12:31 13.02.2024
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ։
12:22 13.02.2024
Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Դիակների մի մասը հանված են, զորակոչիկներ չկան նրանց մեջ», – ասաց Քոչարյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել […]
12:19 13.02.2024
Փետրվարի 12-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ին իր տանը, հարազատների ներկայությամբ, հանկարծամահ է եղել Ալավերդի քաղաքի բնակիչ 75-ամյա Սամվել Վարդումյանը: Դեպքի հանգամանքները պարզելու ընթացքում Թումանյանի բաժնի համայնքային ոստիկաններին Լոռու մարզային դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հայտնել էին, որ նախնական զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք էլ մահվան […]
11:06 13.02.2024
Երևանի ավագանին փետրվարի 13-ի նիստի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակին։ Նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց. «Այսօր հայտնի դարձավ, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը նախնական տվյալներով ունի 2 զոհ և վիրավորներ։ Ես առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգենք մեր տղաների […]
09:40 13.02.2024
Փետրվարի 14-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 13:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
08:04 13.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ […]
23:48 12.02.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:35 12.02.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնում է, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի ռմբակոծությունների ժամանակ վիրավորված ութ պատանդներից երեքը մահացել են: Այս մասին ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Ալ-Քասամ բրիգադների մարտիկները (Համասի ռազմական թևը) հայտարարել են ութ պատանդներից երեքի մահվան մասին, որոնց լուրջ վնասվածքների մասին նախօրեին հաղորդվել է», – ընդգծել է ՀԱՄԱՍ-ը՝ հավելելով, որ վնասվածքները […]
22:52 12.02.2024
2024թ. փետրվարի 10-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին Բոնիֆացյան ակադեմիայի կողմից հանձնվեց հեղինակավոր Բոնիֆացիոս VIII – 2023 միջազգային մրցանակը, որը կրում է «..Խաղաղության մշակույթի համար» խորագիրը։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Անանի քաղաքի Պապական պալատում (քաղաքապետարանի շենքում)։ Նույն միջոցառման շրջանակներում Բոնիֆացիոս VIII մրցանակը շնորհվեց նաև նաև Սուրբ Աթոռի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո […]
22:27 12.02.2024
Բաքվում չգնահատեցին Երևանի ցուցաբերած բարի կամքը։ Ադրբեջանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ Հայաստանի կողմից վերջերս տրամադրված ականապատ դաշտերի քարտեզները անորակ են ու չեն կարող հիմք հանդիսանալ ականազերծման համար: Եթե քարտեզների որակից դժգոհ են, ինչո՞ւ են այդ դեպքում շարունակում պահանջել նոր քարտեզներ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Անգամ այսքանից հետո Ադրբեջանի՝ հենց նույն հարցերով […]
22:09 12.02.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 13-ին հետևյալ տարածքների ջրամատակարարման դադարեցման մասին. Ժամը 10:00-19:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Գ.Նժդեհի, Թումանյան, Ազատամարտիկների, Ե.Չարենցի, Ռ.Մելիքյան, Երկաթուղայինների և Շահումյան փողոցների ջրամատակարարումը: Ժամը 10:00-20:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Գր.Նարեկացի, Զ.Անդրանիկի, Միկոյան, Մոմիկի, Զորավար Վարդանի, Պ.Սևակի, Չալաբյան, Կամոյի […]
21:42 12.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավիթաշեն 2, 3, 4 փողոցներ, Կուրղինյան փ. 21/2 շենք, Կուրղինյան նրբ․ 11 շենք, Շրջանային փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Հովհաննիսյան թաղամաս 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29, 50 շենքեր, Նարեկացի […]
21:06 12.02.2024
Փետրվարի 12-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նա ողջունելով մասնակիցներին՝ նշել է, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության […]
20:22 12.02.2024
Հայաստանի ազգային գրադարանում իրականացվում է ծավալով ամենամեծ թվային փոխակերպումը` տարեկան մոտ 1.2 միլիոն էջ: Նախորդ տարի կառավարությունը պետբյուջեից գրադարանին 31 միլիոն դրամ է հատկացրել՝ նոր սերվերներ գնելու նպատակով: Դրանք կօգնեն թվայնացման անընդհատ աճող ծավալներն արխիվացնելու և պահպանելու համար:
20:04 12.02.2024
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ռազմական ակադեմիայում ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության ԵԽ ծրագրերի գլխավոր մասնագետ Կրիստին Օլսոնին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ Հրայր Հովակիմյանը, «Մարդու իրավունքների խթանումը ՀՀ ԶՈՒ-ում» ազգային ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը և այլ պաշտոնատար անձինք։ […]
18:56 12.02.2024
Մայրաքաղաքում անցած շաբաթվա ընթացքում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, Երևանում նոր չափորոշիչներով կկառուցվի 400 թեքահարթակ, կվերանորոգվեն հուշարձաններ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղադրված 75 մետաղական կմախքով տերասային տախտակներով պատրաստված նստարանները և դրանց տեղադրումը չեն համապատասխանում նախագծին, պահանջված որակին ու գնին: Քաղաքապետը վարչական շրջանի […]
17:42 12.02.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից գողության մեղադրանքով հետախուզվում է Խաչատուր Սարգսյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
16:33 12.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ հերթական արտագնա խորհրդակցությունն այսօր անցկացվել է Արթիկ համայնքում, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրեններ։ «Արտագնա խորհրդակցությունները նպատակ ունեն համայնքային խնդիրների մասին տեղում խոսելու, տեղում քննարկելու համայնքների աշխատանքն ու […]
15:49 12.02.2024
Փետրվարի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
15:14 12.02.2024
Կապանում այս պահին +22 աստիճան է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
15:07 12.02.2024
Փետրվարի 7-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Թալինի […]
14:55 12.02.2024
Փետրվարի 10-ի գիշերը, ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակահարել է իր եղբորը: Րոպեներ անց հիվանդանոցից է հաղորդում ստացվել. «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել արտաշատցի 24-ամյա երիտասարդի: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ կեսգիշերն անց Արտաշատ քաղաքի Խաչատրյան-Աղայան փողոցների […]
14:35 12.02.2024
Փետրվարի 5-ից 11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 203-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 115, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, երկաթգծի ուղիներին պատահարի, դարափուլի, դիակի հայտնաբերման, ձնահյուսի՝ 1-ական, քարաթափման՝ 3, ուժեղ քամու՝ 5, մերկասառույցի` 9, ձնաբքի՝ 10, կեղծ ահազանգի՝ 6, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 9, […]
14:25 12.02.2024
Էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ այսօր հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտին քվեարկության վերջին օրն է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Քվեարկության արդյունքներով ձևավորվելու է առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը: Յուրաքանչյուր քվեարկությամբ յուրաքանչյուր գնային խմբից ընտրվելու է 4-ական համարանիշ։ Աճուրդին կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք վճարել են համարանիշի մեկնարկային արժեքի 5 %-ի չափով նախավճար:
14:18 12.02.2024
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության և ԵՔՔՎ Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի […]
14:00 12.02.2024
Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: Այս մաիսն հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Առաջիկայում կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը:
13:44 12.02.2024
Փետրվարի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արտյոմ Գ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
13:10 12.02.2024
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, որից 21%-ը պատկանել է խոշոր տնտեսվարողներին: Այս մասին քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
12:48 12.02.2024
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում: Հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
12:41 12.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների կողմից փետրվարի 10-ին Փարիզ-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 54-ամյա Արգամ Ս.-ն, որը 2008 թ. ապրիլի 14-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: