11:27 30.01.2024
Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և պետությանն ու համայնքին պատճառել 116 մլն դրամի վնաս: Քրեական վարույթով պարզվել է, որ Կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2010 թվականին Արարատի մարզի համայնքներից մեկին նվիրատվությամբ հանձնել է Հունաստանի Հանրապետությունից որպես բարեգործություն ստացված՝ նիդերլանդական արտադրության, 95 մլն դրամ գործարանային արժեքով՝ համակցված կերի հոսքագիծ: Հոսքագիծը […]
10:37 30.01.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan և Ecoserve ծրագրերի պատասխանատու Քրիստիան Հենշելը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և համագործակցության զարգացման պատասխանատու Կատրին Բուդեր-Պելչը։ Ողջունելով գործընկերներին, նախարար Սիմիդյանն անդրադարձել է հայ-գերմանական արդյունավետ համագործակցությանը շրջակա […]
09:03 30.01.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Ճամբարակի, Գավառի, Թալինի, Արարատի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Աշտարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական […]
08:04 30.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար: Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Սյունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Մասիս, Վեդի քաղաքներում […]
00:00 30.01.2024
Մեծ Բրիտանիայում օձը մտել է Մանչեսթեր նահանգի Սթոքպորտ արվարձանի բնակչուհու տուն և դուրս քշել նրան փողոց։ Այս մասին հայտնում է BBC News-ը։ 59-ամյա Քերեն Ֆուրնասը պատմել է, որ իր տան մուտքի դռան վերևում օձ է գտել: Նա սկսել է օգնություն կանչել և փորձել թաքնվել՝ փակելով հյուրասենյակի դուռը։ Դրանից հետո օձն անհետացել է։ Վախենալով, որ սողունը […]
23:55 29.01.2024
Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին Եգիպտոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարների մասնակցությամբ բանակցությունների ժամանակ հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման առաջընթացի մասին։ «Կարծում եմ, որ երեկ լավ առաջընթաց է գրանցվել, ինչը մեզ թույլ կտա ամեն ինչ վերադարձնել իր նախկին հունին կամ […]
22:20 29.01.2024
Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները Իլհամ Ալիևին կոչ են արել Գերմանիային հայտարարել առևտրային պատերազմ: Պատճառն այն է, որ Գերմանիան իբր դարձել է Հայաստանի պաշտպանն ու Եվրոպայում հակաադրբեջանական գործունեություն է ծավալում: Կոնկրետ ո՞վ է այդ «փայլուն» մտահղացման հեղինակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մտահաղացման հեղինակը Ադրբեջանի մեջլիսի ագրարային քաղաքականության կոմիտեի նախագահ Թահիր Ռզաևն է, ով խստորեն […]
21:43 29.01.2024
Պոլսի հայոց պատրիարքի նախագահությամբ տեղի են ունեցել մատուռի նավակատիքի և օծման արարողությունը: Սահակ սրբազանը մյուռոնով օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անունը կրող մատուռի սուրբ սեղանը, ինչպես նաև Լուսավորչի սրբապատկերը: Մատուռը նորոգվել և բարեզարդվել է Պոլսի Բեյօղլու թաղամասի եկեղեցիների ծխական խորհրդի և հոգևորականների ջանքերով:
21:32 29.01.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, […]
21:18 29.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Մամիկոնյանց փ. 40-40/2 շենքեր, Տիգրանյան փ. 19-21 շենքեր, Նորաշխարհային փ. 7-39 առանձնատներ, Արարատի մարզ` 10:30-12:30 Նորաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզ` 11։00-16։00 Ձորաղբյուր գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզ 09։30-10։00 Նորակերտ գյուղ մասնակի, 11։00–13:00 […]
20:08 29.01.2024
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալագիր է հանձնել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ Մերի Խաչատրյանին, այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ-ից։ Ըստ աղբյուրի՝ հունվարի 28-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել։ Բժիշկ Խաչատրյանը, չնայած տեղի ունեցածին, շտապօգնության մեքենայով հասնում է […]
16:00 29.01.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է (մառախուղ է) կցորդիչով բեռնատարների […]
15:41 29.01.2024
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Սիփան Սողոմոնյանի քույրը՝ Ադրիանան։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
15:35 29.01.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:17 29.01.2024
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Կալավան բնակավայրում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 34-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
14:48 29.01.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել անկանխիկ վճարումների մասին։ «Եթե օգտվում եք առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից ու ցանկանում եք անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։ Այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով […]
14:34 29.01.2024
Այս տարի մայրաքաղաքում մշակութային միջոցառումների պակաս չի լինի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նշվում է, որ 2024թ. բյուջեով աննախադեպ միջոցներ են հատկացվել տարբեր նախագծեր ու ծրագրեր իրականացնելու նպատակով:
14:22 29.01.2024
«Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում համայնքը մտադիր է թենիսի դաշտ կառուցել։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելու գործընթացը սկսված է: Այդպիսի դաշտ կառուցելու համար համապատասխան տարածքներ են ներկայացրել նաև Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանները: Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
14:03 29.01.2024
Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի գեղասահքի նախկին մարզադպրոցը: Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզական օջախը կկոչվի Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց և արդիական պայմաններով բոլոր հավաքականների համար կլինի նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում հաջողություններն ամրապնդելու և նոր ձեռքբերումներ գրանցելու համար:
13:52 29.01.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 32-ամյա Իսրայել Խ.-ին: Նա 2018 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
13:37 29.01.2024
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում շուրջ 20 վերելակ կտեղադրվի: Նախագիծը Երևանն ավելի հարմար ու հասանելի դարձնելու ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Առաջիկայում շահագործման կհանձնվի Կամոյի դպրոցի հարևանությամբ գտնվող գետնանցումի վերելակը, այսօրվանից էլ գործընթացը կմեկնարկի Կոմիտասի շուկայի մոտակայքի գետնանցումում: Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև Կիլիկիայի ավտոկայանի, Գարեգին Նժդեհի փողոցի՝ վարչական շենքի, Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող գետնանցումներում: […]
13:25 29.01.2024
4-րդ կարգի վթարայնության՝ Արցախի 4-րդ նրբանցքի 3 շենքերում ապրող 63 ընտանիքներից 57-ի խնդիրն արդեն լուծվել է. 30-ին տրամադրվել են նոր բնակարաններ, 27-ին՝ բնակարաններ գնելու վկայագրեր: Գործընթացը լինելու է շարունակական: «Սա մեզ համար կարևոր արձանագրում է. կարճ ժամկետում մենք կարողացանք միանգամից լուծել 57 ընտանիքի խնդիր: Հաջորդ փուլում ունենք Արզումանյան և մնացյալ բոլոր շենքերի խնդիրը: 4-րդ կարգի […]
13:19 29.01.2024
Հունվարի 26-ին, ժամը 19-ին, «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 26-ին, ժամը 20-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին «Օպելը» դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 27-ին, ժամը 12.00-ի […]
12:32 29.01.2024
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները շարունակում են ՀՀ տարբեր նշանակության հաստատություններում անցկացնել առաջին հոգեբանական օգնության տրամադրման վերաբերյալ սեմինար-դասընթացներ, դասախոսություններ, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակներում անձանց հոգեբանական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ 2023 թվականի նոյեմբերից մինչ օրս Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետներն աշխատանքներ են իրականացրել թվով 204 հաստատություններում՝ հիմնական և […]
12:18 29.01.2024
Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կենտրոնացված մոդելից վերափոխվել է ազատ մրցակցային մոդելի՝ հիմք դնելով էլեկտրաէներգիայի ոլորտի ազատականացման և էներգետիկ շուկաների ձևավորման համար: 2022 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում նույնպես մեկնարկեց ազատականացված շուկայի մոդելի գործարկումը: Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության […]
12:08 29.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, ֆիզիկական ներգործության՝ 8, վստահված գույքը հափշտակելու՝ 5, հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ու […]
11:17 29.01.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10։50-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշտարակի, Աբովյանի, Սիսիանի, Արթիկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]
11:04 29.01.2024
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 26-ին բաժին է ներկայացել 36-ամյա Արթուր Օ.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]
10:41 29.01.2024
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագոծման կենթարկվի։ Ներկայացնում են նաև շաբաթվա քրոնիկոնը. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 429 հազար 460 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 513-ը երեք վագոնանի, 1351-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 452 […]