TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ակնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:17 21.02.2024

Փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Բենիամին բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

11:46 21.02.2024

Փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողների կողմից հայտնաբերվել են հանձնուքի մեջ հնարամտորեն թաքցված, կանեփի յուղին նմանվող զանգվածներ

11:29 21.02.2024

Սույն թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 16։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել քաղաքացի Ս․Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․Ա․-ի անվամբ բերված հանձնուքը։ Մանրակրկիտ զննելով հանձնուքի պարունակությունը՝ ծառայողները հանձնուքում առկա խմորեղենի պլաստմասե […]

̰
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով

11:17 21.02.2024

Փետրվարի 21-ին ժամը՝ 11։05 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։

̰
Ամասիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

09:42 21.02.2024

Փետրվարի 18-ին ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ամասիայի իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը, նաև օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ սրահից գողացել են նվագարկիչը: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ամասիայի քրեական հետախույզները և համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Գյումրի քաղաքում հայտնաբերել, գողության կասկածանքով […]

̰
Փարպի և Բազմաղբյուր բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

09:37 21.02.2024

Փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Փարպի բնակավայրում և ժամը 12:30-ին Բազմաղբյուր բնակավայրում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
Մարդ պիտի այնքան բալիկ ունենա, որ ցանկացած տուն փոքրություն անի․ 6 երեխաների հայր

08:54 21.02.2024

«Մարդ պիտի այնքան բալիկ ունենա, որ ցանկացած տուն փոքրություն անի»․ 6 երեխաների հայր Հայկ Միրզոյանը պատմում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետության աջակցության ծրագրից օգտվելու իր փորձառության մասին։  Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։  

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 21.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա եվրոպական կառույցներում սպասվող կադրային փոփոխությունները

22:14 20.02.2024

Եվրոպական ու եվրատլանտնյան գրեթե բոլոր կառույցներում շուտով կադրային գլոբալ փոփոխություններ են տեղի ունենալու: Ավարտվում են եվրապաշտոնյաների մեծ մասի լիազորությունների ժամկետները: Այսօր հայտնի դարձավ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ամենայն հավանականությամբ կպահպանի Եվրահանձնաժողովի ղեկը: Ինչո՞ւ են Ֆոն դեր Լայենի շանսերն այդքան բարձր գնահատվում ու որքանո՞վ է իր վերնտրվելը բխում Հայաստանի շանսերից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰
Երևանում նախատեսվում է կառուցել 400 թեքահարթակ

22:03 20.02.2024

2024թ. Երևանում նախատեսվում է կառուցել 400 թեքահարթակ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է, որ թեքահարթակները կլինեն երեք տեսակի և առավել հարմարավետ:

̰
էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի պատասխանները

21:40 20.02.2024

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է հաճախ տրվող հարցերը էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ․ բոլո՞ր դեղերն են տրամադրվելու էլեկտրոնային դեղատոմսով, էլեկտրոնային դեղատոմսը ինչպե՞ս է տրվելու, ունեմ քրոնիկ հիվանդություն, ամեն անգամ պետք է դեղատոմսո՞վ ստանամ դեղերը, ես անձա՞մբ պետք է մոտենամ դեղատուն, թե՞ այլ անձ կարող է իմ փոխարեն ստանալ դեղը: Համապատասխան տեսանյութի միջոցով տրվել են նշված հարցերի պատասխանները։

̰
Սպասում ենք Օլիմպիադայի ոսկի մեդալին․ Արայիկ Հարությունյան

19:45 20.02.2024

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարազդատ Լալայանը բերում է մեզ այդքան սպասված ոսկին գերծանր քաշային կարգում: Շնորհավորում եմ բոլորիս: Ապրի նաև Սիմոնը Մարտիրոսյան, ով պայքարեց մինչև վերջ և նույնպես դարձավ մեդալակիր: Սպասում ենք Օլիմպիադայի ոսկի մեդալին»:

̰
Տեղի է ունեցել «Սոցիալական արդարությունը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկում

19:38 20.02.2024

Սոցիալական արդարության համաշխարհային օրվան ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել «Սոցիալական արդարությունը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկում. հանդիպումը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Հայաստանի արհմիությունների […]

̰
Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող վարորդներ

19:22 20.02.2024

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող, հմուտ վարորդներ՝ Ծառայության կենտրոնական մարմնում և «Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ», «Վանաձոր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում աշխատելու համար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Նշվում է, որ վարձատրությունը՝ սկսած 260․000 ՀՀ դրամից։ «Համապատասխան վարորդական վկայական և աշխատանքային փորձ ունեցող անձանց խնդրում ենք զանգարահել Քրեակատարողական ծառայության […]

̰
Մեկնարկել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու գործընթացը

19:13 20.02.2024

Մեկնարկել է կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Միասնական սոցիալական ծառայությունից։

̰
Հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունեցած զինծառայողները պետության մշտական ուշադրության կենտրոնում են. ԱՍՀ նախարարություն

18:55 20.02.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է․ «Ի պատասխան Գեղարքունիքի «Գեղամա» մարզային հեռուստաընկերության հրապարակմանն այն մասին, որ 44-օրյա պատերազմի մասնակից Վ․ Ս․-ն կրկին ունի վերին վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն և կարիք կա կազմակերպելու դրամահավաք՝ տեղեկացնում ենք, որ հայրենիքի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունեցած զինծառայողները պետության մշտական ուշադրության կենտրոնում են։ Նշված դեպքում՝ 2021 թվականին պետական բյուջեից […]

̰
Թմրամիջոցների իրացման և ՃԵԿ կանոնների խախտման համար հետախուզվողը հայտնաբերվեց

15:55 20.02.2024

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի և Շենգավիթի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 42-ամյա Վիգեն Մ.-ն: Նա ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից […]

̰
Փետրվարի 21-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

15:23 20.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-15:00 Վարդաշեն 6փ․ 66, 68, 68/Ա շենքեր, 11:00-17:00 Մաշտոցի պող. 24, 26, 28, 29, 31, 33, 34, 35, 37, 38, 40, 40ա, 42, 42ա շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4, 25, […]

̰
Օդի աղտոտվածությունը վատթարացնում է քննությունների արդյունքները․ հետազոտություն

15:07 20.02.2024

Օուլուի (Ֆինլանդիա) համալսարանի մասնագետների կողմից իրականացված նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քննությունների ժամանակ դպրոցների շրջանավարտներն ավելի վատ են ներկայացել՝ մտածելու և հիշելու առումով, երբ դպրոցի անմիջական հարևանությամբ օդն ավելի աղտոտված է եղել: Նույնիսկ միջավայրի աննշան փոփոխություններն ազդել են քննության արդյունքների վրա: Մասնագետներն առաջին անգամ չափել են, թե ինչպես են օդի աղտոտվածության տարբեր մակարդակները քննության […]

̰
Գազայում իսրայելական ռազմական գործողության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 29,1 հազարը

14:43 20.02.2024

Գազայի հատվածում անցած տարվա հոկտեմբերին իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 29,1 հազար մարդ։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Լարվածության սրման սկզբից մինչ այժմ Գազայում Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվել է 29195 մարդ»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ Նույն ժամանակահատվածում վիրավորվել է 69170 […]

̰
Թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

14:22 20.02.2024

ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Վիտալի Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]

̰
Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոնի հիմնում Հունաստանում

14:14 20.02.2024

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում այսօր ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Պայմանագիրը ստորագրվեց Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան […]

̰
Որդիների հետ գողություն էին արել երկաթգծի տարածքից՝ պատճառելով 1 միլիոնից ավելի վնաս

14:03 20.02.2024

Փետրվարի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի գծային ուղեմասի աշխատակիցը հաղորդում էր տվել, որ հունվարի 25-ից փետրվարի 15-ի ժամը 13-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի տարածքի երկաթգծերից գողացել են տարբեր տեսակի 502 դետալ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 185 հազար դրամի նյութական վնաս: Նաև վտանգելով երկաթուղային երթևեկությունը: ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով Տավուշի մարզային վարչությունում […]

̰
Խանջյան փողոցում կրակել էր մեքենայի պատուհանից

13:45 20.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Նա Խանջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայի պատուհանից կրակել էր՝ խախտելով հասարակական կարգը: Բաժնում երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Գլոկ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:31 20.02.2024

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 22-ի գիշերը և առավոտյան, 23-ին սպասվում է անձրև։ Մարզերում փետրվարի 20-ի ցերեկը, 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, 22-ին լեռնային շրջաններում, փետրվարի 23-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]

̰
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են ֆիզիկական անձանց․ նախաձեռնվել է քրեական վարույթ

13:17 20.02.2024

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Բուենոս Այրես» զբոսայգուն հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումներով՝ ճշգրտվել են Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող «Բուենոս […]

̰
Նոր կարգավորումներ են առաջարկվում դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում

12:42 20.02.2024

Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ […]

̰
Թաթարստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

12:24 20.02.2024

Փետրվարի 19-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Ռոդիոն Գ.-ն, որը 2023 թ. փետրվարի 8-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ (Անառակաբարո գործողություններ) և 137-րդ (Անձնական կյանքի անձեռնամխելիության խախտումը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

̰
Առողջապահության նախարարությունը մշակում է Կեսարյան հատումների աճի դադարեցման և թվի նվազեցման հնգամյա ծրագիր

12:17 20.02.2024

Կեսարյան հատումը արյան ամենամեծ կորստով վիրահատությունն է` չապահովագրված հետվիրահատական որևէ բարդությունից. նշում են մասնագետներն ու ավելացնում` այս վիրահատությունը կյանք փրկող միջամտություն է և պետք է իրականացվի միայն բժշկական ցուցումով: Վերջին 10 տարում կեսարյան հատումով ծնունդների թիվը կրկնապատկվել է: Առողջապահության նախարարությունը մշակում է Կեսարյան հատումների աճի դադարեցման և թվի նվազեցման հնգամյա ծրագիր: Այս մասին հայտնում են […]

̰
Մտել են տղամարդու տուն, հարվածներ հասցրել նրան,  չորս որդիներին ու վերջիններիցս մեկի կնոջը․ վարույթն ուղարկվել է դատարան

12:10 20.02.2024

Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն […]

̰
BACK_TO_TOP