16:48 08.12.2023
Այս նախագծերի փաթեթն էական բարեփոխում է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեավորել այն բոլոր մարտահրավերները, որոնք այսօր առկա են մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման առջեւ, ինչպես նաեւ իրացնել այն հնարավորությունները, որոնք այսօր տալիս է զբոսաշրջության ոլորտն աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում: Այս մասին ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:
Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության հիմունքները, գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջների, ֆիզիկական անձանց հանգստի, շրջագայության, ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման եւ պաշտպանության, զբոսաշրջային փաթեթի պայմանագրի կնքման, կատարման եւ դադարման հետ կապված հարաբերությունները:
Սահմանվում են այցելու, մեկօրյա այցելու, զբոսաշրջիկ, սփյուռքահայ զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, ներգնա եւ արտագնա զբոսաշրջություն, զբոսաշրջային փաթեթ, զբոսաշրջային փաթեթի պայմանագիր, զբոսաշրջային փաթեթի մեկնարկ, տուր, զբոսաշրջային ռեսուրսներ, զբոսաշրջային արդյունք (պրոդուկտ), զբոսաշրջային գործունեության սուբյեկտ, զբոսաշրջային օպերատոր, ներգնա զբոսաշրջային գործակալ, ներքին զբոսաշրջային գործակալ, արտագնա զբոսաշրջային գործակալ եւ այլ հիմնական հասկացությունները: Նախարարը տեղեկացրել է, որ զբոսաշրջային գործունեությունն այժմ կարգավորվում է 2003 թվականին ընդունված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքով, որով ոլորտն ամբողջությամբ չի կարգավորվում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:
Ելույթ ունեցած պատգամավորները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները՝ նշելով նախագծերում առկա թերությունները:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն անդրադարձել է գործընկերների բարձրացրած հարցերին, տվել պարզաբանումներ: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատված օրենսդրական փաթեթը կբարելավվի:
Եզրափակիչ ելույթներում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու հարակից զեկուցող Դավիթ Առուշանյանն անդրադարձել են պատգամավորների հարցերին: Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ դեկտեմբերի 8-ի հերթական նիստերում:
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...