13:02 19.02.2024
Երևանում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 19-ի ցերեկը, 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
12:52 19.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 16-19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 171 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 43, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, հոգեկան ներգործության՝ 7, թմրանյութի իրացման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման` 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և շորթման՝ 3-ական, վստահված […]
12:33 19.02.2024
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։ Քննարկվել են այլ հարցեր ևս։ Մասնավորապես ավարտական փուլում է ս.բ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի հիմնանորոգումը:
12:24 19.02.2024
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կշարունակի համալրվել նոր շարժակազմով: Համայնքը նախատեսում է ձեռք բերել ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուս: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
12:15 19.02.2024
Համայնքին մատակարարված 30 նոր ավտոբուսները շուտով կհամալրեն երևանյան երթուղիները: Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ընթացքում մայրաքաղաքում ավտոբուսների համար կառանձնացվեն հատուկ գծեր: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
12:06 19.02.2024
Արդարադատության նախարարությունում՝ փետրվարի 16-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստը: Նիստի օրակարգում ներառված էին Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները: Նիստի ընթացքում Խորհրդի անդամները […]
10:37 19.02.2024
Փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունից խնդրում ենք չանհանգստանալ։
10:30 19.02.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 17:30-ից մինչև փետրվարի 19-ը 17:00-ն կդադարեցվի Արեվաբույր, Ջրահովիտ, Մարմարաշեն, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 18-ին ժամը 18:10-ից մինչև փետրվարի 19-ը […]
09:46 19.02.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտարարում է մրցույթներ՝ Փրկարար ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար: Հայտարարությունների փաթեթները: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 01.03.2024 թ.:
08:05 19.02.2024
Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գորիս քաղաքում տեղում է ձյուն: «Մեղրու սար» կոչվող […]
22:25 18.02.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ում Կայացել է Գերմանիայի խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենի հանդիպումը Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բիզնեսի զարգացման խորհրդականի (առցանց եղանակով) հետ։ Թեման ուղղված էր Հայաստանում, Մոլդովայում, Մոնղոլիայում և Ղրղզստանում ագրոկլիմայական տեղեկատվական համակարգի մշակմանը, որը կնպաստի ֆերմերային տնտեսությունների արդյունավետ կառավարմանը։ Տեղի է ունեցել […]
14:55 18.02.2024
Գերմանիայում կուղբերը սննդի պակասի պատճառով վնասել են դարավոր հաճարենիները։ Այս մասին հայտնում է Suddeutche Zeitung-ը։ Սոված կենդանիները բավականին ուժեղ վնասել են 200-ամյա մի քանի հաճարենի Սաքսոնիայի Վեքսելբուրգ զբոսայգու Zwickauer Mulde-ի ափին: Որպես կանոն, կուղբերը չեն դիպչում այս ծառերին, ուստի էկոլոգները նման պահվածքը կապում են սննդի այլընտրանքային աղբյուրների բացակայության հետ: Վնասված ծառերը, ըստ մասնագետների, հնարավոր չէ […]
14:23 18.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Հրազդանի, Ծաղկաձորի տարածաշրջաններում և Գորիս քաղաքում տեղում է ձյուն: «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս և Կապան քաղաքներում մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
13:29 18.02.2024
«Լինում են դեպքեր, երբ տապանաքարեր են գողանում գրված, հետո մաքրում և վաճառում են: Սովորական քաղաքացին դա չի կարող անել»,- ասում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Հրաչյա Նազարյանը: Երևանի համայնքային գերեզմանատներում շինարարական աշխատանքների ընթացքում այլ դեպքեր էլ են բացահայտվել: Դրանք հիմնականում կատարվում են գիշերային ժամերին: Քաղաքացիները, որոնք վարպետներ են գտնում գերեզմանատեղիի նորոգման համար, հաճախ չեն […]
12:11 18.02.2024
Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Սիս բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
11:36 18.02.2024
Փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաշթառակ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:37 18.02.2024
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, Մեղրիի լեռնանցքում տեղ-տեղ մառախուղ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:11 18.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
23:48 17.02.2024
Ֆրանսիացի կինը Նանտեր քաղաքում այրել է Societe Generale բանկի մասնաճյուղը՝ հասկանալով, որ իր հաշվին բավականաչափ գումար չկա։ Այս մասին հայտնում է Actu17 պորտալը։ Հրատարակության տվյալներով՝ ֆրանսուհին փորձել է կանխիկ գումար հանել իր հաշվից, սակայն բանկի աշխատակցուհին չի կարողացել նրան տալ անհրաժեշտ գումարը և ստիպված է եղել հրաժարվել։ Այնուհետ կինը հանել է մոլոտովի կոկտեյլը, այրել ու […]
23:11 17.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով` Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի […]
21:08 17.02.2024
Մանկական նյարդաբան Տաթևիկ Մկրտումյանը երկար տարիներ է ինչ աշխատում է պոլիկլինիկայում: Մանկաբույժը վստահ է՝ ինքը ևս մի մասն է այն կարևոր համակարգի, որը պատասխանատու է երեխաների առողջ զարգացման համար: Նրա մասին է պատմում Երևանի քաղաքապետարանի պատրաստած ռեպորտաժը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:50 17.02.2024
Փետրվարի 17-ին՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպում են ունեցել։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը, հայտնել իրենց գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։ Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։ Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված […]
17:14 17.02.2024
Փետրվարի 17-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում (տեսանելիությանը՝ 80-150 մ), Դիլիջանի ոլորաններում (տեսանելիությունը՝ 40-50մ) մառախուղ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
13:00 17.02.2024
ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական […]
12:19 17.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի բնակչի կողմից դատարանի և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Բարձրագույն դատական խորհրդից ստացված հաղորդումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը քաղաքացիական մի գործի շրջանակներում Արմավիրի մարզի առաջին […]
12:14 17.02.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում, այցելել է Լիճք բնակավայրում ապրող 15-ամյա Արսեն Գասպարյանին, ով 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ էր ուղարկել Գլխավոր դատախազության էլեկտրոնային փոստին: Իր նամակում Արսենը նշել էր, որ սովորում է 10-րդ դասարանում և նպատակ ունի դառնալ դատախազ. «Ձեր ելույթները շատ […]
12:02 17.02.2024
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները փետրվարի 14-ին Քութայիսից Բարսելոնա թռչող Wizz Air ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին կեղծ հաղորդում տալու համար ձերբակալել են հանրապետության մի բնակչի։ Այս մասին հայտնում է Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը օպերատիվ, որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում Քութայիսի-Բարսելոնա օդանավում պայթուցիկ սարքի առկայության մասին կեղծ հաղորդման նախաձեռնողին հայտնաբերել և […]
11:34 17.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 6, 10, 12 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շոպրոնի 2-րդ նրբ. 8 շենք, Շոպրոնի 3-րդ նրբ. 3, 4, 5, 6, 7 շենքեր, Լևոն Սարգսյան փ. […]