11:18 07.12.2023
Նոյեմբերի 23-ին հաղորդվել էր 1971 թ. ծնված Արմեն Նալբանդյանի անհետ կորելու մասին: ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ նա Կապան քաղաքի վարչական տարածքում է: Ոստիկանության Աշտարակի բաժնի, Սյունիքի մարզային վարչության և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմեն Նալբանդյանը գտնվում է Կապան քաղաքի վարչական տարածքի հենակետերից մեկում: Կազմված […]
11:08 07.12.2023
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունները Սայաթ-Նովա գյուղի անմշակ հողատարածքներում ավազ ապօրինի արդյունահանելու և շուկայականից անհամեմատ ցածր գնով վաճառելու, այդ թվում՝ ընդերքը վնասելու և հարկային պարտավորություններից խուսափելու վերաբերյալ էին։ Մասիսի բաժնի քրեական հետախույզների և Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության տնօրինությունը կամ իրավասու […]
11:04 07.12.2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին նոյեմբերի 30-ին։ Նրանք Ազատության պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 28-ամյա մի երիտասարդի։ Ըստ տեղեկությունների՝ նա տելեգրամյան մի ալիքից իրացնելու նպատակով թմրամիջոց էր ձեռք բերել։ Բաժնում երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են ընդհանուր շուրջ 10 գրամ դեղնականաչավուն զանգվածով 6 փաթեթ և մոտ 3 գրամ զանգվածով կաթուցիչ։ […]
10:52 07.12.2023
Դեկտեմբերի 3-ից ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1988 թ. ծնված Աննա Հայրապետյանը: Դեկտեմբերի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկում կին կա ընկած: ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած […]
10:40 07.12.2023
Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում. Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ուղղությամբ աջ եզրային գոտուց կթույլատրվի միայն աջ ուղղությամբ՝ դեպի Եղվարդի խճուղի և ևս երկու երթևեկելի գոտուց՝ միայն ուղիղ: Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպի 4 գոտիով, որոնցից աջ եզրային երկու գոտիներից կթույլատրվի […]
09:43 07.12.2023
Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 8-ին Կոտայքի մարզի Գետարգել համայնքի դպրոցում տեղի են ունենալու տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:23 07.12.2023
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8…+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու: Սակայն գիտական ուսումնասիրությունները […]
09:08 07.12.2023
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սարավանի, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։ Մասիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սիսիանի՝ Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Արթիկ-Ալագյազ հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» […]
08:30 07.12.2023
1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 11:41-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերվեցին մի շարք քաղաքներ և գյուղեր, եղան հազարավոր զոհեր: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, որտեղ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 10 բալ: Վնասի գոտու մակերեսը կազմեց 10 հազար կմ քառակուսի, որի վրա բնակվում էր ավելի քան 1 մլն. մարդ: Ավերակների վերածվեց 11 քաղաք և […]
08:03 07.12.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
23:35 06.12.2023
Մարմինը սթրես է ապրում անընդմեջ արթուն լինելուց ընդամենը 18 ժամ հետո, և եթե դուք ավելի երկար ժամանակ չեք քնում, հետևանքները կարող են անուղղելի լինել, ասում է նեյրոռադիոլոգ Էմեր Մաքսվինին: Նա և այլ բժիշկներ խոսել են Daily Mail-ի հետ այն մասին, թե ինչպես է մարդու օրգանիզմն արձագանքում քնի պակասին: Մակսվինին նշել է, որ քնի պակասը կարող […]
22:36 06.12.2023
Ադրբեջանի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը հայտարարել է, որ օրերս գաղտնի այցելել է Հայաստան և անարգել վերադարձել Բաքու: Որպես ապացույց տարածել է տեսանյութ, որն իբր անձամբ է տեսանկարահանել Երևանում: ՀՀ ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ տարածված տեսանյութը կեղծված է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութը համացանցում տարածվել է երեկ […]
20:05 06.12.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Արթիկի, Սպիտակի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Հրազդանի, Ճամբարակի, Վարդենիսի, Մարտունիի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Արթիկի, Ճամբարակի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:11 06.12.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:00 06.12.2023
Կառավարության աջակցությամբ նախորդ տարվանից թեթևանում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցող ընտանիքների վարկային բեռը: Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։ Ծրագրին կարող են դիմել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի […]
16:30 06.12.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդունել է «Հաշմանդամության Եվրոպական Ֆորում» հասարակական կազմակերպության երեխաների խնամքի և պաշտպանության հարցերի փորձագետ Ժորժետ Մուլհեյրին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, տարեցներին, ընտանեկան բռնությանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները․ […]
16:14 06.12.2023
Օրերս սոցիալական ցանցերից մեկում տարածվել էր «ուսուցողական տեսանյութ» նախաբանով մի տեսանյութ, որում տրանսպորտային միջոցի վարորդը կասկածի տակ է դնում պարեկային ծառայողի կողմից տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափման գործընթացի իրավաչափությունը, նաև պնդում է, որ ՀՀ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեվեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» […]
16:07 06.12.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան հանգամանքները։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, «Արարատ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ենթակայանից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական […]
15:39 06.12.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար Հայաստանում բյուջեի նախագծով նախատեսվել են օժանդակության ծրագրեր՝ 47.3 մլրդ դրամի չափով, ինչը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ամբողջ ծավալը չէ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ի նիստում ներկայացնելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի փոփոխված տարբերակը: Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ […]
14:31 06.12.2023
Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում ձերբակալել են 1992 թ. ծնված Արթուր Ա.-ին: Նա դեկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
14:20 06.12.2023
Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.30-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Կիպրոսի Հանրապետության քաղաքացի, 1965 թ. ծնված Դավիդ Բ.-ն: Նա հունիսի 6-ից հետախուզվում էր Կիպրոսի Հանրապետության քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի, 371, 255, 268, 297, 298, 331, 333, 335, 339 կետերով և 18-րդ հոդվածի 3, 4, 5 կետերի մեղադրանքով (Փողերի լվացում): […]
14:00 06.12.2023
Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ստացած տեղեկությունն իրացրին դեկտեմբերի 5-ին: Կասկածանքը, որ երկու անձինք գողանում են շենքի մուտքի դռներ, հաստատվեց: Ժամը 20.15-ին Հայկ Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալեցին և, գողացած երկու դռներով հանդերձ, բաժին ներկայացրին 31-ամյա մի երիտասարդի: Նրա գործընկերը՝ 28-ամյա երիտասարդը, ձերբակալվեց 15 րոպե անց` Սողոմոն Տարոնցու փողոցում: Երիտասարդներն ընդունեցին, որ երկու դռները գողացել են Չեխովի […]
13:49 06.12.2023
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Շիրակի 5-րդ փողոցում ձերբակալել են 2005 թ. ծնված Մարիետա Դ.-ին: Նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
13:38 06.12.2023
Դեկտեմբերի 5-ի կեսգիշերին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ակունք գյուղի 29-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, թե ընկել է իրենց տան տանիքից: ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]
13:11 06.12.2023
Դեկտեմբերի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը հրկիզել է Նոր Խարբերդի 13-րդ փողոցում գտնվող տունը և դանակով հարձակվել է իր վրա: ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե: Պարզվել է, որ 39-ամյա և 43-ամյա երկու եղբայր վիճաբանել են, որի ընթացքում ավագ եղբայրն […]
13:00 06.12.2023
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանդիսավոր արարողությամբ Մեծամորից հանձնվել է «ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» Գավառին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, պաշտոնատար այլ անձինք, փորձագետներ, երիտասարդներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Մեծամոր համայնքի ղեկավարությանը, […]
12:06 06.12.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 5-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 8 ֆիզիկական ներգործության, խարդախության և խուլիգանության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, սպանության փորձի, […]
11:51 06.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արարատ» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սուրենավան գյուղ, որտեղ հայտնաբերել են երեխայի դի: Այս մասին հայտնում է shamshyan.com -ը: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն […]
11:47 06.12.2023
Կառավարությունը նոյեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթով առաջարկվում է սահմանել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված […]