TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշտարակի 52-ամյա բնակչի նկուղի խուզարկությամբ թմրանյութ է հայտնաբերվել

10:11 22.02.2024

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Աշտարակի 52-ամյա մի բնակիչ մոտը և բնակության վայրում ապօրինի պահում, նաև օգտագործում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց: Նույն օրը 52-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանեց, որ տանը ունի կանեփից պատրաստված թմրամիջոց, նաև հավելեց, որ շուրջ 10 տարի օգտագործում է թմրանյութ: Նա և […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում իրականացրած աշխատանքները

10:06 22.02.2024

2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո: Ընդհանուր առմամբ ձմեռային զորակոչին ստացվել է 72 բողոք: Բողոքները մեծ մասամբ վերաբերել են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, առողջական խնդիրների կապակցությամբ ուղեգրեր տրամադրելուն, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների բողոքարկումներին, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումներին, առողջական վիճակն արտացոլող փաստաթղթեր տրամադրելուն և […]

̰
Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:35 22.02.2024

Փետրվարի 23-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում անցկացվելու են «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց ընթացքում ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

09:16 22.02.2024

Փետրվարի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:20 22.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:00 22.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Փետրվարի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

23:50 21.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 62 շենք, Շոպրոնի 4-րդ նրբ. 4, 6 շենքեր, թիվ 163 դպրոց, «Աուտիզմի» Ազգային Հիմնադրամ, «Հին Թաղեր» ՍՊԸ, թիվ 236 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:33 21.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ինչո՞ւ են Մոսկվայում ազատ արձակել հայ ծերունուն գլխատած ադրբեջանցի բլոգերին

23:22 21.02.2024

Գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի բլոգեր Քամիլ Զեյնալլին, ով մեղադրվում է Արցախում հայերի դաժան սպանությունների մեջ: Որոշ չստուգված տեղեկությունների համաձայն, նա ավելի ուշ ազատ է արձակվել: Ի՞նչ է հայտնի այդ ադրբեջանցու մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Քամիլ Զեյնալլին հայտնի անձնավորություն է, հանրային դեմք է, հայտնի սպորտսմեն ու ֆիտնեսի մարզիչ: […]

̰
Երջանկությու՛ն նրանց, ովքեր կվերապրեն մեզ և կհամտեսեն վաղվա ազատության և Խաղաղության քաղցրությունը․ մահապատժի օրը Մանուշյանի նամակը՝ կնոջը

23:00 21.02.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2023 թ. հունիսի 18-ի որոշումով Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ նույնպես Հայոց ցեղապանությունը վերապրած Մելինե Մանուշյանի աճյունները այսօր՝ փետրվարի 21-ին, Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ տեղափոխվել են Ֆրանսիայի Պանթեոն: Միսաք և Մելինե Մանուշյաններն այսպիսով դարձան առաջին օտարազգի գործիչները, որոնք կամփոփվեն ֆրանսիացի […]

̰
Երևանյան բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից

22:49 21.02.2024

Մայրաքաղաքի բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից ու բարեկարգվել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում արդեն իսկ 4000- 5000 քմ բակային տարածք է ազատվել ապօրինի կառույցներից:

̰
ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները  շարունակում են աշխատանքները տարբեր հաստատություններում

22:27 21.02.2024

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները շարունակում են ՀՀ տարբեր նշանակության հաստատություններում անցկացնել առաջին հոգեբանական օգնության վերաբերյալ սեմինար-դասընթացներ, դասախոսություններ, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակներում անձանց հոգեբանական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ 2023 թ․ նոյեմբերից մինչ օրս Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն աշխատանքներ են իրականացրել 301 հաստատություններում՝ հիմնական և ավագ դպրոցներում, […]

̰
Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, տարածաշրջանը կայունացնելու համար չէ․ Արմեն Գրիգորյան

21:20 21.02.2024

Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, տարածաշրջանը կայունացնելու համար չէ, այսօր այս մասին հայտնել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցը վերաբերում է ոչ միայն Թուրքիայից, Իսրայելից, այլև այլ երկրներից Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությանը։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև ունենալ սպառազինության վերահսկաման մեխանիզմներ, որովհետև, Գրիգորյանի վստահեցմամբ, դա կարող է տարածաշրջանում լինել […]

̰
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

20:06 21.02.2024

Փետրվարի 21-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքները

18:05 21.02.2024

Փետրվարի 20-ին կայացել է ԵՄ ֆինանսավորմամբ ԵԱՀԿ կողմից պատվիրակված «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ԵԱՀԿ Անդրազգային […]

̰
Ռուսաստանն ազատ է արձակել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցուն

16:33 21.02.2024

Հայաստանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալին, որը Ռուսաստանի իրավապահների կողմից ձերբակալվել էր Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ազատ է արձակվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Զեյնալիի փաստաբան Ալեքբեր Գարաևը։ Գարաևն ավելի վաղ ասել էր, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և […]

̰
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

16:24 21.02.2024

Փետրվարի 20-ին, ժամը 4.00-ին, ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 39-ամյա Պետրո Ժ.-ն: Նա 2018 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Մոսկվայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների կամ համանման նյութերի ապօրինի արտադրության, իրացման և անօրինական տեղափոխման մեղադրանքով: Խափանման միջոցը` ստորագրություն: Հայտնաբերման մասին […]

̰
Հետախուզվում էին վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով

16:16 21.02.2024

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 30-ամյա Նարեկ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ չբացակայելու արգելք: ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 19-ին բաժին է ներկայացել 34-ամյա Արշակ Մ.-ն, որը հետախուզվում […]

̰
Լոնդոնը մտադիր է պատժամիջոցներ կիրառել այն գաղութի աշխատակիցների դեմ, որտեղ մահացել է Նավալնին

16:00 21.02.2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել ռուսական քրեական գաղութի աշխատակիցների նկատմամբ, որտեղ մահացել է Ալեքսեյ Նավալնին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին նշել էր, որ ԱՄՆ վարչակազմը փետրվարի 23-ին կհայտարարի հակառուսական սահմանափակումների ևս մեկ փաթեթի մասին։ Ավելի վաղ Ջոն Քիրբին լրագրողներին ասել […]

̰
Ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեց

15:53 21.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Նորատուս բնակավայրի Գործարանային փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Գավառի բաժին է տեղափոխվել 41-ամյա Արտուշ Գ.-ն: Նա 2023 թ. ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով պատժի կրումից […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

15:45 21.02.2024

Փետրվարի 21-ին, ժամը 12։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. […]

̰
Լրացումներ են առաջարկվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում

15:38 21.02.2024

Կարեւորելով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան՝ Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նշել է, որ նախաձեռնվել է փոփոխություններ իրականացնել գործող համակարգում: Մասնավորապես, առաջարկվում է տարանջատել […]

̰
Կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

15:30 21.02.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները փետրվարի 20-ին Մոսկովյան փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 53-ամյա Արմեն Խ.-ին, որը որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 469-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

̰
Խուլիգանության Աբովյան քաղաքի գիշերային ակումբում

15:22 21.02.2024

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, փետրվարի 17-ին աբովյանցի 44-ամյա մի տղամարդ Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանել է 29-ամյա բալահովիտցու հետ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո 44-ամյա աբովյանցին իր մոտ եղած հրացանից կրակոց է արձակել: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ Կոտայքի բաժնի ոստիկանները փետրվարի 20-ին հանցանք կատարելու կասկածանքով […]

̰
Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ծանր մարմնական վնաս է պատճառվել երկու անձի․ նախաքննությունն ավարտվել է

15:15 21.02.2024

Ավարտվել է Նոր Հաճնի 25–ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պարագայում բազմակի անգամ ավտոմեքենա վարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նոր Հաճնի 25–ամյա բնակիչը, տեղեկացված լինելով 2023թ․ մարտի […]

̰
Ճամբարակի ոստիկանները թմրանյութ ու զինամթերք են հայտնաբերել

14:55 21.02.2024

Փետրվարի 13-ին Ճամբարակի համայնքնային ոստիկանները օպերատիվ տեղեկությունն ստուգելու նպատակով Վահան գյուղում էին։ Նրանք բնակիչներից մեկի տանը կից ավտոտնակի մետաղյա պահարանում հայտնաբերեցին ինքնաձիգի 136 փամփուշտ։ 59-ամյա տանտիրոջ հավաստմամբ՝ դրանք ձեռք էր բերել դեռևս 1990-ական թվականներին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին։ Փետրվարի 14-ի առավոտյան Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով այցելել են Ձորավանք […]

̰
ԵՄ-ն կշարունակի աջակցել Կառավարությանը՝ ուղղված ՄԻՊ ռազմավարության արդյունավետ կատարմանը

14:47 21.02.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ՝ փետրվարի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անդրանիկ նիստը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի մշակման և ընդունման աշխատանքներին՝ ընդգծելով, որ գործողությունների ծրագիրը մշակվել է ներառական գործընթացի շրջանակներում՝ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների […]

̰
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

13:52 21.02.2024

Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-26-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների […]

̰
2 զոհ, 1 վիրավոր. վթար Վանաձորում

12:45 21.02.2024

Փետրվարի 20-ին, ժամը 15.39-ին, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Մազերատի», «Դեյվո» և կայանված «Հովո Սինոտրուկ» մակնիշի մեքենաներ: «Դեյվո»-ի վարորդ 56-ամյա Արամայիս Կիրակոսյանը և ուղևոր 86-ամյա Հայկազ Կիրակոսյանը մահացել են, իսկ «Մազերատիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

̰
Մեկ օրում արձանագրվել է 12 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:38 21.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, ավտոմեքենայի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և կողոպուտի՝ 2-ական, պետական ունեցվածքի […]

̰
BACK_TO_TOP