեզ վրա։ Դա նշանակում է նաև, որ արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսն ինքդ քեզ […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

13:09 12.03.2024

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկը, առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 15-17-ին սպասվում […]

̰
BACK_TO_TOP