TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունաստանի խորհրդարանը հաստատել է միասեռ ամուսնությունների օրենքը

08:12 16.02.2024

Հունաստանի խորհրդարանը հինգշաբթի ուշ երեկոյան քվեարկել է միասեռ ամուսնությունների մասին օրենքի օգտին, ասել է նիստի նախագահը։ «Քվեարկությանը մասնակցել է 254 պատգամավոր, կողմ է քվեարկել 176 պատգամավոր, 76-ը դեմ են եղել, 2 պատգամավորներ ձեռնպահ են մնացել, օրենքն ընդունվել է»,- ասել է նա։ Օրենքի քննարկումը և քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանական հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Քվեարկությունը անվանական է եղել […]

̰
Լարսը փակ է բեռնատարների համար

08:03 16.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Բելգորոդի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

21:54 15.02.2024

Բելգորոդի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 18 մարդ։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Օպերատիվ տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել է 18 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ ողջ օգնությունը»,- ասված է հաղորդագրության […]

̰
Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով

21:50 15.02.2024

Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում իրականացվում է վերգետնյա մալուխների անցկացում ստորգետնյա կապուղիներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Փոխարինվում և վերանորոգվում են նախկին հենասյուները, տեղադրվում են էներգախնայող LED տեսակի լուսատուներ:

̰
Ուկրաինայում ուժի մեջ է մտել կանեփի օրինականացման մասին օրենքը

21:39 15.02.2024

Ուժի մեջ է մտել Ուկրաինայում բժշկական կանեփի օրինականացման մասին օրենքը, ասվում է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում հրապարակված տվյալների մասին։ Ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը դեկտեմբերի 21-ին հայտնել էր, որ Ուկրաինայի Գերագույն Ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է բժշկական մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծը։ Ավելի ուշ խորհրդարանում արձանագրվեց օրինագիծն արգելափակելու բանաձեւ, սակայն հետագայում պատգամավորների մեծամասնությունը հրաժարվեց արգելափակել փաստաթուղթը։ «Բժշկական, […]

̰
Սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը 1 տարով երկարաձգվել է

20:40 15.02.2024

Սահմանամերձ բնակավայրերում բնակարան կառուցելու ծրագիրը երկարաձգվել է մեկ տարով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը նոր շենք կգնի: Որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վաղ ամուսնությունների բացասական հետևանքներին ու կանխարգելման մեխանիզմներին են անդրադարձել խորհրդարանական լսումների մասնակիցները

19:38 15.02.2024

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեման էր: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, իրավասու գերատեսչությունների, կրթական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը […]

̰
Խուսափե՛ք կասկածելի շահավետ առաջարկներից․ ՆԳ նախարարությունը զգուշացնում է

19:23 15.02.2024

Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է․ «Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ: Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում: Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին: Իհարկե, ո՛չ։ Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ […]

̰
Կշարունակվի 11 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության տրամադրումը

16:44 15.02.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 6.6 մլն դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան սոցիալական աջակցությունը: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը նախատեսվում է տրամադրել 11 անհայտ կորած անձանց ընտանիքներին: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև նախկինում […]

̰
Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. վարչապետ

16:06 15.02.2024

Հայաստանի օրենսդրական դաշտի մասին Բաքվից հնչող հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությանը: Վարչապետը նախ խոսել է Ներքին Հանդում փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
84 տարի առաջ նավապետի հետ միասին անհետացած նավը հայտնաբերվել է

15:55 15.02.2024

Arlington նավը, որն իր կապիտան Ֆրեդերիկ Բերքի հետ միասին խորտակվել էր ԱՄՆ Միչիգան ​​նահանգից դեպի հյուսիս ընկած շրջանում, հայտնաբերվել է նավաբեկությունից 84 տարի անց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Great Lakes Shipwreck Historical Society» կազմակերպությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նավը հայտնաբերվել է Սուփերիոր լճի հատակին սաստիկ փոթորկի ժամանակ անհետանալուց մոտավորապես 84 տարի անց: «Նավը […]

̰
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավվում են

15:50 15.02.2024

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավվում են։ Մասնավորապես՝ 1 տարով երկարաձգվում է ծրագրի գործողության ժամկետը, այսինքն շահառուները կկարողանան դիմել և ծրագրից օգտվել մինչև 2025 թ դեկտեմբերի 30-ը։ Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ և նոտարական կարգով հաստատված […]

̰
Քննությամբ վերականգնվել է «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքը օտարելու հետևանքով պետությանը պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը

15:17 15.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքը՝ դեռևս 2010 թ․ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելով օտարելու դեպքի հանգամանքները։ Այսպես․ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» […]

̰
Փետրվարի 16-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

15:05 15.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Իսահակյան թաղ. 1/1, 1/2, 3/3 շենքեր, Հովհաննիսյան թաղ. 25/1, 25/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաշինջաղյան փ. 198 շենք, Սեբաստիայի փ. 82, 86 շենքեր, Շահումյան 8 փողոց 2, 4, 6 […]

̰
Վերին Սասնաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

14:49 15.02.2024

Փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:22 15.02.2024

Հանրապետության տարածքում` փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-20-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 15-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:41 15.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, բնակարանյյին գողության՝ 3, պետական ունեցվածքի գողության, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ […]

̰
Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ վարում է հարկադրանքի քաղաքականություն. Փաշինյան

12:13 15.02.2024

Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին Կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փետրվարի 13-ին Ներքին հանդի սահմանային հատվածում տեղի ունեցած ողբերգական միջադեպին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՌԴ Անդրբայկալյան երկրամասի իրավապահների կողմից հետախուզվող 22-ամյա երիտասարդը գտնվել է Ազատան գյուղի իր տանը

11:27 15.02.2024

ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 14-ին Ազատան գյուղի իր տանը հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 22-ամյա Աղասի Գ.-ն: Նա ՌԴ Անդրբայկալյան երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]

̰
Արարատի մարզի Արաքսավան բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:08 15.02.2024

Փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։.

̰
Ժամանակավորապես կարգելվի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ ճանապարհահատվածներով որոշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը

10:25 15.02.2024

Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման տեղամասում իրականացվող վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Նշված աշխատանքները չխոչընդոտելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փետրվարի 15-ից մինչև մարտի 5-ը ժամանակավորապես կարգելվի տվյալ հատվածում կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը։ 🚛Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

̰
Բջնի և Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

10:11 15.02.2024

Փետրվարի 16-ին՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի և Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խԽնդրում են չանհանգստանալ։

̰
Շիրակի մարզի Կառնուտ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

09:36 15.02.2024

Փետրվարի 16-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան միացյալ համայնքի Կառնուտ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
ՀՀ մի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում

09:14 15.02.2024

Փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Թալինի, Ախուրյանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի և Մարտունիի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Մարկ Կոլսին եմ ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները․ Արման Խաչատրյան

09:07 15.02.2024

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Կոլսի հետ (Marc Cools)։ Վերահաստատել եմ Հայաստանի աջակցությունը Կոնգրեսի աշխատանքներին՝ կարևորելով տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված ջանքերը։ Անդրադարձ ենք կատարել Հայաստանում Կոնգրեսի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օժանդակություն ցուցաբերելու […]

̰
Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն

08:21 15.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Մասնագետը թվարկել է առաջին հայացքից սիրահարվելու նշանները

23:41 14.02.2024

Առաջին հայացքից սիրահարվելը գոյություն ունի, և դա կարելի է որոշել մի քանի ակնհայտ նշաններով, ասել է մարմնի լեզվի մասնագետ Ջուդի Ջեյմսը։ Այս զգացողության նշանները նա թվարկել է Mirror-ի հետ զրույցում։ Առաջին հայացքից սիրահարվածության հիմնական նշաններից մեկը, նա ասում է, որ աչքի տակով նայելն է, երբ ճիշտ է թվում հայացքը շեղելը, բայց մարդուն նորից նայելու մղումը […]

̰
Փետրվարի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:41 14.02.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Նարեկացի թաղամաս 1Ա, 1Բ, 30, 35, 36, 40, 41, 42 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16 թաղ․ 36, 38 շենքեր, թիվ 310 մանկապարտեզ, թիվ 185, 188 դպրոցներ, Հովնաթան և Արմին […]

̰
Վեհափառ Հայրապետն ու Լատվիայի դեսպանը քննարկել են ՀՀ անվտանգային մարտահրավերները, Արցախի հարցը

21:26 14.02.2024

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները բերեց դեսպանին և հաջողություններ մաղթեց նրան իր առաքելության մեջ։ Կարևորելով երկու պետությունների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները՝ Հայոց […]

̰
Արդեն մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանում ներդրված է կենսաթոշակային կուտակային համակարգը

20:47 14.02.2024

Արդեն մեկ տասնամյակ է, ինչ Հայաստանում ներդրված է կենսաթոշակային կուտակային համակարգը: 10-րդ տարում ֆոնդերի եկամտաբերությունը լավագույններից է եղել` 2023թ. միջինում գերազանցելով 15 տոկոսը: Մանրասները՝ Կառավարության ռեպորտաժում։  

̰
BACK_TO_TOP