13:20 11.02.2024
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում ՝ փետրվարի 7-ին Երևանում կայացել է «Կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ» թեմայով միջոցառում։ Մասնակցում էին ՆԳ նախարարության Անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, տարբեր նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ։ Ողջունելով ներկաներին՝ […]
12:39 11.02.2024
Համայնքներում թարմացվում կամ ստեղծվում են նոր ավտոպարկեր։ Կառավարության ու Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը, որի լրացուցիչ ֆինանսավորումը մեկնարկել է 2023թ. մայիսից: Կոմունալ ծառայությունների և գյուղաշխատանքների համար նախատեսված տեխնիկան, աղբամանները, արևային կայանները տրամադրվում են արտոնյալ պայմաններով: Համայնքի համաֆինանսավորումը ընդամենը 5 տոկոս է:
11:50 11.02.2024
Հայ Առաքելական եկեղեցին այս տարի փետրվարի 11-ին է նշում Բուն Բարեկենդանը։ Արարատյան Հայրապետական թեմի կայքը ներկայացնում է, որ սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է […]
11:40 11.02.2024
Փետրվարի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 4-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Լուիզա Ս․-ն, ով ժամը 11։25-ի սահմաններում ծննդաբերել է ապա վիրահատական միջամտությունից հետո մահացել։ Հայտնում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց […]
11:07 11.02.2024
Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
11:00 11.02.2024
Փետրվարի 11-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
10:07 11.02.2024
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․ «Երևանի շառագունող լուսաբացը»։
10:00 11.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
23:30 10.02.2024
Լենինգրադի շրջանի բնակչուհու մոտ, ով մոտ երեք տարի իր ննջասենյակում պահել է ամուսնու մումիան, գտել են զոհասեղան հին եգիպտական աստվածների պաշտամունքի խորհրդանիշներով։ Այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։ Նշվում է, որ կնոջ ննջասենյակում զոհասեղանի համար պատուհանագոգին առանձին տեղ է հատկացվել։ Այնտեղ դրված են եղել Նեղոսի աստվածների պաշտամունքի տարբեր ատրիբուտներ, նկարներ և արձանիկներ։ Մինչ այս «Իզվեստիա»-ի […]
20:52 10.02.2024
2024 թվականի երկրորդ կեսը կարող է անսովոր զով լինել՝ պայմանավորված Էլ Նինյոյի գլոբալ կլիմայական երևույթի նահանջով, որն առաջացնում է Խաղաղ օվկիանոսի տաքացում։ Այն փոխարինվում է հակառակ Լա Նինյա փուլով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Եղանակի ազգային ծառայության կլիմայի կանխատեսման կենտրոնի տվյալները։ Ըստ կանխատեսողների՝ ներկայիս Էլ Նինյոն, ամենայն հավանականությամբ, կթուլանա այս տարվա ապրիլ-հուլիսին։ Նման սցենարի հավանականությունը […]
20:35 10.02.2024
ԱՄՆ-ում տան բնակիչները պնդում են, որ ինքնաթիռի կտորն ընկել է իրենց տանիքին, գրում է CBS News-ը։ Սառա և Ֆաբիան Լիման Ֆլորիդայից պատմել են, որ իրենց տան տանիքին մոտ երկու մետր երկարությամբ մետաղական կտոր են նկատել։ Սկզբում ամուսինները չեն հասկացել, թե դա ինչ է, սակայն բեկորի մանրամասն ուսումնասիրությունից հետո եկել են այն եզրակացության, որ դա օդանավի […]
19:14 10.02.2024
Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին և միջազգային փորձագետ տիկին Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։ Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն […]
17:45 10.02.2024
«Այս գործը ներքին խաղաղություն է տալիս». երիտասարդ քանդակագործ Մեսրոպ Գևորգյանն ապրում ու ստեղծագործում է Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում։
17:29 10.02.2024
«Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորել ենք աջակցության հետևյալ ծրագրերը․ – բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն ստանալ կամ այն շարունակել բուհերում, ուսման վարձի վճարման պետական աջակցություն կարող են ստանալ․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է, – բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ […]
15:45 10.02.2024
75 տարեկանում մահացել է մեքսիկացի դերասանուհի Ռենատա Ֆլորեսը, որը հայտնի է «Վայրի վարդը» կուլտային հեռուստանովելում տնային տնտեսուհի Լեոպոլդինայի դերով, հայտնում է տեղական Financiero թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ մահացել է դերասանուհի Ռենատա Ֆլորեսը, որը հայտնի է «Վայրի վարդը» և «Կեցցե՛ն երեխաները» հեռուստասերիալներում խաղացած դերերով»,- հայտնում է հրատարակությունը։ Հաղորդվում է, որ […]
14:01 10.02.2024
Ավստրալիան օրենքներ է մտցնելու, որոնք աշխատողներին իրավունք են տալիս անտեսել իրենց ղեկավարների անհիմն զանգերն ու հաղորդագրություններն աշխատանքային ժամերից դուրս՝ առանց տույժերի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: Նմանատիպ օրենքներ, որոնք աշխատողներին իրավունք են տալիս անջատել իրենց սարքերը, արդեն գործում են Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրամիության այլ երկրներում: Սենատորների մեծամասնությունը ներկայումս հայտարարել է, որ աջակցում է […]
13:00 10.02.2024
Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ֆրանսիացիների գրեթե կեսի անձնական տվյալների զանգվածային հափշտակության առնչությամբ՝ բժշկական ապահովագրության վճարումների երկու օպերատորների վրա կիբերհարձակումների արդյունքում, հայտնում է Sud Ouest-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիբերհարձակումների արդյունքում գողացվել են ավելի քան 33 միլիոն ֆրանսիացիների տվյալներ։ Խոսքը ապահովադիրների և նրանց ընտանիքների տվյալների մասին է, ինչպիսիք են՝ ծննդյան ամսաթիվը, քաղաքացիական կարգավիճակը, սոցիալական […]
12:16 10.02.2024
Պարզվել են Երևան քաղաքում ամիսներ առաջ մի խումբ անձանց կողմից կատարված ավազակության դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի չափը, ինչպես նաև՝ քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ, հետևողական և […]
11:33 10.02.2024
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան, եթե նրանք ցանկանան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, ղարաբաղահայության մեծ մասը հեռացավ տարածաշրջանից: Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր: Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք վերադառնան՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք […]
11:21 10.02.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ խորհրդարանում հյուրընկալվել են Երեւանի մի շարք դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ: Երեւանի Մովսես Խորենացու անվան հ. 143 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են պատգամավորներ Անուշ Քլոյանն ու Մարինա Ղազարյանը: Պատգամավորներ Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, Հռիփսիմե Հունանյանն ու Վահագն Ալեքսանյանը հանդիպել են Երեւանի Հենրիկ Խաչատրյանի անվան հ. 199 հիմնական […]
11:16 10.02.2024
Ամեն տարի մարդկությունն արտադրում է 300 միլիոն տոննա պլաստիկ թափոն, այդ թվում՝ 11 միլիոն տոննա, որը վերջիվերջո հայտնվում է օվկիանոսում: Նման տեմպերի պարագայում մինչև 2050 թվականը ծովերում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Մենք բոլորս մեր դերն ունենք շրջակա միջավայրի […]
10:55 10.02.2024
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 439 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.47 դրամ: Հայտնում է shantnews.am-ը։
09:47 10.02.2024
Միացյալ Նահանգները կարող է հաղթահարել թմրանյութերի համաճարակը միայն թմրավաճառների համար մահապատիժ սահմանելով, այլ միջոցներով խնդիրը չեն լուծի։ Այս մասին ուրբաթ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ «Յուրաքանչյուր թմրավաճառ իր կյանքում սպանում է առնվազն 500 մարդու: Մինչև մահապատիժ չլինի, այս խնդիրը չի լուծվի, դուք ուղղակի խաբում եք ինքներդ ձեզ»,- ասել է նա։ Միաժամանակ, Թրամփի խոսքով, […]
09:18 10.02.2024
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆի Թրյուդոն, ամուսնալուծության պաշտոնական հայտարարությունից շատ առաջ տեղափոխվել է իր սիրեկանի մոտ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Քաղաքական գործիչը կնոջից բաժանվելու մասին հայտարարել է 2023 թվականի օգոստոսին։ Նա ասել է, որ որոշումը կայացվել է «շատ բովանդակալից և բարդ խոսակցություններից հետո»։ Ավելի ուշ պարզվել է, որ Սոֆի Թրյուդոն սիրեցյալ ունի՝ […]
08:27 10.02.2024
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը շաբաթ գիշեր հայտարարել է Ստամբուլի դատարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության հետ կապված 54 կասկածյալի ձերբակալության մասին։ Երեքշաբթի կեսօրին տղամարդն ու կինը կրակել են Ստամբուլի Չաղլայան դատարանի շենքի մուտքի անվտանգության կետի վրա, փոխհրաձգության արդյունքում նրանք սպանվել են։ Ոստիկանները կարողացել են բերման ենթարկել հարձակման երրորդ մասնակցին, նա վիրավորվել է։ Միջադեպի արդյունքում, […]
08:01 10.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված […]
00:00 10.02.2024
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված լուրջ խախտումների մասին։ Ինչպես ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ, սա անհանգստության տեղիք է տալիս։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի Կենտրոնական ընտրական կոմիտեի կողմից փորձագիտական խմբի ստեղծումը, որը պետք է քննարկի ընտրությունների հետ կապված ստացված բողոքները, այն փաստը, թե որքանով են […]
23:45 09.02.2024
Փետրվարի 9-ին, ժամը 15։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգավանի մաքսային անցակետում ավտոցիստեռնից առկա է օկտան հեղուկի թույլ կաթիլային արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volvo» մակնիշի ավտոցիստեռնի (մոտ 20 տոննա օկտան հեղուկ […]
22:41 09.02.2024
Երեկ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության վերջնան կազմը: 35 նախարարների թվում կա նաև ազգությամբ հայ գործիչ: Ո՞վ է նա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը Գիյոն Քասաբյանի մասին է: Մեր 36-ամյա հայրենակիցը նշանակվել է բնակելի տնտեսության հարցերով նախարար-պատվիրակ: Նա իշխող կուսակցության հիմնադիր անդամների թվում է, նախագահ Մակրոնի մտերիմ թիմակիցներից է, երկու ծնողներն […]