16:00 08.02.2024
Փետրվարի 7-ի ժամը 20.25-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Միքայելյան» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատները կոտրում են հիվանդանոցի գույքը, իսկ անվտանգության աշխատակիցը վիճաբանության ժամանակ ստացել է վնասվածք: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 20.10-ին «ալկահոլային խմածություն և կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 26-ամյա մի երիտասարդ, որի երեք […]
15:24 08.02.2024
Ո՞ր կարգի համաձայն պետք է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացվի: Կառավարության այսօրվա նիստում Շրջակա միջավայրի նախարարը մանրամասներ է ներկայացրել: «Սևանա լճում արդյունագործական որսի չափաքանակը հաստատելուց հիմնվում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա: 2023թ.-ի դեկտեմբերին մենք ստացել ենք տվյալները, ըստ որոնց՝ մինչև 2024թ.-ի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տ […]
15:03 08.02.2024
Պակիստանի հյուսիս-արևելքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում ինքնաշեն պայթուցիկի պայթյունի և դրան հաջորդած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ ոստիկան, երկուսը վիրավորվել են, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական պաշտոնական աղբյուրները: Հինգշաբթի առավոտյան Դերա Իսմայիլ Խան շրջանում ինքնաշեն պայթուցիկ են նետել ոստիկանական մեքենայի ուղղությամբ, հայտնում են աղբյուրները։ Ավելի ուշ անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանների վրա, ովքեր […]
14:37 08.02.2024
Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է երկրորդ` վերականգնողական փուլը: Հետայրվածքային սպիներ, վերքերի բորբոքում, վիրակապություններ, ֆիզիոթերապևտիկ մերսումներ. երևանյան բժշկական կենտրոններից դուրս գրված ու արտասահմանյան կլինիկաներից վերադարձած գրեթե բոլոր պացիենտները շարունակում են ամբուլատոր վերականգնողական բուժումը: ԱՆ Այրվածքաբանության կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում մեկ […]
13:58 08.02.2024
Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Լեզվի կոմիտեն և ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտը դպրոցների, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների շրջանում անցկացնում են «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն կարող է ներկայացնել մինչև մեկ րոպե տևողությամբ միայն մեկ տեսանյութ, […]
12:07 08.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, խարդախության՝ 4, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, պետական ունեցվածքի գողության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու և փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, […]
11:56 08.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
11:23 08.02.2024
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիան 2017թ-ից Ամերիկյան ազգային հավատարմագրման մարմնի (ANAB) կողմից հավատարմագրվել է ԻՍՕ/ԻԷԿ 17025։2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» (ISO/IEC 17025:2017 «General requirements for the competence of testing and calibration laboratories») ստանդարտի պահանջներին համապատասխան՝ պարբերաբար ընդլայնելով […]
11:19 08.02.2024
Փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։.
10:48 08.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի 43-ամյա բնակիչը նկուղում ապօրինի շինություն է կատարել: Նրանք փետրվարի 5-ի կեսօրին ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ նկուղի տեսանելի մասում նկատել են զինամթերքով արկղեր: Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արարատի բաժանմունքի ծառայողներն ու քննիչները զննությամբ […]
10:23 08.02.2024
Գեղարքունիքի պարեկները հունվարի 31-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կիլոմետրին թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր վարած մեքենայով ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ տղամարդու` կանեփն ինքն էր քաղել ու պատրաստել թմրամիջոց` անձամբ օգտագործելու համար: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ […]
09:17 08.02.2024
Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթերն են անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես «070» ծածկագրով և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը, որոնք տրվում կամ փոխանակվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի […]
09:05 08.02.2024
Փետրվարի 8-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
08:05 08.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական […]
23:43 07.02.2024
Թուրքիայում հայտնաբերվել է երեք գյուղ, որտեղ միայն մեկ բնակիչ կա, գրում է Türkiye թերթը՝ վկայակոչելով Վիճակագրության ինստիտուտի (Türkstat) տվյալները։ Երկրի բնակչությունը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 92 հազար 824 մարդով եւ կազմել 85 միլիոն 372 հազար 377 մարդ։ «Բիթլիսի կենտրոնական շրջանի Քայալըբաղը, Սիիրթի Կուրթալան թաղամասում գտնվող Չաթեփեն և Շըրնաքի Գյուչլուքոնաք թաղամասում գտնվող Աղաչյուրդուն […]
23:41 07.02.2024
Փետրվարի 7-ին, ժամը 19։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնապար գյուղի ճանապարհի դժվարանցանելիության պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ կանչի վայր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնաց): Պարզվել է, որ Լեռնապար գյուղի բնակիչ Գ. Ա.-ին […]
23:09 07.02.2024
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստն անցկացվեց լարված, փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում։ Նախ քննարկվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին ավագանու մանդատից զրկելու հարցը։ Նա մանդատից զրկվեց 34 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայկ Մարությանը զրկվեց Երևանի ավագանու մանդատից: Իր ելույթում նա նշեց, որ կշարունակի պայքարել, սեպտեմբերից, երբ տրանսպորտի թանկացման […]
22:53 07.02.2024
Այսօր Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ անցկացվել են նաև բռնազավթված Արցախում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այո, ինչպես և կարող էինք ակնկալել, անձամբ նախագահ Ալիևը և երկրի առաջին փոխնախագահ Ալիևան քվեարկել են Ստեփանակերտի ընտրատարածքում, թեև գրանցված են Բաքվի համապատասխան ընտրատարածքում: Եվ ինչպես գիտեինք, ինչպես սպասում էինք, Արցախում կազմակերպվել […]
22:37 07.02.2024
Վերջին մի քանի օրերին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Վեոլիա Ջուր» ընկերության գոտիավորման բաժնի մասնագետները հայտնաբերել են 4 գաղտնի վթար, երբ ջուրը տարիներ շարունակ կորել է ընդերքում՝ աչքի համար մնալով անտեսանելի: «Արաբկիր» շահագործման տեղամասի մասնագետները Տիգրանյան-Կոմիտաս, Մամիկոնյան-Ազատության փողոցների խաչմերուկներում, Սունդուկյան 27, Նաիրի Զարյան 21 հասցեներում հայտնաբերված վթարները վերացրել են՝ դադարեցնելով վայրկյանում 10․5 լիտր ջրի կորուստ: Նշենք, […]
22:27 07.02.2024
Լուսանկարում անապատից գտնված հայ երեխա է: Նա, զրկված լինելով խնամքից և տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու` սնվելով միայն արմտիքով, խոտով և զանազան բույսերով: Նրան գտնելու պահին երեխան միանգամայն վայրենացած է եղել, ինչն ակնհայտ է նրա հայացքից ու կեցվածքից: Լուսանկարներն արվել են Հալեպում 1920-21 թվականների Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատակցուհի Հելեն-Մարի […]
22:10 07.02.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ավան՝ Իսահակյան թաղ. 3/1, 3/2, 5, 5/5 շենքեր, Հովհաննիսյան թաղ. 26/1, 26/2 շենքեր, Քուչակ թաղ. 20, 21, 22, 23, 48, 49 շենքեր, թիվ 171 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ […]
21:17 07.02.2024
Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-20:00-ն, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /հասցե՝ Գալշոյան 46 /։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը /հասցե՝ Իսահակյան 1/: Հուղարկավորությունը՝ ժամը 14։00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
20:04 07.02.2024
ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել ուսումնական զորամասում տեղի ունեցած երդման արարողությունից։
17:50 07.02.2024
Հայաստանի մշտական բնակչությունը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 990.9 հազար մարդ է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվն ավելացել է 53.4 հազարով: Այս մասին տեղեկացնում են Վիճակագրական կոմիտեից: 2023-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխության առաջնային բաղադրիչը եղել է միգրացիոն մնացորդը: Նախնական տվյալներով՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […]
16:17 07.02.2024
Փետրվարի 7-ի գիշերը սիրիական Հոմս քաղաքին իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 13-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։ Հրատարակության տվյալներով՝ մեկ մարդ համարվում է անհետ կորած։ Փլատակների մաքրման և տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ Sham FM ռադիոկայանը հայտնել էր, որ իսրայելական բանակը սիրիական տարածքի գնդակոծման ժամանակ […]
16:02 07.02.2024
Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը: Ներկայացնելով ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ասել է Զարուհի Բաթոյանը: Պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած օրենքների նախագծերի փաթեթն առաջին […]
15:22 07.02.2024
Աբխազիայում արգելվել է վեյփերի ներմուծումը, ինչպես նաև դրանց գովազդն ու շրջանառությունը, որոշումը կայացվել է չորեքշաբթի օրը հանրապետության խորհրդարանի նիստում։ «Վեյփի ներկրումը, գովազդը և թշրջանառությունը արգելող օրենքը մշակվել է հանրապետության բնակչության, հատկապես անչափահասների կյանքն ու առողջությունը նիկոտին պարունակող արտադրանքից և դրա սպառման հետևանքներից պաշտպանելու համար»,- նիստի ժամանակ ասել է պատգամավոր Ինար Գիցբան։ Չորեքշաբթի օրը պատգամավորները երկրորդ […]