TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.14 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության ծառայողը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին

11:44 25.12.2023

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ ոստիկանության ծառայողը դրական ցուցանիշ ապահովելու նպատակով, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս ծառայողական շահերի օգտագործելով, իր մտերիմի միջոցով, գումարի դիմաց, մեկ այլ քաղաքացուց ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն և փոխանցել բաժանմունքի պետին: Այնուհետև […]

̰
Սպանություն Սիսիանում. 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է

11:35 25.12.2023

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.13-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի և գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքերով, ներքին արնահոսությամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 66-ամյա տղամարդ, որը մահացել է: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների, […]

̰
Հրաձգություն ԱՄՆ-ի առևտրի կենտրոնում Սուրբ ծննդյան նախօրեին. 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

11:30 25.12.2023

Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգս քաղաքի Citadel Mall առևտրի կենտրոնում Սուրբ Ծննդյան նախօրեին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, իսկ երկուսը` ծանր վիրավորվել: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչ Իրա Քրոնինի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ մեկ տղամարդ մահացել է, ևս երեք տուժած տեղափոխվել է հիվանդանոց՝ երկու տղամարդու վիճակը ծանր է ստացած […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ հատվածներում բուք է

11:11 25.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։ Ոսկեպարի, Դիլիջանի […]

̰
Լուռ, ինքնակենտրոն, առօրյա աղմուկից ու պատվանդաններից հեռու աշխատանք. այս է օրվա հրամայականը. Արա Խզմալյան

09:41 25.12.2023

«Պատմական հանգամանքների բերումով վերածել ենք մեր պատմությունը հերոսապատումի, իսկ հերոսի գաղափարը նույնացրել զոհի, նահատակի գաղափարի հետ: Մինչդեռ, պետականության ու պետության պայմաններում պետք է վերանայել հերոսության գաղափարը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Անդրադառնալով «Մեր ժամանակի հերոսը-2023» մրցանակաբաշխությանը` նա նշել է. «Այսօրվա հերոսը պրոֆեսիոնալն է, իսկ հայրենասիրության իմ բանաձևն է՝ հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն է: Առանց […]

̰
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:30 25.12.2023

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սիսիանի «Զանգեր» […]

̰
Այրվել է մոտ 200 հակ անասնակեր

09:05 25.12.2023

Դեկտեմբերի 25-ին, ժամը 02:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի փոստային բաժանմունքի շենքի մոտակայքում անասնակեր է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, […]

̰
Հրդեհ Վարդանիձոր գյուղում

08:49 25.12.2023

Դեկտեմբերի 25-ին, ժամը 00:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի կենտրոնական հատվածում գտնվող չբնակեցված երկհարկանի տանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:19-ին, մարվել՝ 03:35-ին: […]

̰
ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

08:44 25.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար […]

̰
Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել

08:37 25.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա և 29 քաղաքացու տեղափոխել անվտանգ տարածք: *** Դեկտեմբերի 24-ին, ժամը […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա

08:24 25.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19։40-ից Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ալագյազ-Ճարճակիս-Ծիլքար ավտոճանապարհին առկա են արգելափակված և խցանված ավտոմեքենաներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 60 ավտոմեքենա և 150 քաղաքացու ցուցաբերել […]

̰
Հրդեհ Նորատուս գյուղում

08:13 25.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 20։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է որ այրվում է գյուղի Շիրազի փողոցի տներից մեկին հարակից շոգեբաղնիքը (մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ […]

̰
Հրդեհ Տաշիր-Ձորամուտ ավտոճանապարհին

08:07 25.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12։07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորամուտ-Գոգավան ավտոճանապարհին այրվում է անասնակերի պահեստ՝ ներսում մոտ 2000 հակ անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տաշիր-Ձորամուտ ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին այրվում են անասնակերի պահեստ (մոտ 1000 քմ) […]

̰
Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

08:01 25.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17:17-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Լեռնանցք գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի թիթեղյա ծածկը. տանիքի վնասված հատվածների ապամոնտաժմանան համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դպրոցի տանիքից […]

̰
Հարևանին ասացի՝ եղբայր, քո անձրևաջրերն ինձ տուր. «Մեր ժամանակների հերոս 2023»-ի մրցանակակիրը մաթեմատիկայի ուսուցիչ ու նորարար Սևադա Խոջաբաղյանն է

00:23 25.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, […]

̰
Զբոսաշրջիկն այցելել է Մոնղոլիա և զարմացել 5-6 տարեկան երեխաներին կրծքով կերակրելու ավանդույթից

00:00 25.12.2023

Ռուս զբոսաշրջային բլոգերն այցելել է Մոնղոլիա և խոսել երկրում կրծքի կաթի պաշտամունքի մասին։ Ճամփորդությունից ստացած տպավորություններով նա կիսվել է իր անձնական բլոգում, որը կոչվում է TravelManiac Zen հարթակում: Հրապարակման հեղինակը նշել է, որ այս երկրում ընդունված է, որ մայրերը կրծքով կերակրեն իրենց երեխաներին մինչև դպրոցական տարիքի հասնելը։ «Մոնղոլիայում կրծքով կերակրելու ստանդարտ տարիքը երեխայի հինգից վեց […]

̰
Լեզվաբանը խորհուրդ է տվել, թե ինչպես օգնել երեխային կրկնակի արագ հիշել

23:48 24.12.2023

Այսօր երեխաները հանդիպում են հսկայական քանակությամբ տեղեկատվության, այդ թվում՝ համացանցում: Ուստի անգիր սովորելը, որը նրանց համար հետաքրքիր չէ, երբեմն շատ դժվար է։ Բացի դրանից, հաճախ պատճառը կայանում է նրանում, որ մտապահման գործընթացը ինքնին ձանձրալի է թվում երեխաներին: Լեզվաբանական գիտությունների թեկնածու, անգլերենի ուսուցչուհի Դիանա Բելանը Газета.Ru-ին պատմել է, թե ինչպես օգնել երեխային ավելի արագ հիշել։ Առաջին […]

̰
Փրկարարները դուրս են բերել Թթուջուր-Չքնաղ ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաները

22:58 24.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով Թթուջուր-Չքնաղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա:

̰
Ձնաբքի պատճառով Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն ավտոճանապարհին մի քանի տասնյակ ավտոմեքենաներ են արգելափակվել

22:39 24.12.2023

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային միջոց Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային […]

̰
Երևանյան հանրային տրանսպորտը սպասարկող շուրջ 660 շարժակազմ արդեն կահավորվել է միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով

22:10 24.12.2023

Երևանյան հանրային տրանսպորտը սպասարկող շուրջ 660 շարժակազմ արդեն կահավորվել է միասնական տոմսային համակարգի հատուկ սարքերով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Նախագծի ներդրման հաջորդ փուլը Երևանի մետրոպոլիտենում է. քաղաքացիներն այստեղ ևս ժետոնների փոխարեն արդեն իսկ կարող են վճարում կատարել QR code-ով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ճանապարհները սպասարկող ընկերությունների աշխատանքը Վարդենյաց լեռնանցքում սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պայմաններում

21:50 24.12.2023

Վարդենյաց լեռնանցք։ Տեղումներ, սաստիկ բուք եւ տեսանելիության բացակայություն։ Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

̰
Գերմանիայում զբոսաշրջիկներին շփոթել են փախստականների հետ և փորձել բերման ենթարկել

21:25 24.12.2023

Գերմանիայից ժամանած զբոսաշրջային ակումբի անդամներին շփոթել են անօրինական միգրանտների հետ և փորձել նրանց բերման ենթարկել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նոյեմբերին սիրիական ծագումով մի խումբ զբոսաշրջիկներ չորսօրյա լեռնային արշավի են գնացել երկրի արևելք՝ այսպես կոչված, Սաքսոնական Շվեյցարիա։ Քայլարշավին մասնակցել է մոտ 55 մարդ, որոնցից շատերը իրար մեջ արաբերեն էին խոսում։ Ըստ երևույթին, գյուղերից մեկի […]

̰
Կոչ ենք անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

21:17 24.12.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հանրապետությունում տեղացած առատ ձյան, բքի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին։ «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին հավաստի տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի շուրջօրյա աշխատող 010 562533 հեռախոսահամարին։ Կոչ ենք անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։ Այս պահին […]

̰
Պտղավան-Այրում ավտոճանապարհին ծառ և էլեկտրական սյուն են ընկել

20:11 24.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16։28-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղավան-Այրում ավտոճանապարհին ծառ և էլեկտրական սյուն են ընկել. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և երկու էլեկտրական սյան հետ միասին հեռացրել երթևեկելի հատվածից. […]

̰
Փրկարարները քարշակել են կցորդիչով բեռնատարը

19:41 24.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 10:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը սահել և թեքվել է, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մոտ 3 կմ քարշակել են […]

̰
Հանրապետության ավտոճանապարհներին ուժեղացված ծառայությունը շարունակվում է

19:19 24.12.2023

Հանրապետության ավտոճանապարհներին ուժեղացված ծառայությունը շարունակվում է, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ժամը 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց և 121 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան օգնություն: Փրկարարական աշխատանքներում ներգրավված են ամենագնացներ և թրթուրավոր տեխնիկա: ԹԱՐՄԱՑՈՒՄ Հանրապետության ավտոճանապարհներին ուժեղացված ծառայությունը շարունակվում է Ժամը 18:15-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 86 տրանսպորտային միջոց, […]

̰
ՀՀ ավտոճանապարհների մեծ մասը փակ է ու դժվարանցանելի, մի շարք համայնքներում բուք է, մերկասառույց

19:15 24.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների […]

̰
Հոգեբանը խոսել է վիրավորական վարքագծի դեպքում գործողությունների մասին

18:08 24.12.2023

Հոգեբան Ալենա Նիժնևան «Իզվեստիային» ասել է, թե ինչ անել, եթե նկատում եք վիրավորական վարքի նշաններ: «Մենք բոլորս այս կամ այն ​​չափով հակված ենք բռնի վարքագծին։ Հարցն այն է, թե ինչպես ենք մենք վերաբերվում այս պահվածքին: Արդյո՞ք մենք գիտակցաբար օգտագործում ենք նման ռազմավարություններ՝ մեկ այլ անձին ենթարկելու և վերահսկելու նպատակով, թե՞ մենք նկատում ենք այս վարքագիծը, […]

̰
Բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը, Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքները

17:57 24.12.2023

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Վանաձորի, Աշոցքի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Քուչակ-Միրաք, Ալագյազ-Արթիկ ճանապարհներին, Աշոցքի, Գավառի, Սևանի տարածաշրջաններում բուք է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Բքի պատճառով Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
28-ամյա կինը մարդ էր առևանգել և ֆիզիկական ներգործության ենթարկել

17:41 24.12.2023

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 22-ին, ժամը 22.50-ին, Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 28-ամյա Անժելա Մ.-ն: Նա սեպտեմբերի 25-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ (Մարդուն առևանգելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է […]

̰
BACK_TO_TOP