14:50 14.03.2024
Բելգորոդում հրետակոծության ժամանակ մեկ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Պայթյունի հետևանքով քաղաքացիական անձի վարած մեքենան շրջվել է, ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է»,- գրել է նա։ Բելգորոդի շրջանում գնդակոծության ժամանակ նաև երեք երեխա է վիրավորվել, ասել է Գլադկովը։ Գլադկովի խոսքով՝ ռուսական հակաօդային […]
14:25 14.03.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագորղների հետ ճեպազրույցում հերքել է տարածված այն խոսակցությունները, թե դպրոցներից զոհված շրջանավարտներին նվիրված Փառքի անկյունները հանելու վերաբերյալ ցուցում է եղել։ «Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ և ցուցում չի եղել, խնդրում եմ՝ նման դեպքերի պարագայում ծնողներն ահազանգեն մեզ։ Մենք հետամուտ կլինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»,-ասել է նախարարը։
14:17 14.03.2024
Ներկա պահին փորձաքննություն է իրականացվում՝ օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքի պատճառը հասկանալու համար: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Կառավարության մարտի 14-ի նիստին հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որն է ի վերջո եղել երեխայի մահվան պատճառը: «Երեխայի մոտ կասկածվել է ջրծաղիկ: Որոշ անձիք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառի հետ […]
14:11 14.03.2024
Մարտի 14-ին, ժամը 12:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Առաջին Վեհափառի փողոցի (նախկին Կասյան փողոց) շենքերից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության և Երևանի փրկարարական վարչության Հրդեհաշիջման […]
14:01 14.03.2024
Երևան քաղաքում մարտի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում մարտի 14-ի և 15-ի ցերեկն, 17-ին առանձին շրջաններում, 16-ին, 18-ին, 19-ին շրջանների […]
13:30 14.03.2024
Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31,3 հազարը։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը Telegram ալիքում։ «Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերից հասել է 31 341-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվել է, որ առնվազն 73 134 մարդ վիրավորվել է։ Գազայի առողջապահության նախարարությունը նաև հայտնել […]
13:18 14.03.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ 2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական […]
12:54 14.03.2024
Մարտի 5-ի ժամը 9.50-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի գեղեցկության սրահից գողություն է կատարվել: Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գեղեցկության սրահի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողացել են մազահեռացման սարք: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր […]
12:07 14.03.2024
Մարտի 15-ին Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Բուժական բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով տեսական և գործնական պարապմունք, որի շրջանակներում ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորագրության մեջ։
11:49 14.03.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 5.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 35-ամյա Սայիդ Հ.-ն: Նա 2019 թ. օգոստոսի 25-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և […]
11:38 14.03.2024
Մարտի 13-ի ժամը 18.58-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Գյումրու շտապօգնությունից հայտնել էին, որ կանչով մեկնել են Տիմիրազևի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 50-60 տարեկան տղամարդու դիակ՝ մարմնին դանակահարության հետքեր: ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը նշված տան բնակիչ, 1963 թ. ծնված Կարապետ Խ.-ն է: Մուշի բաժնի քրեական հետախույզները […]
11:20 14.03.2024
Ըստ Gallup International-ի ուսումնասիրության` Վրաստանն ու Հայաստանը այն երկրների հնգյակում են, որտեղ ամենաբազմաքանակն են այն քաղաքացիները, որ հայտարարում են իրենց պատրաստակամության մասին` կռվել հանուն իրենց երկրի, եթե պատերազմ լինի, փոխանցում է Ալիք մեդիան: Հնգյակը գլխավորում է Հայաստանը. տվյալների համաձայն` ՀՀ-ում հարցված քաղաքացիների 96 տոկոսը պատրաստ է կռվել հանուն հայրենիքի պաշտպանության։ Վրաստանում վերոնշյալ թիվը հասնում է […]
11:06 14.03.2024
Մարտի 13-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրում՝ երկաթգծի մոտ, դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Ջրառատ բնակավայրում՝ երկաթգծի հարակից դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել է տղամարդու նեխած դիակ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ այն 2023 թ. դեկտեմբերի 7-ից ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, […]
10:58 14.03.2024
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ընկերությունները ճանապարհների ընթացիկ պահպանման շրջանակներում նաև մաքրման աշխատանքներ են տանում։ Ընկերությունների աշխատակիցները տոննաներով աղբ են հավաքում։ Այդ աշխատանքներն ամենօրյա բնույթ են կրում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և դիմում քաղաքացիներին՝ նշելով. «Հարգելի հայրենակիցներ‚ հորդորում ու խնդրում ենք աղբ չթափել ճանապարհներին ու ճանապարհամերձ հատվածներում։ Հոգատար լինենք բնության […]
10:41 14.03.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան։ Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է […]
10:30 14.03.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առցանց գնումներ իրականացնող ֆիզիկական անձինք 2024 թվականից առաքանին մաքսային մարմնում պահվելու մասին ծանուցվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Եթե առաջանում է մաքսային հսկողության անհրաժեշտություն և առաքանին պահվում է մաքսային մարմնում, ապա քաղաքացիներն այլևս պարտադրված չեն, առաքանին ստանալու համար, այցելելու մաքսային մարմին։ Այդ ընթացքում փոխադրող ընկերությունը ֆիզիկական անձանց ծանուցում է՝ առաքանին […]
10:08 14.03.2024
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Ըստ ուսումնասիրության՝ ՀՀ դատախազությունը գոհունակության ցուցանիշով, 2023 թվականի մարտ ամսին անցկացված հարցման համեմատ, 8%-ով բարելավել է իր դիրքերը: 2023 թվականի դեկտեմբերին իրականացված հարցման մասնակիցների 11%-ը նշել է, որ լիովին գոհ է Դատախազության աշխատանքից (2023 թվականի մարտին՝ 7%-ը), […]
09:23 14.03.2024
Մարտի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
09:10 14.03.2024
Մարտի 14-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանում անձրև է տեղում։ Մառախուղ է՝ Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 100 մետր), Կապանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
08:16 14.03.2024
Մարտի 13-ին, ժամը 23:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 13-րդ փողոցի վերջնամասում: Հրդեհը […]
08:11 14.03.2024
2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը: Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը խոսեց […]
23:03 13.03.2024
Արհեստական ինտելեկտը (AI) հավանաբար կգերազանցի ցանկացած մարդու բանականությունը 2025 թվականին, և մինչև 2029 թվականը AI-ը կարող է ավելի խելացի դառնալ, քան ողջ մարդկությունը, կարծիք է հայտնել Իլոն Մասկը՝ մեկնաբանելով ամերիկացի ֆուտուրիստ Ռայմոնդ Կուրցվեյլի դիրքորոշումը։ Գիտնականի տեսանկյունից, AI-ի զարգացման մակարդակը մինչև 2029 թվականը համեմատելի կլինի ցանկացած մարդու ինտելեկտի հետ: «Հաջորդ տարի AI-ը կարող է դառնալ ավելի […]
22:51 13.03.2024
Պաղեստինցի բանտարկյալները The Wall Street Journal-ին (WSJ) պատմել են, որ իրենց խոշտանգել են իսրայելցի զինվորները: Ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալները թերթին պատմել են, որ իրենք իսրայելական բանտում ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական բռնությունների և ստիպված են եղել օրական մինչև 20 ժամ ծնկած մնալ, երբեմն ձեռքերը գլխավերևում կապած: Պաղեստինցիները նշել են նաև, որ իրենց միտումնավոր ստիպել են […]
22:18 13.03.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կուրղինյան փ. 15, 17, 19, 21, 21/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 110 դպրոց, թիվ 194 մանկապարտեզ, Ե․Թադևոսյան փ․ նրբ․ 2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք […]
20:28 13.03.2024
Մարտի 13-ին ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում մեկնարկեց «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագիրը։ Ծրագրի մեկնարկն ազդարարվեց Մեղրաձոր բնակավայրում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Տնտեսական լրագրողների […]
17:00 13.03.2024
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը: Արդարադատության նախարարությունը ներկայացնում է փետրվարի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը: Այսպիսով՝ նախորդ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայողները հիմնարկների օդափոխման խողովակներից, սանհանգույցների պատերի խոռոչներից, կալանավորված […]
16:40 13.03.2024
Հայաստանի կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ […]