23:10 08.12.2023
Սինգապուրի բնակիչը սիրահարվել է խարդախի ու կորցրել 60 հազար սինգապուրյան դոլար, հաղորդում է AsiaOne-ը։
Բայ մականունով 28-ամյա աղջիկը ծանոթությունների հավելվածում հանդիպել է խաբեբայի։ Քորի անունով տղամարդը շատ արագ վստահություն է ձեռք բերել աղջկա մոտ․ ամեն օր զանգում էր աղջկան և պատմում իր կյանքի մասին։
«Նա ասաց, որ ավարտել է ամերիկյան հեղինակավոր համալսարանը և աշխատել Սինգապուրի խոշոր հաշվապահական ընկերությունում»,-պատմել է Բայը:
Որոշ ժամանակ անց աղջիկը սկսել է կանոնավոր կերպով նամակագրություն պահպանել և լուսանկարներ փոխանակել Քորիի հետ Telegram մեսենջերում։
Նրա խոսքով` տղամարդը շատ բարի է եղել և հոգ է տարել իր մասին, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ցանկացել անձամբ տեսնել իրեն։
Ավելի ուշ Քորին պատմել է աղջկան մասնավոր կայքի մասին, որի միջոցով նա կարող էր միանալ ենթադրաբար հաջողված ներդրումային սխեմայի: Խաբեբան համոզել է Բային գումար փոխանցել հարթակ, և նա փոխանցել է երեք հազար դոլար:
Հաջորդ օրը նա ստացել է շահույթի 10 տոկոսը։
«Հետագայում ես ներդրեցի ևս 30,000 սինգապուրյան դոլար, և Քորին ասաց, որ ներդրել է 60,000 դոլար: Ընդհանուր առմամբ ներդրել ենք 90 հազար դոլար, որը հաջորդ օրը դարձել է 110 հազար»,- ասում է աղջիկը։
Բայը պլանավորում էր հանել գումարը, սակայն շուտով հարթակում նրա հաշիվը սառեցվել է։ Աղջիկը կապ է հաստատել աջակցության կենտրոնի հետ։ Բային ասել են, որ նա պետք է ունենա 83,160 դոլար իր հաշվում, նախքան նա կարողանար դիմել իր հաշիվն ապասառեցնելու համար:
Հուսահատության մեջ նա չորս վարկ է վերցրել և ևս 30 հազար դոլար փոխանցել հարթակ։ Բայի մայրն ու հայրը, իմանալով կատարվածը, հորդորել են դստերը անհապաղ դիմել ոստիկանություն։
Աղջիկը խոստովանում է, որ սկզբում չէր ցանկանում լսել իր ծնողների խորհուրդները, բայց ինքն էլ կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ Քորին սկսել է անտեսել իրեն: Բայը որոշել է, որ տղամարդն իր հետ հարաբերությունների մեջ է միայն հանուն փողի, և, այնուամենայնիվ, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Իրավապահ մարմինների աշխատակիցներն այս պահին հետաքննություն են անցկացնում։
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...