TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.81 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տղամարդը 1 կգ-ից ավելի մարիխուանա է ներկայացրել. քրեական հետախույզների բացահայտումը

10:30 27.12.2023

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի մի բնակիչ մոտը և տանը պահում է մարիխուանա։ Քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում 40-ամյա տղամարդը հայտնել է, որ կանեփից պատրաստված թմրամիջոց ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում էջմիածինցին իրավապահներին է ներկայացրել ընդհանուր մոտ 1 կգ 400 […]

̰
Համաքաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է մահվան ելքով

10:25 27.12.2023

Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ։ Ավելի ուշ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նրան տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Աշտարակ-Թալին ճանապարհի մի հատվածը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության տարրերով

10:10 27.12.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին 34կմ երկարությամբ ճանապարհի կմ59+980-կմ68+820 հատվածը (Ներքին Բազմաբերդի մերձակայքից մինչև Թալին) միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով։ Մոտ 10կմ երկարությամբ նշված նորակառույց ճանապարհահատվածը դեկտեմբերի 15-ից բացվել է երթևեկության համար։ Միաժամանակ զուգահեռ գործում է նաև Մ-1 միջպետական նշանակության ճանապարհը։

̰
«Ճախրուկը» միմյանց սեր և ջերմություն տալու մասին է. Անահիտ Մանասյանը մասնակցել է էթնո երաժշտախմբի համերգային ծրագրին

09:55 27.12.2023

Դեկտեմբերի 26֊ին տոնական տրամադրություն էր «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում։ Մարդու իրավունքների պաշտպանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Ճախրուկ» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի ամանորյա համերգային միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
Սիսիանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք է հանձնվել

09:18 27.12.2023

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական արդյունքը գրանցել են ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները։ Բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքի մի բնակիչ բաժին էր բերել «ՊԿ» և «Սև նետ» տեսակի 4 հրազեն, «Սև նետի» փամփշտակալ՝լիցքավորված 25 փամփուշտով, և 2 պահեստատուփ, ինչպես […]

̰
Սեռական բնույթի բռնի գործողություններ Երևանում. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

09:05 27.12.2023

Դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 2.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել մի կին։ Ըստ նրա՝ մոտ երեք ժամ առաջ ավտոբուսում անհայտ անձը ձեռքը դրել է իր ուսին և ոտքին, ինքն էլ նրա ձեռքը հրել և Ազատության պողոտայում իջել է ավտոբուսից, քայլել դեպի Նաիրի Զարյան փողոց, որտեղ նույն տղամարդը հարձակվել է իր վրա, բռնել դեմքը և […]

̰
Երգչուհի Շակիրայի պատվին նրա հայրենի քաղաքում քանդակ է բացվել

08:38 27.12.2023

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի պատվին քանդակ է բացվել նրա հայրենի Բարանկիլյա քաղաքում, հայտնում է Espectador-ը։ «Դեկտեմբերի 26-ին Բարանկիլյայում բացվել է Շակիրայի պատվին քանդակը»,- ​​ասվում է հրատարակության մեջ: Քաղաքապետ Խայմե Պումարեխոն X սոցիալական ցանցում նշել է, որ երգչուհին «ունի սիրտ, որը ստեղծագործում է, կոնքեր, որոնք չեն ստում, տաղանդ, որը հավասարը չունի, ձայն, որը հուզում է զանգվածներին»:

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:11 27.12.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Նշվել է ցրտին ձեռքերը խնամելու կանոնները

22:29 26.12.2023

Ձեռքերի մաշկը ցրտի և քամու ազդեցությունից պաշտպանելու համար պետք է կրել ձեռնոցներ և օգտագործել նուրբ խնամող միջոցներ, ասում է գեղեցկության փորձագետ, Baikal Cosmetic ապրանքանիշի հիմնադիր Սերաֆիմա Տուժիլինան։ Նա Lenta.ru-ին թվարկել է ցուրտ եղանակին ձեռքերը խնամելու հիմնական կանոնները։ Տուժիլինան նշել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների և հակասեպտիկ միջոցների ազդեցության տակ ձեռքերի մաշկը արագ ջրազրկվում է և […]

̰
Քանաքեռավան ընթացող ճանապարհի խաչմերուկում տեղակայվել է լուսացույց

18:05 26.12.2023

«Իրազեկում վարորդներին Հ-4‚ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3 ավտոճանապարհից դեպի Քանաքեռավան ընթացող ճանապարհի խաչմերուկում տեղակայվել է լուսացուցային օբյեկտ։ Այն գործարկվելու և աշխատելու է դեկտեմբերի 28-ից։ Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Մասնագետները բացատրել են, թե ինչու են որոշ մարդիկ հրաժարվում ռոմանտիկ հարաբերություններից

17:28 26.12.2023

Նիկոսիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ հաճախ նախընտրում են ամուրի մնալ անցյալում ռոմանտիկ հարաբերություններում ունեցած բացասական փորձի պատճառով: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Studia Psychologica-ում: Հետազոտությանը մասնակցել է 377 կին և 252 տղամարդ, որոնց միջին տարիքը 36 տարեկան է: Հետազոտությունը բաժանված էր երկու մասի՝ անցյալ հարաբերությունների փորձի գնահատում և ժողովրդագրական տեղեկատվության հավաքում: Առաջին փուլում մասնակիցներն […]

̰
Ծերունին իր ունեցվածքը թողել է հոգատար մրգավաճառին ու բարկացրել հարազատներին

16:25 26.12.2023

Չինաստանում դատարանը բավարարել է ծերունու կամքը, ով իր ամբողջ ունեցվածքը թողել է հոգատար մրգավաճառին։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ Շանհայի դատարանը հաստատել է, որ Մա անունով տղամարդու ամբողջ կարողությունը, այդ թվում՝ 3,3 միլիոն յուան ​​(մոտ 43 միլիոն ռուբլի) արժողությամբ տունը, ըստ կտակի պետք է բաժին հասնի միրգ վաճառող Լյուին և նրա ընտանիքին։ […]

̰
Արդյո՞ք ձեր տանը դեղերը պահվում են անվտանգ վայրում․ ԱՆ խորհուրդները

13:44 26.12.2023

2022 թվականին մինչև 17 տարեկան 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, կենսաբանական նյութերի և գերազանցապես ոչ բժշկական նշանակության նյութերի թունավոր ազդեցության հետևանքով: Նրանցից 35-ը մինչև 1 տարեկան երեխաներ են: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է․ փոքր երեխան կարող է հաբերը նմանեցնել կոնֆետի, իսկ հեղուկ դեղերը՝ քաղցր ըմպելիքի: Ուստի` դեղերը, վիտամինները և բժշկական պարագաներն անհրաժեշտ է պահել երեխաների համար […]

̰
Համաքաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է մահվան ելքով

12:21 26.12.2023

Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ։ Ավելի ուշ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նրան տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Քաղաքացիների կողմից ՌՈ տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող զինամթերք. ՊՆ

11:51 26.12.2023

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023 թվականի ընթացքում բնակչության շրջանում տարել է բացատրական աշխատանքներ և օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում ՌՈ տարբեր ստորաբաժանումներ են հանձնվել ապօրինի պահվող 63 ինքնաձիգ, 22 նռնակ, 4 ատրճանակ, 1 ֆագոտ կայան, զրահաբաճկոններ և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ և ռազմամթերք։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության մեղադրանքով 4 անձ ձերբակալվել է. Քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:55 26.12.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հետևյալը։ Առինջ գյուղի մի բնակիչ դեկտեմբերի 8-ին իր արծաթագույն «Օպելով» մոտեցել է Երևան-Աբովյան խճուղու ավտոտեխսպասարկման կետի մոտ կայանված սև «Ռենջ Ռովերին»: Այդ պահին Սևան քաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդ, իջնելով «Ռենջ Ռովերից»՝ նստել է «Օպելը»։ Ըստ իրավապահների տեղեկության՝ սևանցին […]

̰
Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 29-ը

10:48 26.12.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը ներառյալ, ժամը 17։00։ Հանձնուքների ընդունում չի իրականացվի 2024 թվականի հունվարի 1,2-ին և 6,7-ին։ Վերջին օրերին հերթերից խուսափելու համար ՔԿԾ-ն խնդրում է հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել։ Հիշեցնում են, որ ազատազրկված անձը շաբաթվա ընթացքում […]

̰
Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիք կհանգրվանի միասնական հարկի տակ․ ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նոր նախաձեռնությունը

10:27 26.12.2023

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը նախաձեռնել է մի ծրագիր, որով նախատեսվում է մեկ միասնական համալիրում բնակարանով ապահովել Արցախից բռնի տեղահանված 220 ընտանիքի։ Այս մասին հայտարարել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ Միության խորհրդի՝ դեկտեմբերի 23-ին կայացած տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստի ժամանակ։ Ծրագրվում է ավարտին հասցնել խորհրդային տարիներից Գյումրիում ավերիչ երկրաշարժից հետո անավարտ մնացած շինարարական համալիրներից մեկը։ […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:05 26.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամաս (բուք է), Ծաղկահովիտ-Ծիլքար, Գորայք-«Զանգեր», Ջրաբեր-Ֆանտան (բուք է) […]

̰
Ձնաբքի պատճառով արգելափակման մեջ է հայտնվել մոտ 85 ավտոմեքենա և 200 քաղաքացի

08:30 26.12.2023

Դետեմբերի 25-ին, ժամը 22։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Նորաշեն և Ծաղկահովիտ-Ծիլքար հատվածում հրշեջ-փրկարարական ջոկատը շրջայց իրականացնելիս նկատել է, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակվել է․ կան խցանված ավտոմեքենաներ։ Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 85 ավտոմեքենա և մոտ 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ […]

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

08:08 26.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի (մերկասառույց) ոլորանները փակ է բեռնատարների համար: Ծիլքար-Սպիտակի ոլորանների սկզբնամաս (բուք է), Ալագյազ-Արթիկ […]

̰
Գրեթե բոլոր ոլորտներում ունենք հաջողություններ. Ավինյանը՝ գործակարգավարականի ամփոփիչ նիստին

23:59 25.12.2023

Մայրաքաղաքում ի՞նչ խնդիրներ են լուծվել, և ի՞նչ է արվելու 2024-ին։ Քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական խորհրդակցությանը պատասխանատուներն ամփոփել են անցնող տարին: Հաջորդ տարվանից Երևանում գործելու է տոմսային համակարգի միանգամայն նոր տրամաբանություն: Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության ոլորտում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարչական իրավախախտման դեպքերն ավելացել են 395-ով: Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի 3 վթարային շենքերի  51 […]

̰
Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը

21:34 25.12.2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 25-ին Մխչյան գյուղում մասնակցել է 44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Տարոն Անդրեասյանը հանրությանը հայտնի է մի տեսանյութից, որտեղ նա, հայտնվելով շրջափակման մեջ, հրաժարվել է գերի հանձնվել, միայնակ կռվել է ադրբեջանցիների դեմ և զոհվել: Տարոնի հարազատների ու համագյուղացիների նախաձեռնությամբ` […]

̰
Պարզվել են ձմռանն ավելի եռանդուն դառնալու պարզ ուղիներ

21:18 25.12.2023

Ձմռանը կարող եք լրացնել նվազող էներգիան, եթե ճիշտ քնեք և խուսափեք վիտամինների ու միկրոտարրերի պակասից, ասում է բժիշկ Եկատերինա Վոլկովան։ Բժիշկն ասել է, որ ավելի եռանդուն դառնալու հիմնական պայմանը քնելուց առաջ գաջեթներն անջատելն է և ննջասենյակում հաստ վարագույրներ օգտագործելը։ Նրա խոսքով, միայն լիակատար մթության մեջ է արտադրվում քնի հորմոն մելատոնինը, որի շնորհիվ իմունային բջիջներն ավելի […]

̰
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը 20 նոր ժամանակակից սարք է ստացել

20:52 25.12.2023

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնն այս տարի 20 նոր ժամանակակից սարք է ստացել: Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 590 միլիոն դրամ: Մինչև դեղատուն հասնելը, Հայաստանում արտադրված ու ներմուծված դեղերը այստեղ են ստուգվում, և ենթակառուցվաքների արդիականացումը խիստ անհրաժեշտ էր:

̰
Եղանակային գործոններով պայմանավորված ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը

20:39 25.12.2023

Վերջին օրերին եղանակային գործոններով և ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր ավտոճանապարհներին արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Միայն դեկտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ գրանցվել է 79 դեպք։ Մասնավորապես, Ստեփանավան, Սևան, Գավառ, […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:05 25.12.2023

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Դիլիջանի, Արարատի, Աբովյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը բքի և ցածր […]

̰
Նարեկ Մկրտչյանն այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ

19:50 25.12.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Ամանորին ընդառաջ այցելել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ։ Նախարար Մկրտչյանը դիտել է երեխաների պատրաստած ամանորյա ներկայացումը, շփվել նրանց հետ, լսել ցանկություններն ու հանձնել ամանորյա նվերները։ Նա ծանոթացել է նաև խնամքի հաստատության զգայական սենյակի հնարավորություններին, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երեխաների ֆիզիկական և հոգեբանական զարգացման համար։ Նախարարը շնորհավորել […]

̰
70 անձ դիմել է՝ մարզերում նոտար նշանակվելու համար

17:10 25.12.2023

Անցկացվել է Արդարադատության նախարարության կողմից հայտարարված նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին փուլը: Նոտարի թափուր պաշտոնում նշանակման և որակավորման ստուգման կարգի օրենսդրական բարեփոխումներից հետո որակավորման ստուգումն անցկացվել է առաջին անգամ: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, մարզային հինգ տարածքներում թափուր տեղի համար հայտ է ներկայացրել 70 մասնակից: Նախարարությունից հիշեցնում են, որ փոփոխված կարգի համաձայն՝ որակավորման ստուգումներն անցկացվում […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց «Շիրակ» օդանավակայանում

14:17 25.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տարվել 34-ամյա Արայիկ Հ.-ն, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
BACK_TO_TOP