TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+13.95 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոգեբանը նշել է երեխային առաջին հեռախոսը գնելու համապատասխան տարիքը

23:16 09.12.2023

Պետք չէ շտապել երեխայի համար հեռախոս ձեռք բերել, հատկապես՝ սմարթֆոն։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում պատմել է մանկական հոգեբան Նատալյա Դերբենեւան։ «Առաջին հեռախոսի հայտնվելու լավագույն ժամանակը հինգից յոթ տարեկանն է: Իհարկե, երեխան, նայելով իր հասակակիցների զգայական սարքերին, կարող է ձեզնից նույնը խնդրել: Այնուամենայնիվ, ավելի լավ կլինի, եթե առաջին հեռախոսը լինի ամենապարզը»,- ​​ասել է Նատալյա Դերբենեւան։ Մանկական […]

̰
Մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն, բարձրադիր գոտիներում մառախուղ է

20:16 09.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Ապարանի, Արագածի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Դուալ ուսուցման ձևով կներդրվի 6 գյուղատնտեսական մասնագիտություն 6 ուսումնական հաստատությունում

19:53 09.12.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ կներդրվի 6 գյուղատնտեսական մասնագիտություն 6 ուսումնական հաստատությունում։ «Ամբողջ աշխարհում գյուղատնտեսության ոլորտում ներգրավված աշխատուժի 45 տոկոսը կանայք են։ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ՄԱՎԵՏԱ ծրագրով դուալ ուսուցման ձևով կներդրվի 6 գյուղատնտեսական մասնագիտություն 6 ուսումնական հաստատությունում։ Ո՞րոնք են այդ մասնագիտությունները: Ո՞ր ուսհաստատություններում է հնարավոր […]

̰
6.5 միլիարդ դրամով մարզերի ու Երևանի 30 դպրոցներում կառուցվում են նոր մարզադահլիճներ

19:35 09.12.2023

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ 6.5 միլիարդ դրամով մարզերի ու Երևանի 30 դպրոցներում կառուցվում են նոր մարզադահլիճներ: «Հիմնականում ընտրվել են այնպիսի հանրակրթական հաստատություններ, որոնք ֆիզպատրաստություն առարկան դասավանդելու համար անհրաժեշտ տարածք չունեին կամ խնդրահարույց էին: Դպրոցները կստանան նաև ամբողջությամբ նոր գույք»:

̰
Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն

17:30 09.12.2023

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի, Հրազդանի, Սևանի, Աբովյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ստեփանավանի, Վայքի տարածաշրջաններում անձրև է տեղում, իսկ Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

̰
Մաշտոցի քննչական բաժնի ոստիկանության ծառայողի ինքնասպանության փորձի դեպքով նախաձեռնվել է քրվարույթ

17:21 09.12.2023

2023 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում լսվել է կրակոցի ձայն, որից հետո աշխատակիցները նկատել են, որ քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանն իրեն հատկացված պահակակետում գտնվում է արնաշաղախ վիճակում: Վերջինս, «գլխի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժհաստատություն: Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ […]

̰
Ղազախստանի բնակիչները 380 աստիճան սառնամանիքի մասին հաղորդագրություն են ստացել

15:09 09.12.2023

Ղազախստանի հյուսիսի բնակիչները սխալ հաղորդագրություն են ստացել մինուս 380 աստիճան սառնամանիքների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Հյուսիսային Ղազախստանի տարածաշրջանում Tele2 բջջային օպերատորի բաժանորդները դեկտեմբերի 8-ին հաղորդագրություն են ստացել՝ նախազգուշացումով, որ տարածաշրջանում դեկտեմբերի 8-ին սպասվում է -380 ℃ ուժեղ սառնամանիք։ «08.12.23 Հյուսիսային Ղազախստանի տարածքում սաստիկ սառնամանիք է լինելու՝ մինչև -380℃։ 0-11-րդ դասարանների պարապմունքները չեղարկվում են»,- […]

̰
Վրաերթի ենթարկված 76-ամյա կինը մահացել է

12:52 09.12.2023

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրի վարչական տարածքում «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա Ջուլիետա Պողոսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին

12:27 09.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ դեսպանի քաղաքական խորհրդական Սիլվիա Զեհեն: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղություններն ու առաջնահերթությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը նշել է, […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

12:13 09.12.2023

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

10:14 09.12.2023

Դեկտեմբերի 4-ից 6-ը Իտալիայի Հանրապետության ՆԳ նախարարության հրավերով ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը և ոստիկանության բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ Նունե Պեպանյանը։ Այցը […]

̰
Վտանգավոր թունավոր ութոտնուկը թաքնվել է խեցու մեջ և կծել տղային

09:52 09.12.2023

Արևմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքում թունավոր ութոտնուկը կծել է մարդուն։ Հայտնում է 7 News-ը։ 18-ամյա Ջեյքոբ Էգինգթոնը զբոսնում էր լողափով։ Երիտասարդը եղբոր աղջկա համար խեցիներ է հավաքել ու դրանցից մեկը դրել գրպանը։ Նրա մտքով անգամ չէր անցնի, որ դրա մեջ ութոտնուկ կա, որի թույնը վտանգավոր է մարդկանց համար։ Երբ Էգինգթոնը հանել է խեցին ցույց տալու համար, […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:06 09.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Բացահայտվել է աշխարհի ամենատարեց կնոջ երկարակեցության գաղտնիքը

23:51 08.12.2023

Երկարակյացների կյանքի պատմությունը վերլուծող LongeviQuest կազմակերպության նախագահ Յումի Յամամոտոն նշել է աշխարհի ամենատարեց կնոջ՝ Քեյն Տանակայի երկարակեցության գաղտնիքը։ Նա ապրել է 120 տարի։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Ըստ Յամամոտոյի, Քեյն Տանակայի և հարյուր տարեկանից բարձր շատ այլ ճապոնացիների բնորոշ հատկանիշը չափավորությունն է: Օրինակ, կինը միշտ սիրում էր Կոկա-Կոլա, բայց այն չէր խմում այն […]

̰
Աղջիկը պատահաբար կուլ է տվել ատամի խոզանակը

23:45 08.12.2023

Իսպանիայում մի կին պատահաբար կուլ է տվել ատամի խոզանակը՝ փորձելով կոկորդում խրված ուտելիքը հանել։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Գալդականոյի մունիցիպալիտետից 21-ամյա Հայիզեան հնդկահավ ուտելիս է եղել, երբ մսի խտորը խրվել է կոկորդում։ Այն կոկորդից հանելու համար նա բռնել է առաջին բանը, որ ընկել է ձեռքի տակ․ ատամի խոզանակն էր։ Հայզեան բռնել […]

̰
Աղջիկը սիրահարվել է խարդախի ու կորցրել 60 հազար սինգապուրյան դոլար

23:10 08.12.2023

Սինգապուրի բնակիչը սիրահարվել է խարդախի ու կորցրել 60 հազար սինգապուրյան դոլար, հաղորդում է AsiaOne-ը։ Բայ մականունով 28-ամյա աղջիկը ծանոթությունների հավելվածում հանդիպել է խաբեբայի։ Քորի անունով տղամարդը շատ արագ վստահություն է ձեռք բերել աղջկա մոտ․ ամեն օր զանգում էր աղջկան և պատմում իր կյանքի մասին։ «Նա ասաց, որ ավարտել է ամերիկյան հեղինակավոր համալսարանը և աշխատել Սինգապուրի […]

̰
Հարյուրամյա մարդիկ խոսել են ծերության հիմնական ափսոսանքների մասին

22:58 08.12.2023

Երկարակեցության հետազոտության ղեկավար Ֆաբրիցիո Վիլատորոն խոսել է այն մասին, թե ինչի համար են սովորաբար ափսոսում մարդիկ, ովքեր ապրել են 100 և ավելի տարի: Փորձագետի խոսքերը մեջբերում է Business Insider-ը։ Ըստ Վիլատորոյի՝ տարեց մարդիկ հիմնականում ափսոսում են, որ բավարար ժամանակ չեն տրամադրել իրենց ընտանիքներին։ Նա օրինակ բերեց վենեսուելացի 114-ամյա Խուան Վիսենտե Պերես Մորային, ով 13 տարեկանից […]

̰
Ո՞ր երկրի աջակցությամբ է ընդունվել հայ-ադրբեջանական  համատեղ հայտարարությունը

22:18 08.12.2023

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական համատեղ համաձայնության արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Համատեղ հայտարարությունը համաձայնեցվել է կողմերի միջև ինքնուրո՞ւյն, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ պետություն ներգրավված է եղել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ հայտարարության տարածումը վկայում է այն մասին, […]

̰
Գավառում տեղի կունենա «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի հերթական միջոցառումը

21:27 08.12.2023

Դեկտեմբերի 9-ին, ժամը 13․00-ին, «Եղի’ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում, Գավառի կենտրոնական հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով։ Հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու միջոցառմանն ու ծանոթանալու ընդունելությանն առնչվող մանրամասներին: Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ընդունելություն-մրցույթը շարունակվում է: Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29)։ […]

̰
Փարաքարում կրակոցներ արձակողը ներկայացել է ոստիկանություն․ ևս 2-ը որոնվում են

20:30 08.12.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, թե […]

̰
Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ

19:56 08.12.2023

Դեկտեմբերի 6-ին Արամ Հովհաննիսյանը հանդիպել է Իտալիայի պետական ոստիկանության ղեկավար Վիտտորիո Պիսանիի հետ։ Կողմերը կարևորել են 2010 թ. ստորագրված Հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում մի շարք ուղղություններով իրականացվող համագործակցությունը։ Պետական ոստիկանության ղեկավարը կարևորել է ՆԳՆ ընթացող բարեփոխումները և պատրաստակամություն է հայտնել աջակցելու իրականացվող գործընթացներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թ. ընթացքում Իտալիայի Հանրապետությունում […]

̰
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր

19:50 08.12.2023

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

̰
Աշտարակի ոստիկանները կեղծ թղթադրամ իրացնելու դեպք են բացահայտել

18:22 08.12.2023

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի տղամարդ Ագարակ գյուղի առևտրի կետերից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը Արմավիրի մարզի Հուշակերտ գյուղի 39-ամյա բնակիչ է: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայացել է բաժին և հայտնել կատարվածի մասին: Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի […]

̰
Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ Վայոց ձորում անցկացվել են միջոցառումներ

18:16 08.12.2023

Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցի համատեքստում դեկտեմբերի 6-ին և 7-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում և համայնքապետարաններում անցկացվել են բնակչության պատրաստվածությանն ուղղված մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ Եղեգնաձորի ավագ, Խնձորուտի և Բարձրունու միջնակարգ, Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցներում, Ջերմուկի կրթահամալիրում անցկացվել […]

̰
Երթևեկեք ձմեռային անվադողերով. Ոստիկանության հորդորը վարորդներին

17:38 08.12.2023

Ձմռանը հանրապետության որոշ ճանապարհատվածներ առատ ձյան կամ նույնիսկ անձրևների պատճառով դառնում են դժվարանցանելի, իսկ ամառային անվադողերով երթևեկող մեքենաների համար՝ գրեթե անանցանելի։ «Ցավոք, վարորդներից շատերն ամառային անվադողերը ձմեռայինով են փոխարինում միայն առաջին ձյան տեղալուց հետո: Պետք է նկատի ունենալ, որ ձմեռային անվադողերը խիստ կարևոր են եղանակային վատ պայմաններում. ապահովում են մեքենայի ընթացքի անվտանգությունը, կառավարելի են դարձում […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 5351-ն արդեն աշխատանքի է տեղավորվել

17:06 08.12.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։ Ինչպես նշել է Ռուբեն Սարգսյանը, ԼՂ-ից բռնի տեղահանվածներից արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել շուրջ 5351 անձ՝ […]

̰
Զբոսաշրջության ոլորտը նախատեսվում է կարգավորել նոր օրենքով

16:48 08.12.2023

Այս նախագծերի փաթեթն էական բարեփոխում է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեավորել այն բոլոր մարտահրավերները, որոնք այսօր առկա են մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման առջեւ, ինչպես նաեւ իրացնել այն հնարավորությունները, որոնք այսօր տալիս է զբոսաշրջության ոլորտն աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում: Այս մասին ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Զբոսաշրջության մասին» օրենքի […]

̰
Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել

14:28 08.12.2023

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Մոսկվայում բնակվող քրոջ՝ Բերդ քաղաքի առանձնատուն և խառնել իրերը: ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Տավուշի բաժին է տարվել […]

̰
Դատախազը քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբ

14:13 08.12.2023

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Գ.-ի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածում «Top Weed» առցանց խանութ-հարթակը ստեղծելու, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու և 79 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Գ.-ն 2019 թվականից, մի խումբ անձանց հետ, համապատասխան վարձատրության դիմաց, սկզբում՝ որպես թմրամիջոց տեղադրող, իսկ հետագայում՝ որպես […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի շնորհիվ

13:54 08.12.2023

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և իրավապահներին է ներկայացել 31-ամյա Հենրիկ Կ.-ն: Նա 2021 թ. հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Հենրիկ Կ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
BACK_TO_TOP