Եղանակային գործոններով պայմանավորված ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.33 oC

Եղանակային գործոններով պայմանավորված ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը

20:39 25.12.2023

Վերջին օրերին եղանակային գործոններով և ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր ավտոճանապարհներին արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Միայն դեկտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ գրանցվել է 79 դեպք։ Մասնավորապես, Ստեփանավան, Սևան, Գավառ, Ջերմուկ քաղաքներում, Յաղդան, Գեղադիր, Ծաղկաշեն, Հորս, Քաղսի, Ֆանտան, Թաթուլ գյուղերում, Աշոցք-Կրասար, Երևան-Սևան, Ապարան-Քուչակ, Թթուջուր-Չքնաղ, Մայակովսկի-Ձորաղբյուր, Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն, Կախակն-Մեծ Մասրիկ, Արեգունի-Գեղամասար, Սիսիան-Վայք և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհներից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 461 տրանսպորտային միջոց և 1261 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Առատ տեղումներով և ձնաբքով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածը ժամանակավորապես դարձել է անանցանելի, ինչի հետևանքով մոտ 400 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ։

Քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով տեղում շուրջօրյա ռեժիմով օպերատիվորեն աշխատանքներ են իրականացնում փրկարարները, որոնք Գորայք բնակավայրում` նախապես ծավալված առաջնային հենակետում, քաղաքացիներին տրամադրում են տաք սնունդ և տաքանալու համար համապատասխան միջոցներ և անհրաժեշտ պարագաներ։

Նշված հատվածում մոտ 210 քաղաքացու առաջնային օգնության կետում ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 85 մարդատար և 16 բեռնատար ավտոմեքենաներ․աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են։

Ավտոճանապարհներին արգելափակումների, խցանումների մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարարներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ՝ համագործակցելով ոստիկանության պարեկային ծառայողների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների աշխատակիցների հետ:

Ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել զգոնություն և վերը նշված հատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ բացառապես ձմեռային անվադողերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններին

19:17 17.05.2025

Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններին

Ընդդիմադիր «Ռումինացիների միավորման դաշինքը» (AUR), որի առաջնորդ Ջորջ Սիմիոնը հավակնում է Ռումինիայի նախագահի պաշտոնին, խնդրում է ՆԳՆ-ին, ԱԳՆ-ին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Մոլդովայի իշխանությունների միջամտությունը ռումինական պետության ղեկավարի ընտրության գործընթացին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Մայիսի 4-ին Ռումինիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում Սիմիոնը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների […] ...

Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

19:05 17.05.2025

Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա։ Այս մասին ասվում է Բաղդադում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որից հատվածներ մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ «Արաբական լիգայի երկրները դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա շարունակվող հարձակումները»,- ասվում է տեքստում։ Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են իրենց «աջակցությունը սիրիական տարածքի միասնությանը» և […] ...

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

18:53 17.05.2025

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

Բաղդադում 34-րդ գագաթնաժողովից հետո Արաբական երկրների լիգայի ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և վերսկսել այնտեղ մարդասիրական օգնության առաքումը: Փաստաթղթից հատվածներ է տարածել իրաքյան INA լրատվական գործակալությունը։ «Մենք վճռականորեն մերժում ենք պաղեստինցիներին բռնի տեղահանելու փորձերը և կարծում ենք, որ մարդասիրական օգնությունը պետք է շտապ հասցնել Գազա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը […] ...

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

18:42 17.05.2025

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

Թեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն ​​սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

18:30 17.05.2025

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

18:22 17.05.2025

Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելը

Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ​​ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...

BACK_TO_TOP