TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում տան պայթյունի հետևանքով հրշեջ է զոհվել. NBC

09:53 17.02.2024

Ամերիկյան Սթերլինգ քաղաքում (Վիրջինիա նահանգ) տան պայթյունի հետևանքով հրշեջ է զոհվել։ Եվս 11 մարդ վիրավորվել է, հաղորդում է NBC-ն։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակն անհայտ է մնում։ Հեռուստաընկերության տվյալներով՝ Լաուդեն շրջանի հրշեջ ծառայություն ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 19:40-ին՝ գազի հոտի պատճառով: Պայթյունը տեղի է ունեցել հրշեջների՝ դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո։ Միջադեպի […]

̰
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

08:04 17.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Մոսկվայում պարզում են պլաստիկ վիրահատությունից հետո հիվանդի մահվան պատճառը

23:41 16.02.2024

Roszdravnadzor-ը հետաքննում է Մոսկվայի կլինիկաներից մեկում պլաստիկ վիրահատությունից հետո հիվանդի մահվան պատճառները, հայտնում է դաշնային ծառայության պաշտոնական Telegram ալիքը։ «Roszdravnadzor-ի Մոսկվայի շրջանի տարածքային մարմինը հետաքննում է քաղաքացու մահվան պատճառները, ով մահացել է մասնավոր մետրոպոլիայի կլինիկայում դեմքի շրջանաձև վերափոխումից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Telegram-ի 112 ալիքում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ մոսկովյան […]

̰
Երևանյան պոլիկլինիկաներում բնակչության որակյալ բուժծառայությունների մատուցման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր

21:58 16.02.2024

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջության կենտրոններում՝ պոլիկլինիկաներում, վերազինման ու բնակչության որակյալ բուժծառայությունների մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

21:26 16.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

21:08 16.02.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վաղը չեն աշխատի

21:00 16.02.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վաղը՝ փետրվարի 17-ին չեն աշխատի տեխնիկական վերազինման աշխատանքներ իրականացնելու նկատառումներով: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

̰
Ամառային սեզոնին ընդառաջ անցկացվել է ջրային պարեկների երկրորդ խմբի լողալու կարողությունների ստուգման փուլը

20:45 16.02.2024

Փետրվարի 15-ին անցկացվել է Ջրային պարեկային ծառայություն ընդունելության դիմորդների լողալու կարողությունների մակարդակի ստուգման փուլը, որին մասնակցում էին նախապես հայտագրված պարեկները։ Ընդունելությունն անցկացրել է ՆԳ նախարարության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ներգրավված էին ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ջրային ստորաբաժանումում ծառայությունը շարունակելու պատրաստակամություն էր հայտնել նաև Երևանի պարեկային ծառայությունում մոտ երեք տարվա […]

̰
Դեսպան Քվինը ներկա է գտնվել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը

20:39 16.02.2024

Դեսպան Քվինը ներկա գտնվեց ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը։ Այս հուշագիրը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Միացյալ Նահանգների իրավապահների միջև համագործակցությանը՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդման հարցում ՀՀ կառավարության ջանքերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայկական գրադարանային ասոցիացիայի» անդամներին

20:24 16.02.2024

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հայկական գրադարանային ասոցիացիայի» (ՀԳԱ) անդամներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի։ Տեր Հայրը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, ընդգծեց, որ վերջիններս Մայր Աթոռ են ժամանել Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ […]

̰
Գիրք նվիրելու օրը տեղի կունենա «Ազգային գրադարանային հավաքածուն 105 տարեկան է» խորագրով միջոցառում

20:13 16.02.2024

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին՝ 11:30-ին, Ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում տեղի կունենա «Ազգային գրադարանային հավաքածուն 105 տարեկան է» խորագրով միջոցառում, որին հրավիրված են մեր գործընկեր հրատարակիչներ, գրադարանի նվիրատուներ, հանրապետության մարզային և համայնքային գրադարանների աշխատողներ, գրքի, ընթերցանության և գրադարանների աջակիցներ։ Բացման խոսքում գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը շնորհակալական խոսք կասի գրադարանի նվիրատուներին և կներկայացնի ազգային գրադարանային հավաքածուի ստեղծման պատմությունը, հավաքածուի ձևավորման այսօրվա և […]

̰
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում

20:07 16.02.2024

Փետրվարի 14-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շրջայցի ընթացքում եղել է մի շարք զորամասերում, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, տեղում ծանոթացել սահմանային իրավիճակին, ծառայության կազմակերպման պայմաններին, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացրել զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի մասնակցությամբ։ Էդվարդ […]

̰
Հաճախ տրվող հարցեր քաղաքաշինության բնագավառի մասնագետների հավաստագրման վերաբերյալ

18:37 16.02.2024

1. Ինչպե՞ս կարող է քաղաքաշինության բնագավառի մասնագետը դիմել հավաստագրման համար։ ✅Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է https://urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել հայտ «Առցանց դիմումներ» բաժնում։ Համակարգ հնարավոր է մուտք գործել նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) օգնությամբ: Mobile ID հնարավոր է կարճ ժամանակում ձեռք բերել՝ պարզապես դիմելով սպասարկող բջջային օպերատորին։ 2․ Ինչպե՞ս մասնագետը […]

̰
Արցախցիներին աջակցելու հերթական ծրագիրն է մշակվում

18:27 16.02.2024

Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձավճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով Կառավարությունն իրականացնում է երկու ծրագիր: «Հումանիտար կենտրոնում» այսօր ներկայացվել են այդ ծրագրերը, պատասխանել են նաև արցախցիներին հուզող այլ հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլը դադարեցվել է

17:46 16.02.2024

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 9-ին իրականացված խուզարկությունների հետևանքով հացադուլ հայտարարած բոլոր ազատազրկված անձինք դադարեցրել են հացադուլը։ Ավելի վաղ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 9-ին ՔԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների […]

̰
Ֆրանսիայում Դեպարդիեին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

16:22 16.02.2024

Փարիզում նախաքննություն է սկսվել դերասան Ժերար Դեպարդիեի նկատմամբ սեռական ոտնձգությունների նոր գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։ Դեպարդիեի դեմ բողոքը ներկայացվել է հունվարի 9-ին մի կնոջ կողմից, որը ռեժիսորի օգնական է աշխատել 2014 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ և, իր պնդմամբ, դերասանի կողմից ենթարկվել է ոտնձգությունների: Դեպարդիեի նկատմամբ արդեն հետաքննություն է ընթանում […]

̰
Ալեքսեյ Նավալնին մահացել է

15:33 16.02.2024

Ռուսաստանում բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկից բուժաշխատողներ և շտապ բուժօգնության խումբ է կանչվել։ Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ […]

̰
ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ

15:30 16.02.2024

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 16-20-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

̰
Պարեկները մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել

14:27 16.02.2024

Հունվարի 23-ից փետրվարի 13-ը մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3359 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195 անձ։ Հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1226, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 38, արագության գերազանցման՝ 274 և 935 այլ […]

̰
Մարմնական վնասվածքներ և դանակի բազմաթիվ հարվածներ․ Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտումը

14:13 16.02.2024

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հունվարի 24-ի երեկոյան ահազանգ էր ստացվել: Զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ մոտեցել է Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկը և նկատել, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է։ Չուշացավ նաև հիվանդանոցից ահազանգը։ Շտապօգնության խումբը գանգուղեղային վնասվածքով և կտրած-ծակած վերքերով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի տղամարդու։ Տուժածը հիվանդանոցում ներկայացել […]

̰
«Վաստակի համար» մեդալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետին

13:44 16.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Երկարամյա ծառայության, ծննդյան հոբելյանի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետ Մարիամ Համբարձումի Գրիգորյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունից ներկաներին ողջունել և մարզային քննչական […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:27 16.02.2024

Երևանում փետրվարի 16-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 8-10 […]

̰
Միասնական սոցիալական ծառայության հայտարարությունը ՝ կենսաթոշակի փոխանցման վերաբերյալ

13:15 16.02.2024

Կենսաթոշակի վճարման ձեր կազմակերպությունը (բանկ, հայփոստ) կամ բանկային հաշվեհամարը փոխելու դեպքում` ՄՍԾ ձեր տարածքային կենտրոն դիմելուց հետո Ձեր հաջորդ ամսվա կենսաթոշակը կփոխանցվի նոր հաշվեհամարին: Այս մասին հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը։

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց օդանավակայանում

13:01 16.02.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են ներկայացրել 44-ամյա Մարուսյա Ա.-ին, որը հունվարի 31-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:43 16.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման` 5, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, […]

̰
Քննարկվել են 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում անցկացվող միջոցառումները

12:24 16.02.2024

«Գավառը՝ ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Գավառ համայնքում քննարկվել են նախատեսվող միջոցառումների մանրամասները, ընթացակարգերը, ժամկետները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, Գավառ խոշորացված համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը: «Համատեղ աշխատանքի […]

̰
Ապօրինի ձկնորսություն Արփա գետում

12:18 16.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 15-ին Վայք քաղաքի տարածքում ծառայություն իրականացնելիս Արփա գետում նկատել են երկու տղամարդու: Մոտենալով՝ տեսել են, որ նրանք էլեկտրահարման եղանակով ձկնորսություն են անում: Պարեկներին տեսնելով՝ նրանցից մեկը դիմել է փախուստի: Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով վայքեցի 74-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել […]

̰
28-ամյա հարսը կազմակերպել էր 62-ամյա սկեսրոջ տնից մեծ չափով գումարի և ոսկեղենի գողությունը

10:20 16.02.2024

Հունվարի 22-ը նոր էր սկսվել, երբ մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 62-ամյա մի բնակչուհի ահազանգեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հայտնում էր, որ երեկոյան ժամը 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են փող ու ոսկեղեն: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության […]

̰
Իրավիճակը միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ժամը 9։00-ի դրությամբ

09:26 16.02.2024

Փետրվարի 16-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

̰
Խաբեբաները մեծ գումար են հափշտակել Ելցինի առաջին խորհրդականից

08:33 16.02.2024

Հեռախոսային խաբեբաները խաբել են ՌԴ նախագահ Բորիս Ելցինի առաջին խորհրդական և Խորհրդային Միության հերոս 66-ամյա Վալերի Բուրկովին, ով ձեռնադրվել և դարձել է վանական Կիպրիանոս։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Նրան զանգահարել է անհայտ անձը և ներկայացել որպես ԱԴԾ սպա։ Խարդախը համոզել է Բուրկովին, որ ԽՍՀՄ Հերոսների տվյալների արտահոսքի պատճառով նա շտապ պետք է […]

̰
BACK_TO_TOP