17:45 28.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում հարկերի նկատմամբ վերաբերմունքը փոխելը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու վերաբերյալ հարցին:
«Ոչ մի նոր օրենք չի ընդունվել: Այդ օրենքը գործում է առնվազն 1 տասնյակ տարի: Տեղի է ունեցել այլ բան՝ մինչև հիմա ԱՊՀ երկրները չեն ունեցել իրար հետ փոխադարձաբար տեղեկությունների փոխանակման գործող համակարգ, որ իրար տեղեկություններ տան՝ միմյանց քաղաքացիների աշխատելու տվյալների վերաբերյալ: Եվ այդ համակարգը բոլորովին վերջերս գործարկվել է»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ օրենքը մինչև այս չի գործել, որովհետև մեխանիզմներ չեն եղել:
Նա ընդգծել է, որ ոչ մի քաղաքացու նկատմամբ վարչական հարկադրանքի միջոց չի ձեռնարկվել: Կառավարությունը քաղաքացիներին իրազեկել է գոյություն ունեցող օրենսդրության մասին: Կառավարությունը, ի պատասխան քաղաքացիների, փորձել է նրանց բացատրել, ներկայացնել օրենքի գործունեության տրամաբանությունը:
«Խոսքը ՀՀ քաղաքացիների և ՀՀ օրենսդրության հետ նրանց ունեցած հարաբերությունների մասին է: Մենք 2017 թվականի համեմատ՝ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 92 տոկոսով ավելացրել ենք, խոսքը 1 տրլն-ից ավելի գումարի մասին է: Մենք հարկերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք: Եթե քաղաքացիները մտածում են, թե հարկն այն է, որ կառավարությունն իրենց ձեռքից խլում է, սխալ ընկալում է»,-ասել է Փաշինյանը:
Կառավարության նպատակն է քաղաքացիներին ներկայացնել համակարգերի պատճառահետևանքային կապերը, որ պետական բյուջեի միջոցներն օգտագործվում են մանկապարտեզներ, դպրոցներ և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար: Վարչապետը բերել է Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման օրինակը, որի համար ծախսվել է 3 մլրդ դրամ:
Ըստ Փաշինյանի՝ կարող է քաղաքական առումով թվալ, թե անտրամաբանական քայլ է արվում: Անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչու է դա անում, նա ասել է.
«Կառավարության մոտիվացիան ՀՀ-ի և քաղաքացու նկատմամբ տածած սերն է բառիս բուն իմաստով: Մենք մեր պետության ապագայի վերաբերյալ պետք է ձեռք բերենք կոնսենսուս: Եվ, եթե մենք գնանք շատ սովորական տրամաբանությամբ, որ շրջանցենք, հարցերի հետ չառերեսվենք, մարդկանց հետ չխոսենք, ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Այլ բան, որ մենք այդ երկխոսության մեջ պետք է լսենք նաև քաղաքացիների տեսակետը, տեսնենք, թե այդ հարցը մյուս կողմից ոնց է երևում, դուրս բերենք ամենաարդարացված փաստարկները, որոնց վերաբերյալ հակափաստարկներ չկան, դրանք ընդունենք, օրենսդրորեն հասցեագրենք: Բայց պետք է իրագործենք այդ իրողությունները, որ կմնան այդ քննարկման արդյունքում՝ որպես անառարկելի փաստարկ»:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մասով օրենսդրական փոփոխությունների նախագիծն արդեն տեղադրված է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ օբյեկտիվ բոլոր դժգոհությունները հաշվի են առել և փոփոխություններ են նախատեսել: Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ:
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...