TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+9.91 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:14 01.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, բնակարանային գողության՝ 2, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, […]

̰
Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով

11:53 01.02.2024

ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 31-ին Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 28-ամյա ժորժիկ Ս.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […]

̰
Նոր սարքավորման միջոցով կիրականացվի կենսաբանական ծագում ունեցող օբյեկտների մանրակրկիտ հետազոտություն

11:23 01.02.2024

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ձեռք բերած նոր՝ «Միկրոտոմ» սարքավորման միջոցով, Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ իրականացվել է նոր հետազոտություն՝ պարզելով բուսական ծագում ունեցող օբյեկտների մանրադիտակային պատկերը։ Հաշվի առնելով սարքի բացառիկ աշխատանքային հնարավորությունները՝ (ձեռքի և ինքնաշարժ), այն փորձագետին թույլ կտա ստանալ 1 նանոմետր հաստության հետազոտելի նմուշներ՝ ամենակարճ ժամանակահատվածում պարզելով […]

̰
Պեմզաշենցի տղամարդը մտել էր տուն և գողացել տարբեր ապրանքներ

10:56 01.02.2024

Հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց. հունվարի 17-ին, ժամը 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրոջ բացակայությունից և դուռը կողպած չլինելու հանգամանքից, տնից գողացել էին էլեկտրական տաքացուցիչներ, մետաղյա ամրան, դանակներ և այլ իրեր։ Նույն օրը ձեռնարկվեցին օպերտատիվ-հետախուզական միջոցառումներ։ Պարզվեց հանցագրծությունը կատարող անձի ինքնությունը։ Հունվարի 24-ին պեմզաշենցի 46-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ […]

̰
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:26 01.02.2024

Փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

09:06 01.02.2024

Փետրվարի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:04 01.02.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Շնաձուկը հարձակվել է աղջկա վրա և կծել նրա ոտքը

23:18 31.01.2024

Ավստրալացի մի կին ողջ է մնացել շնաձկան հարձակումից հետո։Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյի արվարձանում 20-ամյա աղջիկը լողում էր մասնավոր ափում, երբ նրա վրա շնաձուկ հարձակվեց: Գիշատիչը կծել է նրա աջ ոտքը։ Աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է փրկվել։ «Նա հարձակման է ենթարկվել ափից մոտ 20 […]

̰
Էյնշտեյնի IQ-ով 12-ամյա տղան ընդունվել է ամենախելացիների ակումբ

23:07 31.01.2024

Մեծ Բրիտանիայի 12-ամյա բնակիչն ընդունվել է «Մենսա» կազմակերպություն, որը կոչում են «երկրի ամենախելացի մարդկանց ակումբ»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հարավային Յորքշիր նահանգի Շեֆիլդ նահանգի դպրոցական Սայրուս Լյուն 162 հնարավոր միավորից 160 միավորով անցել է «Մենսա» IQ թեստը։ Ենթադրվում է, որ հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնը և հայտնի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն ունեին նույն մակարդակի […]

̰
Փետրվարի 1-ին ՀՀ որոշ հասցեներում լույս չի լինի

22:33 31.01.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ` 10։00-13։00 Վեդի քաղաք` Արարատյան և Չարենցի փողոցներ մասնակի, Արարատ քաղաք՝ Խանջյան փողոց մասնակի, Վանաշեն գյուղ մասնակի, 10:30-14:30 Նորաշեն գյուղ մասնակի, Կոտանքի մարզ՝ 10:00-16:00 Ծաղկաձոր քաղաք՝ «Տոլեդո» հանգստյան տուն, «Վիարդո» հանգստյան տուն, «Միկա […]

̰
Ինչի՞ շնորհիվ է Հայաստանը ճանաչվել աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը

22:22 31.01.2024

Հրապարակվել է աշխարհի անվտանգ երկրների ինդեքսը: Հայաստանը, դասվել է ամենաանվտանգ պետությունների շարքին: Ո՞ր տեղում ենք մենք: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ ինդեքսը մշակում է մի կազմակերպություն, որն ամեն տարի հրապարակում է «Նումբեո» կոչվող տեղեկատվական բազան: Այն գնահատում է աշխարհի 146 երկրներում հանցավորության ցուցանիշները: Եվ ահա, 2024թ.-ի ինդեքսի արդյունքների համաձայն, Հայաստանը հայտնվել է […]

̰
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը  պաշտոնապես ճանաչել  է Եվրոպայի ջերմաստիճանի նոր ռեկորդը

22:08 31.01.2024

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) 2021 թվականի օգոստոսի 11-ին Սիցիլիա կղզու Սիրակուզա քաղաքում ավտոմատ օդերևութաբանական կայանի կողմից գրանցված 48.8°C աստիճան ջերմաստիճանը ճանաչել է որպես նոր ռեկորդ մայրցամաքային Եվրոպայի համար։ ՀՕԿ-ը լինելով ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունը, Ժնևում տարածած հաղորդագրության մեջ հիշեցրել է, որ 48.0°C-ի նախորդ ռեկորդը գրանցվել է 1977 թվականի հուլիսի 10-ին Հունաստանի Աթենք և Էլեֆսիս քաղաքներում։ Այն […]

̰
Երևանի քաղաքապետարանը միջազգային գործընկերների հետ կընդլայնի գործակցության ծրագրերը

21:55 31.01.2024

Երևանի քաղաքապետարանը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ասիական զարգացման բանկը համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը: Բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետներ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը քննարկել են ծրագրերի ընթացքն ու նախանշել առաջիկա անելիքները: Որպես դիտարկվող նախագծեր՝ կողմերն անդրադարձել են էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի […]

̰
«Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ». ցուցադրություն է պլանավորվում. Ժաննա Անդրեասյան

21:47 31.01.2024

«Այո, գալիս է Հայաստան, «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ». ցուցադրություն է պլանավորվում Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ։ Առաջիկայում կներկայացվեն ծրագրի մանրամասները, մի փոքր սպասենք»,-այս մասին ֆեյսբության իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

̰
Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները․ ՀՀ ԱՆ

21:18 31.01.2024

Ցրտահարությունը մաշկի և ստորադիր հյուսվածքների վնասումն է միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում։ Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի ծայրամասային, առավել վատ սնուցվող հատվածները` քթի ծայր, ականջախեցիներ, թշեր, կզակ, վերին և ստորին վերջույթների մատեր։ Հետևյալ գործոնները կարող են նպաստել ցրտահարության զարգացմանը. սեղմող, թաց հագուստ, քամի, ծայրամասային արյունաշրջանառության վրա ազդող ընդհանուր հիվանդություններ` ՇԴ, աթերոսկլեռոզ, ինչպես նաև` ալկոհոլի քրոնիկ չարաշահում, […]

̰
Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսը

20:48 31.01.2024

Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է «Նոյի երկիր» խորագրով ցուցահանդեսը: Նախագիծն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինբո քաղաքի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում: Ներկայացվել է թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք, որոնք թվագրվում են 18-20-րդ դդ.: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Նինբոյի […]

̰
Հայտնաբերել են Երևանում Լենինգրադի հիշատակին նվիրված հուշակոթողը պղծած վանդալին

20:22 31.01.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են Երևանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշտակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած քաղաքացու ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նա […]

̰
Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

18:10 31.01.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նիտհին Ս.-ն: Նա 2023 թ. հունիսի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի […]

̰
Առաջարկվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցելու հնարավորությունը

17:54 31.01.2024

««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին եւ վիճակախաղերին մասնակցելու հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում

13:54 31.01.2024

ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 43-ամյա Կարեն Հ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Կողոպուտի մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից

13:39 31.01.2024

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ԱՎՎ Արարատի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Արարատի բաժին է տարվել 36-ամյա Գևորգ Հ.-ն, որը 2015 թ. հուլիսի 3-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Արդիականացվում են ՆԳՆ ենթակա ծառայությունների շնավարժարաններն ու ծառայողական շների կարողությունները. կայացել է մասնագիտական քննարկում

13:19 31.01.2024

Հունվարի 30-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Մասնակցում էին ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, փրկարար և ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև կինոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախարարը ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ ներկայացրել է ոստիկանության և փրկարար ծառայության շնավարժարանների ներկայիս վիճակը, համալրվածությունը, ծառայության բնույթն ու ուղղությունները։ Նա հատկապես ընդգծել է 2023 […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:10 31.01.2024

Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-4մ/վ, փետրվարի 4-ին և 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 5-7, գիշերը՝ 8-10 աստիճանով։

̰
33-ամյա երիտասարդի մեքենայում հայտնաբերվել են ատրճանակ, ինքնաձիգներ, ռազմամթերք, դանակ

12:54 31.01.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի և Մալաթիայի բաժինների ծառայողները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին, ժամը 21.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Լենինգրադյան փողոցում ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 33-ամյա […]

̰
2023 թվականին Թուրքիա է այցելել 56,7 միլիոն զբոսաշրջիկ

12:36 31.01.2024

2023 թվականին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 56,7 միլիոնի, ինչը 12 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Այս մասին հայտարարել է հանրապետության զբոսաշրջության նախարարության ղեկավար Մեհմեդ Նուրի Էրսոյը։ «2023 թվականը ռեկորդային տարի էր զբոսաշրջության ոլորտի համար։ Թուրքիա է այցելել 56,7 միլիոն մարդ, մինչև այս տարվա վերջ մենք նախատեսում ենք ընդունել 60 միլիոն զբոսաշրջիկ […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:30 31.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 5-ական, խուլիգանության՝ 3, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, ավազակության, կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի […]

̰
Երկու անձ սոցիալական ցանցի միջոցով գույքի ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր են արել․ նրանց մեղադրանքներ են ներկայացվել

12:24 31.01.2024

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են 55–ամյա և 40-ամյա երկու տղամարդկանց կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային […]

̰
Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 31.01.2024

Փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ։

̰
Աշտարակի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

11:45 31.01.2024

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները հունվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել. 55 ու 59-ամյա երկու օշականցի և Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 57-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք են բերում, պահում, օգտագործում և իրացնում են թմրամիջոցներ: Նույն օրը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում օշականցի տղամարդիկ ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Աշտարակի բաժին։ Անձնական խուզարկությամբ 59-ամյա տղամարդու մոտ […]

̰
Դատավորին մեղադրանք է ներկայացվել 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու համար. քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

10:58 31.01.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բարդ և մեծածավալ քրեական վարույթով նախապես պլանավորված անհետաձգելի, գաղտնի քննչական գործողությունների և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ սնանկության դատարանի դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 150 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ սնանկության դատարանի դատավորը սնանկության գործով իր կայացրած վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ, […]

̰
BACK_TO_TOP