TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել

11:15 06.12.2023

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի Չարենցի թաղամասի շենքերից մեկի 33-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Իրավապահներն այցելեցին նշված հասցե: Տղամարդը հայտնեց, որ հողամասում կանեփ է աճեցնում անձնական օգտագործման համար: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել […]

̰
Կլիմայագետները 2023 թվականի նոյեմբերն անվանել են պատմության մեջ ամենատաքը

11:09 06.12.2023

2023 թվականի նոյեմբերը ռեկորդային ամենատաք ամիսն էր՝ մակերևույթի միջին ջերմաստիճանի 14,22 աստիճանով, ինչը 0,32 աստիճանով գերազանցում է 2020 թվականի նախորդ ռեկորդը, ասվում է եվրոպական մոնիտորինգի Copernicus ծառայությունը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO) հայտարարել էր, որ 2023 թվականն այժմ ռեկորդային ամենատաք տարին է լինելու, քանի որ վերջին ամիսներին ջերմաստիճանի «բազմաթիվ» ռեկորդներ են գրանցվել: «2023 […]

̰
Իրականացվել է Մեծաձոր համայնքի Մեծաձոր և Օթևան բնակավայրերում փողոցների նորոգում

10:30 06.12.2023

Արագածոտնի մարզի 8 համայնքներից 4-ը եզդիական են։ 2023 թ․ հուլիսի 1-ի դրությամբ մարզում եզդիական բնակչության թիվը հասնում է 7510-ի, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Ամեն տարի մարզում Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում ներգրավվում են նաև եզդիական համայնքները։ Այս տարի եզդիական Մեծաձոր համայնքում իրականացվել է 1 ծրագիր, այն է՝ Մեծաձոր համայնքի Մեծաձոր և […]

̰
Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ 2024»-ին

10:00 06.12.2023

Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի մասնակից երկրների ցանկը։ Մրցույթին կմասնակցի 37 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Հիշեցնենք, որ մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։ Անցյալ տարի Հայաստանը ներկայացնող Բրյունետը «Եվրատեսիլում» գրավեց 14-րդ հորիզոնականը՝ 122 միավորով: Նա հանդես եկավ իր հեղինակային «Future Lover» երգով:

̰
Վաղարշապատի ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել

09:51 06.12.2023

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածնի Չարենցի թաղամասի շենքերից մեկի 33-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Իրավապահներն այցելեցին նշված հասցե: Տղամարդը հայտնեց, որ հողամասում կանեփ է աճեցնում անձնական օգտագործման համար: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել […]

̰
Գեղարոտ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

09:30 06.12.2023

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Գեղարոտ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

̰
Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում

09:03 06.12.2023

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում, իսկ Ախուրյանի, Թալինի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի և Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։ Սպիտակի‚ Դիլիջանի ոլորաններում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար […]

̰
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր

08:47 06.12.2023

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների համար։ «Ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել այն […]

̰
Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

08:27 06.12.2023

Դեկտեմբերի 5-ին, ժամը 17։29-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» «Դուռմալու» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:06-ին, […]

̰
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:02 06.12.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]

̰
Երեք օր ձնակույտի մեջ պառկած տղամարդը փրկվել է մարգարեական երազի շնորհիվ

22:05 05.12.2023

Վլադիմիրում մի երիտասարդ, ով երեք օր պառկած էր ձնակույտի մեջ, փրկվել է մարգարեական երազի շնորհիվ։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։ 18-ամյա Անդրեյ Կոչետկովը դեկտեմբերի 1-ի կեսօրին դուրս է եկել զբոսնելու։ Երեկոյան նա չէր վերադարձել և դադարել էր պատասխանել զանգերին։ Ծնողները ահազանգել էին և սկսել որոնել։ Մեկ օր անց տղան ինչ-որ կերպ զանգահարել է […]

̰
Միջինը ամեն 10 րոպեն մեկ Գազայում երեխա է մահանում․ ԱՀԿ

21:29 05.12.2023

Գազայի հատվածում սպանվածների ավելի քան 60%-ը կանայք և երեխաներ են։ Շուրջ 60 օրվա մարտերի ընթացքում մոտ 16 հազար մարդ է զոհվել, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է Պաղեստինում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Պիպերկորնը։ «60 օրից էլ քիչ ժամանակում մահացել է գրեթե 16 հազար մարդ, նրանցից ավելի քան 60 տոկոսը կանայք և երեխաներ են, ավելի […]

̰
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ամփոփում է «Մարդ-արջ կոնֆլիկտի մեղմանն ուղղված ծրագիրը»

20:35 05.12.2023

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ամփոփում է «Մարդ-արջ կոնֆլիկտի մեղմանն ուղղված ծրագիրը»: Արդեն տարվա սկզբում, FPWC-ն նախաձեռնել է կարևոր հանդիպումներ Վայոց ձորի տեղական շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ մարզպետարանի և Եղեգիս խոշորացված համայնքի ներկայացուցիչների հետ: Նպատակն էր ներկայացնել նախագիծը և նպաստել համայնքի զարգացման ընդհանուր ըմբռնմանը` տարածաշրջանում մարդ-արջ հակամարտությունը լուծելու համար: Փետրվարին FPWC-ն ձևավորեց […]

̰
Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը

19:35 05.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը՝ նվիրված «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավին: Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։ Նա արձանագրել […]

̰
Երևանի փողոցներից առգրավվել է 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ. քաղաքապետարան

19:07 05.12.2023

Նախորդ շաբաթվանից սկսած մինչ օրս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության կողմի Երևանի փողոցներից առգրավվել է բացօթյա ապօրինի առևտրի առարկա հանդիսացող շուրջ 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ հիշեցնելով, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը […]

̰
Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվան նվիրված միջոցառումներ

18:41 05.12.2023

Երկրաշարժի 35-րդ տարելիցին ընդառաջ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն դեկտեմբերի 6-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության տարբեր նշանակության հաստատություններում անց են կացնելու Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվան նվիրված միջոցառումներ՝ ուսումնավարժություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ: Աղետներին դիմակայունության համապետական միջոցառումների շրջանակներում մի շարք ուսումնական հաստատություններում, մարզպետարաններում, համայնքապետարններում […]

̰
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկում դասավանդող ուսուցչի մոտից հայտնաբերել են կասկածելի ծխախոտի տուփ

18:18 05.12.2023

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ խուզարկության են ենթարկել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ա․ Ա․-ին։ Վերջինիս անձնական իրերը խուզարկելիս՝ ծառայողները նկատել են, որ ծխախոտի տուփի գործարանային փաթեթավորումը խախտված է, իսկ տուփում […]

̰
Կայացել է «Տարածաշրջանային նոր իրողությունները» և «Խաղաղության խաչմերուկը»» փորձագիտական համաժողովը

17:26 05.12.2023

Իրանը ողջունում է այն նոր քայլերը, որոնք Հայաստանը ձեռնարկել է՝ հանուն խաղաղության ու անվտանգության: Հնդկաստանն էլ Հայաստանի համար կդյուրացնի Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը և պատրաստ է մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին: Այս մասին նշել են Իրանի ու Հնդկաստանի  դեսպանները՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից

17:12 05.12.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը: Ինչպես նշել է Աննա Ժամակոչյանը, սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը շարունակվում է. 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն կատարվել է 109 […]

̰
Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում. ԱՆ

16:42 05.12.2023

Հայաստանում 7-ից 9-ը տարեկան երեխաների 27,7%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ 12,6%-ը` ճարպակալում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտությունները վկայում են, որ քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ: Այս երեխաները առողջական լուրջ խնդիրների առաջացման ավելի մեծ ռիսկ են ունենում, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման, ասթմայի և […]

̰
Դանակահարություններ՝ ծննդյան տարեդարձի և կնունքի արարողությունների ընթացքում

14:28 05.12.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի երկու բնակիչների դանակահարության դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների նախաքննությունը։ Դեպքերից մեկի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 32–ամյա բնակիչը, 2023թ. օգոստոսի 7-ին քրոջ ամուսնու տանը մասնակցելով քրոջ ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված արարողությանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ […]

̰
Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ֆինանսական բուրգ ստեղծելու մեղադրանքով

13:54 05.12.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 4-ին ՀԱԹ Բ-2 թաղամասի շինություններից մեկում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել 59-ամյա Լյուդմիլա Տ.-ն: Նա 2022 թ. մայիսի 17-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ֆինանսական բուրգ ստեղծելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Արմեն Նալբանդյանը որոնվում է որպես անհետ կորած

11:44 05.12.2023

Արմեն Նալբանդյանը որոնվում է որպես անհետ կորած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Արմավիրի բաժնի ոստիկաններն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

10:53 05.12.2023

Նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել: Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նոյեմբերի 22-ին Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները մեկնել էին Հայկավան գյուղի 45-ամյա մի բնակչի տուն: Նա տան տարբեր հատվածներում իրավապահներին ցույց է տվել թմրանյութի նմանվող զանգվածներ ու կանեփի բույսեր: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը […]

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեմ Քրեական ոստիկանության հետևողական պայքարի հերթական արդյունքը

10:42 05.12.2023

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Երևանի բնակիչներ 20-ամյա մի աղջիկ և 24-ամյա մի երիտասարդ Տելեգրամ հավելվածի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ: ՔՈԳՎ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով և համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, նոյեմբերի 27-ին Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և […]

̰
Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները

09:54 05.12.2023

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն և «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով դասընթաց, որոնց ընթացքում գործարկվելու են համայնքի էլեկտրական շչակները: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ:

̰
Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. Անահիտ Մանասյան

09:50 05.12.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, շեշտում է, որ գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է: Բռնության և սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքում կարող եք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ զանգահարելով (թեժ գիծ՝ 116, +374 96 11 61 00), բողոքը փոստով ուղարկելով կամ Պաշտպանի […]

̰
Գիտնականը պատմել է, թե ինչպես կարելի է երեխաներին պաշտպանել տեսախաղերի վնասից

08:15 05.12.2023

Ծնողները պետք է վերահսկեն իրենց երեխաների խաղացած տեսախաղերի բովանդակությունը, իսկ եթե դրանք անընդունելի են, չարգելեն խաղերը, այլ առաջարկեն դրանք փոխարինել ուրիշներով կամ քննարկել խաղերի և իրականության տարբերությունը: Այս մասին Նոթինգհեմի համալսարանի կայքում խոսել է պրոֆեսոր Մարկ Գրիֆիթսը։ Բոլոր տեսախաղերն ունեն PEGI (Pan European Games Information) վարկանիշային համակարգ, որը պարունակում է տարիքային գնահատական ​​և ցույց է […]

̰
Նշվել են երեխաների վրա բղավելը դադարեցնելու ուղիները

21:41 04.12.2023

Ոչ մի վատ բան չկա, որ ծնողները երբեմն բարձրաձայն են խոսում իրենց երեխաների հետ, սակայն եթե մեծերը անընդհատ բղավում են, կարող է տուժել երեխաների հոգեկանը, ինչը բացասաբար կանդրադառնա նրանց ֆիզիկական առողջության և ակադեմիական արդյունքների վրա, վստահեցնում է կլինիկական և դատաբժշկական հոգեբան Օլեգ Դոլգիցկին։ Lenta.ru-ի հետ զրույցում նա նշել է երեխաների վրա բղավելը դադարեցնելու ուղիները: Հոգեբանը […]

̰
Երևանում կապամոնտաժվեն ապօրինի շենքերը, գովազդային վահանակներն ու գազալցակայանները

20:59 04.12.2023

Երևանում կշարունակվեն ապամոնտաժվել ապօրինի շենքերը, գովազդային վահանակներն ու գազալցակայանները. քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Անցնող շաբաթվա ընթացքում ի՞նչ է արձանագրվել, որքանո՞վ են լուծվել հիմնախնդիրները և ի՞նչ նոր հանձնարարություններ են տրվել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP