12:07 20.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 3-ական, կողոպուտի՝ 2, սպանության փորձի, խոշտանգման, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, անզգուշությամբ առողջությանը ծանր […]
11:29 20.02.2024
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ […]
10:22 20.02.2024
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի անդամները Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ առաջին անգամ մասնակցել են ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի Հայաստանի վերաբերյալ նախանիստին։ Կոմիտեի նիստի ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր և ներկայացրել դրանց վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչը չափազանց կարևոր է հետագայում երեխաների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ […]
09:58 20.02.2024
Փետրվարի 21-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 11:00-ին, գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:09 20.02.2024
Փետրվարի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:04 20.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
00:00 20.02.2024
Տղամարդը փորձել է երեք պիթոնի դուրս բերել Կանադայից և բռնվել է սահմանին։ Այս մասին գրում է CBS News-ը։ 38-ամյա նյույորքցի Կալվին Բաուտիստան որոշել է սովորական ավտոբուսով անօրինական կերպով սողուններ տեղափոխել Նյու Յորք։ Ամերիկացին օձերը գնել է Մոնրեալից՝ նրանց վրա ծախսելով 2,5 հազար դոլար: Նա դեռահաս պիթոններին դրել է հատուկ արկղերի մեջ ու դրանք ամրացրել տաբատի […]
23:24 19.02.2024
Գիրությունը և ալկոհոլի օգտագործումը երիտասարդների շրջանում հաստ աղիքի քաղցկեղից մահացության աճի հիմնական գործոններն են: Այս մասին հայտարարել է Քաղցկեղի ամերիկյան միության ավագ փոխնախագահ Քրիստինա Անունզիատան, գրում է Business Insider-ը։ Անունզիատան անվանել է կոլոռեկտալ քաղցկեղը, որը նաև հայտնի է որպես հաստ աղիքի քաղցկեղ, որպես ԱՄՆ-ում մինչև 50 տարեկան տղամարդկանց քաղցկեղից մահացության հիմնական պատճառ: Նույն տարիքային խմբի […]
23:13 19.02.2024
Հարություն Ալպոյաճյանը(1904-1994) ընտանիքի անդամների հետ 1915 թ. տարագրվում է Կիլկիայի Ֆընդըճագ լեռնային գյուղաքաղաքից: Տասնմեկամյա Հարությունը, գաղթի ճանապարհին կորցնում է իր հարազատներին, ապա հրաշքով փրկվելով մահից և անասելի չարչարանքներ ու զրկանքներ կրելով՝ հայտնվում է Անթուրայի թուրքական որբանոցում: Այստեղ Հարությունը ենթարկվում է բռնի կրոնափոխման և ստանում է Շյուքրի անունը, իսկ նրա Ալպոյաճյան ազգանունը վերափոխվում է 535 թվանշանի: […]
22:40 19.02.2024
Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի կապակցությամբ, Թբիլիսիում նշվեց մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Տոնական միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվեց հոգեհանգստյան կարգ։ Նույն օրը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի […]
22:29 19.02.2024
Մյունխենի համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի թագավորության փոխվարչապետ, երկրի արտգործնախարար Այման ալ Սաֆադիի հետ: Պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ նրանք քննարկել են նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ ստեղծված իրավիճակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքն այն հայտնի, վիճելի, սկանդալային գործարքի շուրջ ստեղծված պատմության մասին է. երկու տարի առաջ Հայոց […]
21:55 19.02.2024
Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ուղերձ է հղել խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցներին։ «Գևորգ Անդրեևիչի կյանքի ուղին կարելի է անսահման երկար նկարագրել, քանի որ Գոհար Լևոնովնայի հետ աշխատանքում նրանք հասել են աննախադեպ բարձունքների: Նրանց կյանքի մեծ մասն անցել է իրենց տնից հեռու, ամենահեռավոր ու դժվարին […]
21:24 19.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 1, 3, 5, 7, 9 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբ. 3, 5, 6 շենքեր, թիվ 114 մսուր-մանկապարտեզ, ստորգետնյա անցումներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Շենգավիթ 2-րդ […]
21:18 19.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գրիք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային գրադարան։ Նախագահը շրջել է գրադարանի բաժիններով, ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին և գրադարանի տեխնիկական վերազինումներին։ Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է գրադարանի թվայնացվող և անձեռնմխելի ֆոնդերին, գրքերի պահպանման պայմաններին և առկա խնդիրներին։ Գիրք նվիրելու օրվա առիթով Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ […]
21:10 19.02.2024
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը փաստացի արգելել է մասնավոր դպրոցներին նշել որոշ արտասահմանյան տոներ, որոնք բնորոշ չեն թուրքական մշակույթին և ավանդույթներին։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ սա ներառում է Հելոուին, Սուրբ Ծնունդ: Մասնավոր ուսումնական հաստատությունների վերաբերյալ նորացված կանոնակարգի տեքստը պարունակում է «արգելք միջոցառումներ և տոնակատարություններ անցկացնելու համար, որոնք հակասում են թուրք ազգի ազգային, բարոյական, հումանիստական, հոգևոր և մշակութային […]
20:59 19.02.2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արդեն իսկ հանդես է գալիս նոր կառուցվածքային տրամաբանությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կանոնադրությունը ձևավորվել է հիմնական չորս մասնագիտական-գործառութային ոլորտների տրամաբանությամբ՝ քաղաքացիությանն առնչվող գործառույթներ, օտարերկրացիներին առնչվող գործառույթներ, անձնագրային ոլորտին առնչվող գործառույթներ, բնակչության պետական ռեգիստրին առնչվող գործառույթներ: Նախադեպը չունեցող, երկու փուլից բաղկացած վերապատրաստումն անցած աշխատակիցները բաց և թափանցիկ մրցութային պայմաններում, ըստ վաստակած […]
20:40 19.02.2024
Սիրելի’ երևանցիներ ու մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանը փետրվարի 25-ին՝ ժամը 12-ից բոլորին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ մասնակիցը դառնալու «Գիրք նվիրելու» օրվան նվիրված միջոցառմանը։ Սպասվում է գրքերի տոնավաճառ, հետաքրքիր հանդիպումներ, համերգային ծրագրեր։
16:00 19.02.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ ապրիլի 1-ից կմեկնարկի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը։ Միջոցառումն ուղղված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված փախստական կանանց և աղջիկների սոցիալական ներառման ամրապնդմանն ու ինտեգրմանը, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը։ Դրամաշնորհների համար դիմում-հայտեր կարող են ներկայացնել կանանց նկատմամբ […]
15:41 19.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 17-ին բաժին է ներկայացել 31-ամյա Հրաչյա Հ.-ն, որը հունվարի 27-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
15:24 19.02.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխումը կասեցվել է, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման ոսկենման մետաղից զարդեր, չհայտարարագրված ջեռուցման մարտկոցների տեղափոխման փորձը կանխվել է, կանխվել է չհայտարարագրված ու սխալ հայտարարագրված ապրանքների տեղափոխումը, 4 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտ և նարիգիլեի […]
15:17 19.02.2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի ձեռք բերման և շրջանառության դեմ։ Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների ծառայողները 2024 թվականի հունվարի ընթացքում պարբերաբար իրականացրել են խուզարկություններ թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։ […]
14:52 19.02.2024
ՆԳՆ ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանները փետրվարի 17-ին Գյումրիի Մայակովսկու փողոցի տներից մեկում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 25-ամյա Գոռ Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է դատարան:
14:31 19.02.2024
Փետրվարի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462 դեպք, որից 168-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 98, փլուզման, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 5, որոնողափրկարարական՝ 2, մերկասառույցի` 3, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 28, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և […]
14:18 19.02.2024
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ երեք երիտասարդ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված մեքենաներից կատարում են գողություններ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական հետախույզները և ՊԾ 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 18-ի գիշերը, ժամը 3.20-ին, Միքայելյան փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայից գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են […]
13:59 19.02.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայում «Մակարով» տիպի ատրճանակ է պահում: Փետրվարի 17-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում 32-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվեց և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ հայտնեց, որ մեքենայում ատրճանակ կա: Երիտասարդը և […]
13:44 19.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
13:23 19.02.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ հատվածում‚ որն ընդգրկում է Մ-1‚ Երևան-Գյումրի ճանապարհի կմ37+545-կմ71+500 հատվածը‚ ընթանում են վերակառուցման աշխատանքներ: Ճանապարհի տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ‚ մասնավորապես՝ հաղային աշխատանքներ՝ ժայռային պայթեցումներ‚ հանույթ‚ լիցք‚ փխրեցում‚ երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորում և այլն։ Շինաշխատանքներն իրականացնում է իսպանական «Լևանտինա Ինխեներիա ի Կոնստրուկսիոն» Ս․Լ և «Օբրաս Պուբլիկաս ի Ռեգադիոս» Ս․Ա» ՀՁ-ն։ […]
13:19 19.02.2024
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: ԱԺ աշխատակազմը կազմել է գրքերի ցանկ, որոնք խորհուրդ են տալիս կարդալ Ազգային ժողովի պատգամավորները: Սիմոնյան Ալեն – Ալբերտ Կամյու «Անկում», Նիկոլո Մաքիավելի «Տիրակալը», Միխայիլ Բուլգակով «Վարպետը եւ Մարգարիտան» Ալեքսանյան Վահագն – Ջորդան Փիթերսոն «Կյանքի 12 կանոն» Աղազարյան Հովիկ – Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի […]
13:16 19.02.2024
Փետրվարի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Շկոդա» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107» վարորդը՝ 47-ամյա Վահագն Զաքարյանը, և ուղևորը՝ 37-ամյա Տիգրան Մանուկյանը, մահացել են, իսկ «Շկոդայի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: