17:17 09.02.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար զբաղվածության ապահովման և սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ: Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ, դեռևս ամիսների առաջ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկումների հիման վրա նախանշվել են մի քանի ուղղություններ նրանց զբաղվածության […]
16:57 09.02.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում, Հունգարիա կատարած այցի շրջանակներում, Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող Ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը:
16:46 09.02.2024
Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիպումներ և քննարկումներ է կազմակերպել դասագրքերի հեղինակների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման արդյունքում ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է դասագրքերի հեղինակներին՝ դասագրքերում առկա վրիպակների, անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել ներդիրներ և պարզաբանումներ: «Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Անգլերեն» առարկայի դասագրքում և «Անտարես» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 7-րդ դասարանի «Գրականություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի հեղինակների կողմից ներկայացվել է տեղեկատվություն դասագրքերում առկա վրիպումների, անճշտությունների և բացթողումների վերաբերյալ: Դրանք նախարարությունում քննարկվել են և ներկայացվել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ՝ ըստ անհրաժեշտության ներդիր ստեղծելու և դրանք դասագրքերին կից ներառելու նպատակով: Զուգահեռաբար վերոնշյալ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները շտկվել են հեղինակների կողմից և տեղադրվել ԿՏԱԿ-ի և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի կայքերում: «Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ն իր կողմից տպագրված 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Բնություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Երկրաչափություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում իրականացրել է QR կոդերի շտկում:
16:25 09.02.2024
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Ըստ այդ որոշումների՝ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։ «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկեց […]
16:20 09.02.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. հունվարի 8-13-ը՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից այդ օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի, «Քվանտ» և «Ֆոտոն» վարժարանների աշակերտները: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայում նվաճել են 17 մեդալ՝ 2 ոսկի, 5 […]
15:46 09.02.2024
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից 2023 թ․ էներգետիկայի և էներգասպառման բնագավառում իրականացված ստուգում/վերստուգումների և դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացվել։ 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագրով էներգետիկայի և էներգասպառման բնագավառում նախատեսված էր ստուգումներ կատարել 135 տնտեսավարող սուբյեկտներին պատկանող 137 օբյեկտներում։ 2023 թ․ ստուգումների արդյունքում արձանագրվել է 2124 խախտում, կազմվել և տնտեսավարող սուբյեկտներին է տրամադրվել պարտադիր կատարման […]
15:36 09.02.2024
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 8-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Էրեբունու բաժին է տեղափոխվել 64-ամյա Հակոբ Հ.-ն, որը 2014 թ. հունիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ և 34-266-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
14:22 09.02.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Երևան-Ստամբուլ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տւարվել 26-ամյա Անվարջոն Ա.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 21-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր մաքսային կանոնների խոշոր չափերի խախտման մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և […]
13:41 09.02.2024
Պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության հետևանքով զոհերի թիվն այժմ մոտեցել է 28 հազարի։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Իսրայելի ագրեսիայի սկզբից ի վեր այս հատվածում զոհվել է 27947 մարդ, վիրավորվել՝ 67459 պաղեստինցի»,- նշել է նախարարությունը, որին մեջբերում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ միայն անցած 24 ժամվա ընթացքում իսրայելական […]
13:34 09.02.2024
Փետրվարի 9-ին, ժամը 08։30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ-Գարգառ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]
12:30 09.02.2024
Փետրվարի 8-ին ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում էր տվել Արևիկ գյուղի մի բնակիչ. փետրվարի 6-ից փետրվարի 8-ի ժամը 18.30-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշատ գյուղի նրա տնից գողացել էին հեռուստացույց, համակարգիչ, ձմեռային բաճկոններ և գործիքներ: Մեծամորի ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել են մրգաշատցի 20 և 22 տարեկան երկու երիտասարդ: Հետագա միջոցառումների արդյունքում երիտասարդները […]
12:07 09.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 8-9-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 11, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ 2-ական, սեքսուալ բնույթի […]
11:58 09.02.2024
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։35-ի դրությամբ, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
11:48 09.02.2024
2023թ. ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների շրջանակում տեղադրվել է 173 430 գծամետր մետաղական արգելափակոց։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ 2023թ. ճանապարհային ցանցի պահպանման շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին սպասարկվել է 765 000 գծամետր մետաղական արգելափակոց։
11:29 09.02.2024
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 3-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Տալվորիկ գյուղի մի բնակիչ տանը և կից օժանդակ շինություններում ապօրինի պահում էր թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Տղամարդը խոստովանեց, որ ունի մարիխուանա՝ անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկության ընթացքում 54-ամյա տղամարդն իրավապաներին է ներկայացրել մարխուանայով 5 փաթեթ, ընդհանուր՝ 32,93 գրամ։ Հանգամանքները պարզվում են։ […]
10:59 09.02.2024
Շուրջ մեկ տարի առաջ՝ 2023 թ. հունվարի 27-ին, ոստիկանության Թալինի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի վճարային տեմինալից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել էին 405 հազար դրամ։ Թալինի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնեի արդյունքում պարզվեց, որ նշված հանցագործությունը կատարել են 28 տարեկան երկու երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Իրինդ գյուղի 28-ամյա բնակիչը հունվարի […]
10:52 09.02.2024
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող 15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված 68,6 խմ հատված […]
09:11 09.02.2024
Փետրվարի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
08:21 09.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է լիաքարշ ավտոմեքենաների համար, փակ՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
22:52 08.02.2024
Իլհամ Ալիևը երեկ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում թարմացրել է իր մանդատը ու կշարունակի իշխել ևս 7 տարի: Հիշեցնենք՝ նա արդեն 21 տարի է, ինչ նախագահ է: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ալիևը քանի՞ տոկոս է հավաքել, երկրի ո՞ր շրջաներում է արձանագրվել Ալիևին աջակցության ամենաբարձր ցուցանիշը: Թեմային «Հորիզոնի» ռտաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ընտրատարածքների մեծ մասում արդյունքներն ամփոփվել […]
21:55 08.02.2024
Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ ահա այս պատգամով էր ավարտել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանն իր գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների տպավորությունների մատյանում, թանգարանի բացումից կարճ ժամանակ անց՝ 1996 թ. մարտի 6-ին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումն ամբողջությամբ. «Հարգարժան Լավրենտի Բարսեղյան, նախ գլուխ եմ խոնարհում տարված […]
21:20 08.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Քուչակ թաղ. 14, 15, 16, 17, 18, 19 շենքեր, Նարեկացի թաղ. 43, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 4-րդ նրբանցքի առանձնատներ, Ներքին Շենգավիթ 1, 2, 9, 10, 11 […]
21:09 08.02.2024
Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի գլխավորած ծայրահեղ աջ ազատական Freedom Comes կոալիցիան ներկայացրել է երկրում հղիության արհեստական ընդհատումն արգելող օրինագիծ, գրում է Nacion թերթը։ «Իշխող կուսակցության պատգամավորների պալատ է ներկայացրել 2020 թվականի վերջին Կոնգրեսի կողմից հաստատված հղիության արհեստական ընդհատման մասին օրենքը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը», – հայտնում է հրատարակությունը՝ նշելով, որ նոր օրինագիծը աբորտը սահմանում է […]
20:37 08.02.2024
Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր ատոմակայան կառուցելու և մոդուլյար էներգաբլոկի առավելության մասին: Գործադիրի այսօրվա նիստում ընդունվել են Սևանա լճի պահպանման, ինտենսիվ այգիների հիմնման, չարաշահումների բացահայտման մասին նախագծեր: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:17 08.02.2024
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասերում։ Նախարար Պապիկյանը զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի ուղեկցությամբ շրջել է զորամասերում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը, հանդիպել պարտադիր […]
19:36 08.02.2024
Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի՝ մշակողը մինչև կենսաչափական (անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկություններ) կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ (անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ) մշակելը պարտավոր է Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն […]
18:06 08.02.2024
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ […]
17:50 08.02.2024
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին Դրոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նոր Նորքի բաժին է ներկայացվել 53-ամյա Անահիտ Ն.-ն: Նա հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 456-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, […]