09:11 29.01.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Սիսիանի, Արթիկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […]
08:20 29.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]
00:00 29.01.2024
Եվրոպայում Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ հանդիպում է կայացել Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի հետախուզության ղեկավարների և Կատարի վարչապետ Մուհամեդ Ալ Թանիի մասնակցությամբ։ Այս մասին հունվարի 28-ին հայտնել է The Jerusalem Post-ը։ «Հանդիպումը գնահատվել է որպես կառուցողական»,- հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։ Նշվում է, որ հանդիպումից հետո դեռևս կան «զգալի բացեր, որոնք կողմերը կշարունակեն քննարկել […]
23:27 28.01.2024
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի է ենթարկվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են «Հերացի» համալսարանական հիվանդանոց։ Տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են անհրաժեշտ հետազոտությունները: Բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև […]
23:04 28.01.2024
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
21:17 28.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ` 10:30-12:30 Նորաշեն գյուղ մասնակի, 12:00-14:00 Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան և Շահումյան գյուղեր, Արտաշատ քաղաք` Ս. Հակոբյան, Բաղրամյան, Նարեկացի, Չաուշի և Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի փ. […]
19:59 28.01.2024
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝այսօր՝ հունվարի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 29-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը:
19:53 28.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառման սկզբում նախ հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև […]
19:21 28.01.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով․ «Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։ Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական […]
18:25 28.01.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:58 28.01.2024
Հունվարի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը: Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով խաղության խորհրդին, ի մասնավորի նշեց. «Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ Աստված խաղաղություն է կամենում, սակայն Աստծուն […]
17:27 28.01.2024
Երկու անհայտ անձինք Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում կրակել և սպանել են մի տղամարդու, այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «Այսօր ժամը 11:40-ի սահմաններում Սարիյեր Բյույուքդերեի Սուրբ Մարիամ եկեղեցում պատարագի ժամանակ մասնակիցներից Ղ. Թ.-ն ենթարկվել է դիմակավորված երկու անձանց կողմից հրազենային հարձակման և, ցավոք, մահացել է: Մեծածավալ հետաքննություն է սկսվել: […]
16:57 28.01.2024
Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բյուրական-Աշտարակ ավտոճանապարհի 1-կմ հատվածում՝ դեպի Բյուրական ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […]
16:27 28.01.2024
Դատարանը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մի բնակչի պարտավորեցրել է կնոջը 16,5 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել անձնական հիգիենան չպահպանելու համար, ինչը լայն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում, հաղորդում է Haber պորտալը։ Անկարայում մայրաքաղաքի բնակչի բողոքի հետ կապված դատավարությունը մեծ հետաքրքրություն և քննարկում է առաջացրել սոցիալական ցանցերում։ Այսպիսով, կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ ամուսինը շաբաթական […]
13:51 28.01.2024
Երևանում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 28-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
13:17 28.01.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
12:52 28.01.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի՜ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։ Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, հայրենիքի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը: Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։ Այդ համատեքստում […]
11:40 28.01.2024
Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:33 28.01.2024
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
10:25 28.01.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները: Նոյեմբերյանի և Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան […]
10:10 28.01.2024
Հայոց բանակի օրվա կապակցությամբ երախտիքի խոսք ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր ծառայել են հանուն հայրենի երկրի պաշտպանության։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի գրառման մեջ։ «Մենք արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը»,- նշված է հայտարարության մեջ:
09:58 28.01.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ, 1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը: Ավելի քան երեք […]
20:39 27.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները: Նոյեմբերյանի և Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան և Ապարան-Ծիլքար ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։ Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների […]
20:20 27.01.2024
Թափառող կենդանիների խնդրին միտված հերթական աշխատանքային քննարկումն Ազգային ժողովում նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները փաստել են` թափառող կենդանիների խնդիրը լուրջ եւ բազմաշերտ լուծումներ պահանջող հարց է. այն հրատապ լուծման կարիք ունի։ Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
19:47 27.01.2024
Հունվարի 27-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի, Եղեգնաձորի, Արտաշատի, Մարտունիի, Սևանի, Հրազդանի, Նաիրիի, Արագածի, Անիի, Վանաձորի տարածշրջաներում ձյուն է տեղում։ Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար միակողմանի փակ է։ Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր- Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Ոսկեպարի ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է […]
19:39 27.01.2024
Մոտ 1,25 միլիարդ մարդ կամ մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ չափահաս բնակիչ օգտագործում է ծխախոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ 2000 թվականին այդ համամասնությունը յուրաքանչյուր երրորդից մեկն էր։ Սա ցույց է տալիս, որ երկու տասնամյակի ընթացքում ծխախոտի սպառման նվազում է գրանցվել: Ինչպես նշվում է ԱՀԿ զեկույցում, «ծխախոտի օգտագործումը նվազում է, չնայած ծխախոտի արդյունաբերության՝ առաջընթացը վտանգելու […]
18:29 27.01.2024
Նյարդաբան Իգոր Մացոկինը հորդորել է չուտել շոկոլադ, ցիտրուսային մրգեր ու յուղոտ մթերքներ, եթե գլխացավ ունեք։ Բժիշկը զգուշացրել է այս և մի շարք այլ գործողությունների մասին՝ AiF-ի հետ զրույցում: Նյարդաբանի խոսքով, եթե դուք ունեք միգրեն, ապա պետք է մոռանալ նաեւ ալկոհոլի մասին, քանի որ այն լայնացնում է անոթները։ Սա, վստահեցրել է Մացոկինը, միայն կվատթարացնի վիճակը։ Նյարդաբանը […]
17:44 27.01.2024
Ծերացումը դանդաղեցնելու համար անհրաժեշտ է օրական երեք բաժակ թեյ խմել, ասել է էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան։ Բժշկական գիտությունների դոկտորն իր Telegram ալիքում նշել է երիտասարդությունը երկարացնելու պարզ միջոց։ Բժշկի խոսքով՝ չինացի գիտնականները պարզել են, որ թեյի կանոնավոր օգտագործումը կարող է դանդաղեցնել ծերացումը։ Նրանց փորձին մասնակցել է Չինաստանի եւ Մեծ Բրիտանիայի 14 հազար բնակիչ։ Հետազոտության ընթացքում հարցվածներին […]
13:48 27.01.2024
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Մատենադարանում է պահվում Ավետիս երեց Երևանցու կողմից 1693-ին գրչագրված արժեքավոր մի ձեռագիր, որն, ավանդույթի ուժով Սուրբ Սարգիս զորավարի տոնին տարվում է սբ.Սարգիս եկեղեցի՝ ի վայելումն աղոթասեր հոգևորականների և բարեպաշտ հավատացյալների: Ինչպես տեղեկացնում են Մատենադարանից, ձեռագիրը գրվել և նկարազարդվել է Աննա անունով մի […]
12:55 27.01.2024
Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ մի շարք հարցերի։ ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 2024 թ. հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և […]