TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.16 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

17:20 24.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. ճանապարհը միակողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տարածքում ավտոմեքենա չի հայտնաբերվել: Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի […]

̰
Սպանություն Սյունիքի մարզում․ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց տեղափոխված 69-ամյա տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է

16:25 24.12.2023

Երեկ՝ ժամը 18։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմնունքի տեսուչ Հարությունյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Սիսիանում դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարված անձը  «Սիսիան» բժշկական կենտրոնում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Սիսիանի բաժնի և ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ մահացածը […]

̰
ՀՀ տարածքում կան փակ  և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:00 24.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, […]

̰
Հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն

15:43 24.12.2023

Եղանակի վատթարացմամբ պայմանավորված՝ փրկարար ծառայության տնօրենի հրամանով, հանրապետության ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր։ Փրկարար ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

̰
Ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են 24-ժամյա հերթապահություն

15:19 24.12.2023

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Կապալառուները իրականացնում են ճանապարհների ձնամաքրման և մշակման աշխատանքներ աղավազային խառնուրդով։ Որոշ տարածաշրջաններում աշխատանքներին խոչընդոտում է սաստիկ բուքը։ Սպասարկող ընկերությունները կատարում են 24-ժամյա հերթապահություն։ Մ-4, Երևան-Սևան միջպետական ճանապարհին կատարվող աշխատանքները՝ տեսանյութում:  

̰
Ձմեռը Ջաջուռում. Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը լուսանկարներ է հրապարակել

13:50 24.12.2023

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը լուսանկարներ է հրապարակել, որում ներկայացրել է ձմեռը Ջաջուռում, մասնավորապես՝ թանգարանի շուրջ: — — — — — — —                

̰
Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

13:19 24.12.2023

Երևան քաղաքում դեկտեմբերի 24-ին կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և […]

̰
Գեղադիր գյուղի սկզբնամասում փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

13:10 24.12.2023

Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel», «Mercedes-Benz» և «Volkswagen» […]

̰
Ազգային ժողովում ներկայացվել են «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների և երիտասարդների խնամքի կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներ

12:50 24.12.2023

Ազգային ժողովի հյուրընկալ պատերի ներքո «Փրկություն» մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի ու առօրյա զբաղվածության կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներն են ներկայացվել։ Դրանք պատրաստված էին ամանորյա տրամադրությամբ եւ գույներով: Ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթի 50 տոկոսը կտրվի հեղինակներին, իսկ մյուս մասը՝ կենտրոնին՝ նյութեր ձեռք բերելու նպատակով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փրկարարները քարշակել են կցորդիչով բեռնատարը

12:41 24.12.2023

Դեկտեմբերի 23-ին, ժամը 22:38-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհին՝ Վազաշեն գյուղի վերջնամասում, կցորդիչով բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և չի կարողանում շարունակել ընթացքը․ ճանապարհը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակել […]

̰
Երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողացել շարունակել ճանապարհը

12:20 24.12.2023

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում երեխաներ տեղափոխող ավտոբուսը չի կարողանում շարունակել ճանապարհը, երեխաներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ավտոբուսի 45 ուղևորի (որից 25-ը երեխա) տեղափոխել […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

11:37 24.12.2023

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:50-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, կցորդիչով երեք բեռնատար ավտոմեքենա արգելափակվել է ձնակույտում․ երթևեկությունը դարձել է միակողմանի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ […]

̰
Փրկարարները քարշակել են բեռնատարը

11:20 24.12.2023

Դեկտեմբերի 23-ին, ժամը 21:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Վերին Խոտանանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քարշակել են (800 մ) «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Յ․ […]

̰
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում

11:00 24.12.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Մեծամոր քաղաքի 1 թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

10:39 24.12.2023

քԴեկտեմբերի 23-ին, ժամը 19։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 33-րդ կմ-ին։ Ժամը 20։55-ից մինչև 22։28-ն […]

̰
Հոգեբանը զգուշացրել է, թե երբ է արգելվում նույնիսկ ինքնուրույն երեխաներին տանը մենակ թողնել

10:30 24.12.2023

Անվտանգության տեսանկյունից կան մի շարք իրավիճակներ, երբ երեխաները չպետք է տանը մենակ մնան առանց հսկողության, նույնիսկ եթե նրանք պատրաստ են դրան: Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում խոսել է կլինիկական և ընտանեկան հոգեբան Օլգա Բոչկովան։ «Եթե թվում է, թե հինգ տարեկան երեխան լավ է տիրապետում կանոններին և վերահսկում է իրեն, գիտի, որ չի կարող դուռը բացել անծանոթների […]

̰
48 տարվա ազատազրկումից հետո արդարացված տղամարդը հանդես է եկել կոչով

23:09 23.12.2023

Ամերիկացի Գլին Սիմոնսը, ով արդարացվել է գրեթե 50 տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո, դատարանի վերջնական վճիռն անվանել է «տոկունության և հաստատակամության դաս», գրում է New York Post-ը։ Ավելի վաղ ամերիկյան Օկլահոմա նահանգի դատարանը չեղարկել էր 71-ամյա տղամարդու դատավճիռը, ով ավելի քան 48 տարի բանտում է անցկացրել՝ սպանության մեղադրանքով, որը նա չի կատարել։ Ըստ NBC-ի՝ ԱՄՆ-ում […]

̰
Արտակարգ իրավիճակ՝ Սպիտակի ոլորաններում․ մեծ թվով ավտոմեքենաներ, ինչպես նաև 50 երեխա տեղափոխող ավտոբուսը չեն կարողանում տեղաշարժվել

22:16 23.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով որոշ մարզերում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրը հայտնում է, որ 1.5 ժամից ավելի է՝ Սպիտակի ոլորաններում տեղացած ձյան պատճառով մեծ թվով տրանսպորտային միջոցներ չեն կարողանում երթևեկել։ Սպիտակի ոլորաններում 50 երեխա տեղափոխող ավտոբուսը չի կարողանում շարժվել: Թե՛ վարորդներին, թե՛ երեխաներին օգնության են հասել […]

̰
Մանկաբույժը թվարկել է Ամանորի համար նախատեսված թոփ վտանգավոր նվերները երեխաների համար

21:34 23.12.2023

Մագնիսական խորանարդը երեխաների համար վտանգավոր նվեր է անվանել մանկաբույժ Նիսո Օդինաևան։ Նա նշել է, որ կարևոր է ուշադրություն դարձնել տարիքային սահմանափակումներին։ «Թոփ 1 վտանգը մագնիսական խորանարդն է։ Խաղալիքը բաղկացած է մի քանի տասնյակ նեոդիմի մագնիսական գնդիկներից։ Հաճախ այդ մագնիսները հայտնվում են  երեխաների որովայնում, իսկ իրենք՝ երեխաները հայտնվում են հիվանդանոցում»,- ասել է մասնագետը։ Վատ նվեր կլինի […]

̰
Եղանակի վատթարացմամբ պայմանավորված՝ հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն

21:02 23.12.2023

Եղանակի վատթարացմամբ պայմանավորված՝ փրկարար ծառայության տնօրենի հրամանով, հանրապետության ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր։ Փրկարար ծառայողները սերտ համագործակցում են Ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

̰
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները մեկնարկել են

19:43 23.12.2023

Դեկտեմբերի 22-ին կայացել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Քննարկումը կազմակերպվել էր ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ: Մասնակցում էին ՆԳ նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ, փաստաբաններ։ «Սա […]

̰
Առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող զինված հանցագործի վնասազերծում` Արարատի մարզում

19:37 23.12.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները մարտաֆիլմ հիշեցնեղ, առանձնապես ծանր հանցագործության մեջ կասկածվող զինված հանցագործի վնասազերծում են իրականացրել Արարատի մարզում։ «Այդ օրը ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նոյեմբերի 25-ին, Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողները գտնվում են Փոքր Վեդի գյուղի տներից մեկում։ Անմիջապես գյուղ […]

̰
Մ-1 միջպետական ճանապարհը սպասարկողներն իրականացնում են 24-ժամյա հերթապահություն

19:25 23.12.2023

Մ-1 միջպետական ճանապարճ, Մարալիկի տարածաշրջան։ Ճանապարհները սպասարկողներն իրականացնում են 24-ժամյա հերթապահություն։

̰
Դեկտեմբերի 26-ին խորհրդարանի այգու հատուկ հյուրը կլինի «Yan Girls» խումբը

19:17 23.12.2023

«Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից արի Ազգային ժողով՝ Ամանորի հրաշքը հենց խորհրդարանի այգում վայելելու համար: «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը ներկայացրած «Yan Girls» խումբը կլինի տոնական օրվա հատուկ հյուրը: «Հեքիաթային ու անմոռանալի պահերն այդ օրը ստեղծելու ենք բոլորս միասին՝ Ազգային ժողովի այգում»: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

̰
Գորայք-«Զանգեր» ճանապարհահատվածում կատարվում են ճանապարհի մշակման ու մաքրման աշխատանքներ

18:57 23.12.2023

Սիսիանի տարածաշրջան, Գորայք-«Զանգեր» ճանապարհահատված։ Կատարվում են ճանապարհի մշակման ու մաքրման աշխատանքներ, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

18:41 23.12.2023

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սարավանի և Սպիտակի լեռնանցքները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին բուք է՝ ցածր տեսանելիությամբ։ Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Երևանում վճարային տերմինալներից հափշտակել են 25 միլիոն դրամ

18:17 23.12.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում վերջին օրերին անհայտ անձը, դեռևս չպարզված եղանակով, օգտագործելով Հայաստանում հայտնի ՍՊ ընկերություններից մեկի Երևան քաղաքի տարբեր հասցեներում տեղակայված վճարային տերմինալները, կարողացել է այդ տերմինալներից հափշտակել խոշոր չափի գումար: Պարզվել է, որ այդ անձը օրերի ընթացքում տերմինալից հափշտակել է […]

̰
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

17:32 23.12.2023

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում […]

̰
ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին

17:05 23.12.2023

Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:36-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1987 թ․) […]

̰
2016 թվականից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով

14:45 23.12.2023

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 22-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Կումայրիի բաժին է ներկայացել 30-ամյա Ժիրայր Ա.-ն, որը 2016 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
BACK_TO_TOP