12:07 23.02.2024
Փետրվարի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած շտապօգնության աշխատակիցը հայտնել է, որ Փարպեցու փողոցում են, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող 32-ամյա տղամարդ` ծեծված և գլխի վնասվածքով: Մոտ 15 րոպե անց ստացվել է նոր հաղորդում: Շտապօգնության աշխատակիցը հայտնում էր, որ անգիտակից տղամարդը կանչ տվողն է, մի տարեց տղամարդ էլ նույն տեղում հայտնաբերվել է […]
10:38 23.02.2024
Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, առատ ձյան և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
09:07 23.02.2024
Փետրվարի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Դիլիջանի, Վանաձորի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]
08:03 23.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
22:35 22.02.2024
Ռուսաստանում բնակվում է 60-ն անց մոտ 34,5 միլիոն մարդ, իսկ 2030 թվականին այդ թիվը կավելանա 2 միլիոնով։ Այս մասին Մոսկվայում «Ռոսիա» միջազգային ցուցահանդես-ֆորումի վայրում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ «Ռուսաստանում այժմ ապրում է 60 տարեկանից բարձր 34,5 միլիոն մարդ: Մինչև 2030 թվականը այդ թիվը կավելանա 2 միլիոնով»,-ասել է նա: ՌԴ փոխվարչապետը դա հնարավոր է […]
22:08 22.02.2024
Անզեն արցախցի ծերունուն գլխատած ադրբեջանցի մարդասպան Քամիլ Զեյնալլին, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երեկ ձերբակալվել էր, ազատ է արձակվել ու գիշերը վերադարձել է Բաքու: Հակառակ Հայաստանի կողմից հայտարարված միջազգային հետախուզման, Ռուսաստանի իրավապահները նրան արտահանձնել են: Ռուսաստանի իրավապահները օրենքով պարտավո՞ր էին արտահանձնել կասկածյալին: Ի՞նչ մնարամասներ են հայտնի. «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Նախ, հիշեցնեմ, որ […]
21:33 22.02.2024
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնային ցույց են տվել որդու մարմինը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Նավալնայան հայտնել է հրապարակված տեսաուղերձում։ Նրա խոսքով ՝ իշխանությունները պայմաններ են դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։ «Քննիչները պնդում են, որ մահվան պատճառը հայտնի է, նրանք ունեն բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը։ […]
21:10 22.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 3, 4, 5, 6, 7, 8 շենքեր, Լյուքսեմբուրգի փ. 10 շենք, Շոպրոնի 3-րդ նրբ. 8 շենք, «Ալգորիթմ» վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շերամի փ. […]
20:36 22.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
20:30 22.02.2024
Փետրվարի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար թեզ պաշտպանեց Կ.Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հովակիմ աբեղա Սերովբյանը՝ «Թարգմանական կրոնական երկերը 18-րդ դարի պոլսահայ գրատպության մեջ» թեմայով: Հանձնաժողովը նախագահում էր […]
20:20 22.02.2024
Դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. արդյունքում քաղաքացիները զերծ կմնան ինքնաբուժումից, նշանակված դեղամիջոցն այլ դեղով փոխարինելու ինքնուրույն որոշումից, անհարկի կիրառումից և այլն: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։
19:16 22.02.2024
Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի 2024 թվականի ընտրված մասնակիցները փետրվարի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը խոսել են Հայաստանի կառավարման մոդելի, պետության ռազմավարական ուղղությունների մասին: «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ հայի ինքնության համար տարբեր երաշխիքներ գոյություն ունեն, որոնցից են […]
18:55 22.02.2024
Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն Վեդ Մանի Թիվարիի հետ։ Քննարկմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև […]
18:43 22.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 22-ին ընդունել է «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյաններին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների և երեխաների իրավունքներին առնչվող հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են։ Պաշտպանը կարևորել է տարբեր առանձնահատկություններով անձանց իրավունքների երաշխավորումն ու պատշաճ ապահովումը։ Այդ ուղղությամբ Անահիտ Մանասյանն ու […]
17:42 22.02.2024
Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 86-ամյակի կապակցությամբ Վարպետին շնորհավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ այցելելով նրա բնակարան: Դանիել Դանիելյանը շնորհավորել է Փելեշյանին ծննդյան կապակցությամբ և մաղթել նրան քաջառողջություն, ստեղծագործական նոր ներշնչումներ՝ կարևորելով Վարպետի նոր՝ «Հավերժական լույս» ստեղծագործությունը. «Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործել և Ձեր մտքերը հանձնել […]
15:55 22.02.2024
Փետրվարի 21-ի ժամը 19.15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ Փոքր Մասրիկ գյուղի 40-ամյա և 36-ամյա բնակիչներ: Հիվանդանոցում 36-ամյա Արա Լալայանը մահացել է: Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ստացված […]
15:37 22.02.2024
Կայացել է «Կենսոլորտային տարածքները` որպես կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մոդելային տարածաշրջաններ․ Հայաստանում «Դիլիջան կենսոլորտային տարածք»-ի ստեղծման կարողությունների զարգացում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Աշխատաժողովի շրջանակներում ներկայացվել են Հայաստանում կենսոլորտային տարածքի զարգացման հնարավորությունների ուսումնասիրության արդյունքները, Հայաստանում կենսոլորտային տարածքի հայեցակարգի զարգացման պատմությունը, ինչպես նաև՝ Ծրագրով նախատեսված գործողությունները և ժամանակացույցի: Աշխատաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի […]
15:28 22.02.2024
Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում առնվազն 97 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ագրեսիայի զոհ է դարձել 97 մարդ, ևս 132-ը վիրավորվել են»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է […]
15:05 22.02.2024
Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 5-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տվեց Բերդ քաղաքի մի բնակիչ: Նա հայտնեց, որ գիշերվա ժամը 2-3-ի կողմերը ձայներ են լսել Մաշտոցի փողոցում գտնվող խանութի կողմից, մոտեցել են և ճաղավանդակի արանքում նկատել լինգ: Ընդ որում, ոչ մի բանի ձեռք չէին տվել, իրենց ուժերով պահպանել էին դեպքի վայրը` մինչ իրավապահները կհասնեին: Դեպքի վայր […]
14:40 22.02.2024
ՄԻԱՎ բացասական անձն, ով ունի ՄԻԱՎ-ով վարակման բարձր վտանգ, կոնտակտից հետո 72 ժամվա ընթացքում կարող է դիմել հետկոնտակտային կանխարգելման, որն իրականացվում է հակառետրովիրուսային դեղերի օգտագործմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արդյունավե՞տ է Կախված է մի շարք գործոններից, այդ թվում` կանխարգելումն իրականացնելու ժամկետից. իդեալական դեպքում պետք է սկսել կոնտակտից 4 ժամ չանցած, բայց ոչ […]
14:35 22.02.2024
Գերմանիայի Վուպերտալ քաղաքում գտնվող դպրոցի մարզադահլիճում դեռահասը դանակով հարձակվել է համադասարանցիների վրա, առնվազն չորս աշակերտ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Bild թերթը։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 10:00-ի սահմաններում: Դեպքի վայրում են փրկարարներն ու ոստիկանության հատուկ ջոկատայինները։ Կասկածյալը ձերբակալվել է։ Միջադեպի պատճառները պարզվում են։
13:44 22.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները փետրվարի 21-ի ժամը 6.40-ին Մուրմանսկ-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Արագածոտնի մարզային քննչական վարչություն են տեղափոխել 31-ամյա Վաչագան Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ […]
13:24 22.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 21-ին Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի հասցեներից մեկում հայտնաբերվել և Արմավիրի բաժին է տեղափոխվել 44-ամյա Սպարտակ Հ.-ն: Նա 2009 թ. հուլիսի 2-ից ՌԴ Մոսկվայի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը […]
13:17 22.02.2024
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվել է նոր գրականությամբ: Նախաձեռնությունն իրականացվել է՝ ընդառաջելով դպրոցի աշակերտների ցանկությանը: Ազգային ժողով ճանաչողական այցի ընթացքում դպրոցականները նշել էին իրենց գրադարանը նոր գրականությամբ հարստացնելու անհրաժեշտության մասին։ Արձագանքելով աշակերտների ցանկությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հանդես […]
13:03 22.02.2024
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Փետրվարի […]
12:56 22.02.2024
Փետրվարի 21-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Մուշի անձնագրային բաժանմունքից ոստիկանության Մուշի բաժին տեղեկություն է ստացվել, որ իրենց դիմած 21-ամյա Արսեն Կ.-ի տվյալները անձնագրային բազա մուտքագրելիս պարզվել է, որ նա հետախուզման մեջ է: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ 21-ամյա երիտասարդը 2023 թ. օգոստոսի 7-ից ՌԴ Ադիգեայի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ […]
12:49 22.02.2024
Երևանում փետրվարի 22-ի ցերեկը, 24-ին, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ին սպասվում է անձրև, 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Մարզերում փետրվարի 22-ի ցերեկը, 24-26-ին առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ […]
12:26 22.02.2024
2024թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19։15-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին այն մասին, որ իրենց մոտ դանակահարված վիճակում բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ եղբայրներ, որոնց առողջական վիճակները գնահատվել են ծանր։ Ավելի ուշ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից մեկը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։ Ձեռնարկված միջոցառումների […]
10:53 22.02.2024
Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Նշենք, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Քրիստինա Աբրահամյանը երեկ ձերբակալվել էր:
10:34 22.02.2024
Ֆիթնեսի մարզիչ Ելենա Սոբոլը նշել է ուղիներ, որոնք կօգնեն ստիպել ձեզ սպորտով զբաղվել։ Նրա խոսքերը մեջբերում է Sport Express-ը։ Մարզչի խոսքով, առաջին հերթին պետք է որոշել նպատակը: «Դա կարող է տարբեր լինել. նիհարել 10 կիլոգրամ, տոնուսավորել մարմինը, բարձրացնել տոկունությունը: Այնուհետև սթափ գնահատեք ձեր աշխատանքային գրաֆիկը և կազմեք ժամանակացույց»,- ասել է Սոբոլը։ Մարզիչն նաև խորհուրդ է […]