TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.88 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր են բացահայտել

10:30 31.01.2024

Հունվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձինք Ողջաբերդ գյուղում կրակել են իր որսորդական շների վրա: Դեպքի վայր ոստիկանության Գառնիի բաժանմունքից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ անհայտ անձը կրակել էր որսորդական երկու շների վրա, ինչի […]

̰
Թմրամոլությունը և ապօրինի թմրաշրջանառությունը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են

10:25 31.01.2024

Թմրամոլությունը և ապօրինի թմրաշրջանառությունը մշտապես ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում են։ Այս չարիքի դեմ պայքարը ենթադրում է ամենօրյա անզիջում և հետևողական աշխատանք։ Օրերս ոստիկանության Աշոցքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Շիրակի մարզի պարեկների հետ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել գյումրեցի 40-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ […]

̰
Նորակոչիկների առօրյան՝ ուսումնական զորամասում․ ՀՀ ՊՆ

10:00 31.01.2024

Ինչպես է անցնում նորակոչիկների առօրյան՝ ուսումնական զորամասում։ ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ։

̰
Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ 7-րդ երկիրն է, իսկ Երևանը՝ ամենաանվտանգ 15-րդ քաղաքը․ NUMBEO

09:35 31.01.2024

Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալի` ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների, Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաք Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։ Ի դեպ, Հայաստանը և Երևանը վարկանիշային […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:02 31.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
ՆԳ նախարարությունը և ԱՄՆ-ը կհամագործակցեն հակակոռուպցիոն ոլորտի շրջանակներում

23:11 30.01.2024

Հունվարի 30-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին և Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու կադրերի ընտրության թափանցիկ և հաշվետու մեխանիզմներին: Հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ հարցերի շրջանակում Արփինե Սարգսյանը […]

̰
Անվանվել է սմարթֆոններից կախվածությունը հաղթահարելու միջոց

22:23 30.01.2024

Հեռախոսային կախվածությունը բավականին դժվար է ճանաչել, բայց դուք պետք է զգույշ լինեք, եթե այն օգտագործում եք որպես հոգեբանական անզգայացում, նախազգուշացրել է հոգեբան Եկատերինա Սեկացկայան: Բժիշկը Lente.ru-ի հետ զրույցում անվանել է վտանգավոր կախվածությունից ազատվելու հասանելի միջոց։ Բժիշկը նշել է, որ ժամանակակից սմարթֆոնը ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև բազմաֆունկցիոնալ սարք, որը մասամբ փոխարինում է մարդու ճանաչողական […]

̰
Կյանքից հեռացել է բրազիլացի հայտնի դերասանուհին

22:12 30.01.2024

78 տարեկանում կյանքից հեռացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։ Այս մասին հայտնում է Splash-ը։ Դերասանուհին հայտնի է բրազիլական «Կլոն» հեռուստասերիալից։ Մարտինին մարմնավորել է Զորաիդեին՝ գլխավոր հերոսուհու ​​օգնականին։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Մարտինին տառապում էր թոքերի քաղցկեղով։

̰
Գազայում պաղեստինցի երեխաներին վիրահատում են առանց անզգայացման․ բժիշկ

21:27 30.01.2024

Գազայի հատվածում երեխաների վիրահատություններն իրականացվում են առանց անզգայացման, այդ մասին հաղորդագրությունները քարոզչություն չեն, ասել է իտալական Գասլինիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Անդրեա Մոսկատելլին։ Ինչպես հաղորդում է տեղական il Secolo XIX թերթը, երեկ երեկոյան ժամանածներից երեք աղջիկներ ընդունվել են Իտալիայի Ջենովա քաղաքի հիվանդանոցներից մեկը: Ընդհանուր առմամբ, Իտալիան մտադիր է ընդունել բժշկական օգնության կարիք ունեցող մոտ հարյուր […]

̰
Հոգեբանը խոսել է երեխայի վրա ծնողների հիպերվերահսկողության բացասական ազդեցության մասին

20:35 30.01.2024

Ընտանեկան հոգեբան Գալինա Պրուտկովսկայան «Իզվեստիային» պատմել է ծնողական հիպերվերահսկողության պատճառների մասին և կիսվել խորհուրդներով, թե ինչպես կարելի է երեխաներին անկախություն սերմանել: «Երեխայի մեջ անկախություն և պատասխանատվություն զարգացնելը ցանկացած ծնողի բնական ցանկությունն է: Այնուամենայնիվ, գործնականում չափից ավելի անհանգստությունը կարող են վերածվել ամբողջական վերահսկողության: Այս պահվածքը տեղի է ունենում տարբեր պատճառներով: Ծնողների գերպաշտպանությունը բխում է հենց ծնողի […]

̰
Տիգրան Հակոբյանն ամփոփել է ՀՌՀ-ի 2023թ.-ի աշխատանքը

20:13 30.01.2024

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն» ամփոփել է նախորդ տարվա աշխատանքը: Հանձնաժողովը, որի կազմը վերջին տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ փոխվել է, 2023-ին հարուցել է 64 վարչական վարույթ. 57-ը՝ սեփական նախաձեռնությամբ, իսկ 7-ը՝ բողոքների համաձայն: Անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո եղել է մայրաքաղաքային ու մարզային 28 հեռուստաընկերություն, ինչպես նաև առանց լիցենզիայի հանրային […]

̰
ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

19:48 30.01.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Դիլիջանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում […]

̰
Հակակոռուպցիոն պայքարի գլխավոր հենասյունը հակակոռուպցիոն կրթությունն է. կայացել է թեմային նվիրված ֆորումը

19:04 30.01.2024

Այսօր՝ հունվարի 30-ին, կայացել է Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորումը։ Ֆորումն կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը բացման խոսքի ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն […]

̰
ՀՀ-ում որ կենսաթոշակներից և ինչպես կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

18:43 30.01.2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ «ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների […]

̰
Աշտարակի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

15:56 30.01.2024

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աշտարակ քաղաքի տարբեր վայրերում կայանված մեքենաներից կատարվել են գողություններ: Հետագա միջոցառումների արդյունքում հիմնավորվեց, որ գողությունները կատարել էր Աշտարակի Արարատյան փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 24-ին երիտասարդը ներկայացավ բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքները: Մասնավորապես, նոյեմբերի 15-ին Տիգրան Մեծի փողոցում կայանված […]

̰
Հրդեհ՝ Մովսես գյուղում

15:51 30.01.2024

Հունվարի 30-ին, ժամը 06։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի «Բաղեր» կոչվող թաղամասում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հրշեջ-փրկարարական խմբից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

15:43 30.01.2024

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Տավուշի և Իջևանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ Իջևանի բաժնում արձանագրվել է ատրճանակ, հրացան, «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]

̰
Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված․ Աշոտ Ահարոնյան

15:37 30.01.2024

Ֆեյսբուքի իր էջում Աշոտ Ահարոնյանը գրել է, որ ազատվել է ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի պաշտոնից։ «Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում: Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել […]

̰
Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարները ձյան և մերկասառույցի պատճառով չէին կարողանում շարունակել ընթացքը

15:07 30.01.2024

Հունվարի 30-ին, ժամը 06։36-ին Սյունիք մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարները ձյան և մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշարկման միջցով (մոտ […]

̰
Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք դեպրեսիա և ինչպե՞ս կարելի է կանխարգելել․ ՀՀ ԱՆ

14:43 30.01.2024

Դեպրեսիան հոգեկան առողջության խանգարում է, հիմնականում` բուժելի խնդիր: Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք դեպրեսիա և ինչպե՞ս կարելի է կանխարգելել: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվական հոլովակ է պատրաստել։  

̰
Հանդիպում՝ Քենթրբերիի արքեպիսկոպոսի հետ

14:31 30.01.2024

Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ կատարած հայրապետական այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Անգլիկան Եկեղեցու առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Նորին Սրբազնություն Ջասթին Ուելբիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած խնդիրներին, գերիների վերադարձման, Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերին և տարածաշրջանում […]

̰
Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվեցին ՀՀ զինված ուժերին օգնելու հնարավորությունները․ ԱՄՆ դեսպանություն

14:14 30.01.2024

Պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցավ պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվեցին ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։  

̰
ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը․ Ալեն Սիմոնյան

13:49 30.01.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տելեգրամյան ալիքում գրել է․ «Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

13:43 30.01.2024

Հունվարի 29-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 53-ամյա Գիորգի Օ.-ն: Նա 2017 թ. հունվարի 13-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Խոսեցինք AI լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունների մասին․ Ավինյան

13:20 30.01.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով SADA ընկերություն կատարած իր այցին։ «Շարունակելով երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները, այս անգամ բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA ընկերությունում էի: Խոսեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների և գեներատիվ AI լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունների մասին: Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու հարմարավետ կյանքն […]

̰
Հետախուզվում էր հոգեկան և ֆիզիկական ներգործության մեղադրանքով

13:00 30.01.2024

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին Հաղթանակ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 44-ամյա Սուրեն Մ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ (Հոգեկան ներգործությունը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Նա ներկայացվել է քննչական բաժին:

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:54 30.01.2024

Երևանում հունվարի 30-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում` բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 13-16մ/վ արագությամբ։ […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:48 30.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 29-30-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, խարդախության՝ 13, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու՝ 4-ական, խարդախության՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, բնակարանային գողության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, […]

̰
Հունվարի 31-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

12:36 30.01.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Սիլիկյան թաղամաս 6, 7, 8, 9, 11, 12, 13 փողոցներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Դեղատան փ. 13 շենք, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր, Սուրենյան փ. 1-30 առանձնատներ, Տիգրան Մեծի փ. 4 […]

̰
Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:57 30.01.2024

Հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծխառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
BACK_TO_TOP