12:27 12.02.2024
Փետրվարի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում և միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
12:20 12.02.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը Առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար: Այսպիսով. 1. […]
12:09 12.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 9-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 49, անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 12, հոգեկան ներգործության՝ 9, դրամանենգության և սառը զենք հայտնաբերելու՝ 5-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման ու պաշտոնեական լիազորությունների […]
11:57 12.02.2024
Երևանում 2024 թվականին կառուցվելու է 400 թեքահարթակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ կա թեքահարթակների կառուցման երեք տարբերակ՝ միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով: Տեսողության խնդիրներ ունեցող հետիոտների համար թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով և, ըստ տեղանքի, իրականացվելու են միակողմ, երկկողմ […]
11:44 12.02.2024
«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Ի տարբերություն այլ այցերի` իմ գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված էին ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաները։ Նրանց դերակատարությունն այցին առանցքային էր»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ժնևյան այցի շրջանակներում։ Պաշտպանը կարևորել է այն հանգամանքը, […]
11:37 12.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
11:32 12.02.2024
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին փետրվարի 5-ին. անցած տարվա նոյեմբերին երկու անչափահաս պատուհանից մտել էին Մովսես գյուղի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկ և արդուկ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ Անչափահասներն օրինական ներկայացուցիչների հետ ներկայացել են ոստիկանության Տավուշի բաժին և խոստովանել են արարքը։ Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի […]
10:49 12.02.2024
Փետրվարի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ավանեսովի փողոցում հնչում են կրակոցներ: Նշված վայր բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նույն փողոցի 48-ամյա բնակիչը իր մոտ պահվող «Էկոլ Մաժող» տեսակի մեկնարկային ատրճանակով 5 կրակոց է արձակել օդ: Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել […]
10:29 12.02.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Գառնի գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխվել 52-ամյա Հարություն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
10:11 12.02.2024
ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 9-ին Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 32-ամյա Հարպրիտ Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ […]
10:03 12.02.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:00 12.02.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Սուրգուտ-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո գծային բաժին են տարել 32-ամյա Հրաչյա Ա.-ին: Նա 2022 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
09:42 12.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Ազատության պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 39-ամյա Պողոս Խ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
09:36 12.02.2024
ՆԳՆոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Սոֆիայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա Նարեկ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում […]
09:30 12.02.2024
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին Արտաշիսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 40-ամյա Ալեն Ց.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
08:28 12.02.2024
Փետրվարի 11-ին, ժամը 22։48-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Հ. Շիրազի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Շիրազի փողոցի մեկ հարկանի տներից մեկի տանիքում (մոտ […]
08:05 12.02.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]
22:08 11.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 1, 3, 4, 12, 13, 14, 15 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 14 փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավիթաշեն 1-ին թաղ․ 9, 10, 10 ա […]
21:00 11.02.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է փետրվարի 11-ին հանրապետության մի շարք բնակավայրերում գրանցված ջերմաստիճանային ռեկորդները․ «Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության մի շարք շրջաններում շարունակվում են գրանցվել օդի ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ, հասնելով՝ Արարատում` +17.0°C (2021թ.՝ +16.0°C), Գյումրիում` +9.6°C (1979թ.՝ +8.6°C), Իջևանում` +19.0°C (2021թ.՝ +18.0°C), Աշոցքում` +4.0°C (1984թ.՝ +3.2°C)»:
19:36 11.02.2024
Փետրվարի 11-ին, ժամը 15։24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:55-ին: Այրվել են անասնագոմի (մոտ 90 քմ) տանիքը և առաստաղը:
19:18 11.02.2024
Փետրվարի 11-ին, ժամը 15։37-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 10-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկում (մոտ 50 քմ) և հարակից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել […]
18:00 11.02.2024
Կենսաթոշակների անկանխիկ տնօրինման դեպքում 10 տոկոս հետվճարի տրամադրումն ամբողջությամբ ստանձնում է կառավարությունը. հարցազրույց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ:
17:28 11.02.2024
Փետրվարի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
17:10 11.02.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է անցնող աշխատանքային շաբաթը նախարարությանը ենթակա կառույցներում: «Սևան» ազգային պարկում ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գետի հունային հատվածում նախատեսվող ջրամբարի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկմանը։ Այցելուների կենտրոնում Դդմաշենի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներն ուսումնասիրել են Սևանա լճի էկոհամակարգը, լճի հիմնախնդիրները։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի […]
16:38 11.02.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռեկորդային տաք օրեր ենք տեսնում, ռեկորդային»։
15:35 11.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
14:36 11.02.2024
Փետրվարի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավանեսովի փողոցում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, […]
14:25 11.02.2024
ՀՀ զինված ուժերի կին զինծառայողները շարքից. հատուկ նշանակության ստորաբաժանման կանայք: Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։
14:10 11.02.2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բարեկենդանը: Խաղերով, երգ ու պարով, ազգային կերպարների դիմակների առկայությամբ և համեղ հյուրասիրությամբ առանձնացող տոնի մասնակիցները դարձան արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտները, Լուսէ Հիմնադրամ / Lousé Foundation-ի սաներն ու բնակիչները: Տոնական ծրագիրն ուղեկցվեց «ՄԱՍՈՒՆՔ» ազգագրական երգի-պարի համույթի և լարախաղացի ելույթներով, որոնք ողջունվեցին մեծ ոգևորությամբ և ծափահարություններով:
13:42 11.02.2024
Երևանի քաղաքապետարանն իրազեկում է՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից Սահակ Պարթև-Սիլիկյան 4-րդ փ․, Նելսոն Ստեփանյան-Մոլդովական, Բագրևանդ-Նվեր Սաֆարյան, Անդրանիկ-Սվաճյան փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: