TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.81 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:36 28.12.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

13:55 28.12.2023

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 27-ին, ժամը 12.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 42-ամյա մի տղամարդ: Մայիսի 6-ից ՌԴ իրավապահների կողմից նա հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողը:

̰
Տեղեկություն՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի մասին

13:23 28.12.2023

Այսուհետ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ամբողջ 10% հետվճարը կտրամադրի պետությունը։ Այսպիսով, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ

12:56 28.12.2023

Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի և հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» և «Վարդաշեն»քրեակատարողական հիմնարկներ։ Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» […]

̰
Օպերատիվ իրավիճակը` հանրապետությունում

12:08 28.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, բնակարանային գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, ահաբեկչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի […]

̰
Գորիսում Տ.Խաչատրյանի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանական արարքներ կատարելու վարույթով տուժող անձին մեղադրանք է ներկայացվել․ նախաքննությունն ավարտվել է

11:48 28.12.2023

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2023թ․ հունիսի 19-ին Գորիս քաղաքում Տ.Խաչատրյանի կողմից հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը՝ նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 167-րդ հոդվածի 2-րդ […]

̰
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ

09:30 28.12.2023

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է այրվել

08:13 28.12.2023

Դեկտեմբերի 28-ին, ժամը 04:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնամասում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Կ. Հ.)․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:05 28.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է […]

̰
Շիրակի մարզում 2023-ին իրականացվել են շուրջ 20 միլիարդ դրամ գումարի շինարարական աշխատանքներ

22:36 27.12.2023

Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով 2023 թվականին իրականացվել են շուրջ 19 միլիարդ 612 միլիոն դրամ գումարի շինարարական աշխատանքներ։ Այդ գումարի շրջանակներում իրականացվել են չորս բնակելի շենքերի, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների, միջպետական հանրապետական և մարզային տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածների, մասնավոր ներդնողների կողմից անհատական բնակելի և հասարակական շենքերի կառուցման հիմնանորոգման […]

̰
Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. հրազենային ու դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 30 և 33-ամյա քաղաքացիներ

22:30 27.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի ծակած կույր վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետն […]

̰
Ադրբեջանում նախագահի 15 թեկնածու է առաջադրվել․ նրանցից ովքե՞ր կպայքարեն երկրորդ տեղի համար

22:05 27.12.2023

Այսօր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է  նախագահի թենածու գրանցելու համար անհրաժեշտ ստորագրությունների փաթեթների ընդունումը: Քանի՞ թեկնածու կա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ ստորագրությունների փաթեթների ընդունումը, ինչպես նշվեց, սկսվում է այսօր և կավարտվի դեկտեմբերի 31-ին: Անհատները որպես ապացույց, պետք է առաջադրվելու իրավունք ունենալու համար ներկայացնեն ոչ պակաս, քան 300.000 ստորագրություն, իսկ կուսակցության […]

̰
Երևանի քաղաքապետարանն իրազեկում է

20:40 27.12.2023

Երևանի քաղաքապետարանն իրազեկում է՝ ավագանու որոշմամբ 2023 թվականի հուլիսի 7-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճարները կառուցապատողների կողմից վճարված լինելու դեպքում՝ շինարարության թույլտվություն տրամադրելու համար սահմանվում է տեղական տուրքի վճարման ենթակա գումարի արտոնություն՝ նվազեցվելով նախագծման թույլտվություն կազմելու համար սահմանված տեղական վճարի գումարի վճարված չափին համամասնորեն: Հաշվարկի հղումը՝ ստորև:

̰
«Էլի լավա» թիմը պետության օժանդակությամբ կլինի միջազգային բեմերում

19:44 27.12.2023

«Տարատեսակ սահմանափակումները ոչինչ են, եթե կա ոգու թռիչք»,- Շանթ ՀԸ նախագծերից հայտնի «Էլի լավ ա» թիմի տղաներին հյուրընկալելիս` ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Կառավարությունը կօժանդակի, որ հաշմանդամություն ունեցող այս տղաները գարնանը հանդես գան միջազգային բեմերում և կոտրեն կարծրատիպեր: «Տղաները լավ օրինակ են ծառայում, թե ինչպես պետք է մարդը փոխի ինքն իրեն և աշխարհին […]

̰
Անահիտ Մանասյանը մշտադիտարկման այց է կատարել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ

19:16 27.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ի առավոտյան մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքներին վերաբերելի խնդիրներին: Անահիտ Մանասյանը տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, զրուցել տարեց բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող […]

̰
Սպանդանոցային մորթն ավելացել է 3-ից 5 անգամ. ՍԱՏՄ

17:12 27.12.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է Ամանորի տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 15-ից սկսած վերահսկողությունը մսի իրացման շուկայում: Անցած 12 օրերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչները մշտադիտարկում են անցկացրել հանրապետության իրացման ցանցի 247 մսի վաճառքի օբյեկտներում: Խախտումների բնույթը շարունակում է մնալ նույնը. արձանագրությունների կեսից ավելին փաստում են, որ մսեղիքը չի նույնականացվում անասնաբուժական 5-րդ ձևի հետ, այսինքն՝ մսի վրա […]

̰
Նավուր գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

16:55 27.12.2023

Դեկտեմբերի 23-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Բերդ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ: Ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ Նավուր գյուղի հին գերեզմանատանը սայթաքել և ընկել է սրածայր ճաղավանդակների վրա: ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժնի և ՊՊԳՎ Իջևանի բաժնի Տավուշի դասակի ծառայողները […]

̰
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

15:31 27.12.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները օրերս տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Կարմիր խաչից այցելել են 2020-ի պատերազմից և 2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո գերեվարվածներին: Զառա Ամատունու խոսքով՝ բոլորին այցելել են, ծանոթացել պահման պայմաններին, առողջական վիճակին, օգնել կապ հաստատել հարազատների հետ, […]

̰
Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

14:41 27.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Քննությունները կանցկացվեն՝ հունվարի 9-ին՝ «Հայոց լեզու և գրականություն». հունվարի 12-ին՝ «Մաթեմատիկա». հունվարի 16-ին՝ «Հայոց պատմություն»: Հիշեցնենք՝ համաձայն պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցի համաձայն՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա […]

̰
Հետախուզվողները ներկայացան բացատրական աշխատանքի արդյունքում

14:07 27.12.2023

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 26-ին բաժին է ներկայացել 21-ամյա Էրիկ Վ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

13:59 27.12.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:31 27.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության՝ 3, հոգեկան ներգործության ու կաշառակերության՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, […]

̰
Էլեկտրական էներգիայի սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ

13:09 27.12.2023

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները բոլոր սպառողների համար կմնան անփոփոխ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների […]

̰
Բնակարանային գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

13:04 27.12.2023

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.15-ից ժամը 11.55-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի նրբանցքի իր բնակարանից գողացել են 1370 դոլար և 160 000 դրամ: Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողություն կատարելու […]

̰
Վթարային ջրանջատում Դիլիջան քաղաքում՝ դեկտեմբերի 28-ին

12:57 27.12.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 29-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Մյասնիկյան, Կամոյի, Մանթաշյան, Աղայան, Հակոբջանյան, Հովսեփյան, Վասիլևի, Մխիթարյան, Շահումյան, Ուսանողական, Օրջոնիկիձեի, Կամարինի, Աթարբեկյան, Գայի և Առաջին փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]

̰
«ՎԱԶ-21150»-ի 41-ամյա վարորդը մահացել է

12:32 27.12.2023

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.15-ին, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21150»-ի վարորդը՝ 41-ամյա Արմեն Համբարձումյանը, մահացել է, իսկ «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

11:26 27.12.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից հոսանքազրկումներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 28-ին ժամը 11:00-23:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգսի թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Համաքաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է մահվան ելքով

11:20 27.12.2023

Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ։ Ավելի ուշ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նրան տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Սպանություն Երևանում. մի խումբ անձանց վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

11:08 27.12.2023

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ աճուկային շրջանի կտրած-ծածակ վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:   Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: […]

̰
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային ժամերը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին

10:46 27.12.2023

Երևանի մետրոպոլօիտենից տեղեկացնում են, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2024 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր և անխափան երթևեկություն:

̰
BACK_TO_TOP