12:05 23.11.2023
Նոյեմբերի 22-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից գողություն է կատարվել: Նշված հասցե ոստիկանության Վաղարշապատի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նոյեմբերի 21-ի ժամը 10.00-ից նոյեմբերի 22-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել նշված բնակարան և հյուրասենյակի պահարանի գրքի միջից […]
11:50 23.11.2023
Մոսկվայի երեք օդանավակայաններում հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 23-ին, 34 չվերթ է հետաձգվել և չեղարկվել։ Այս մասին են վկայում Yandex Ժամանակացույցի տվյալները։ Ինչպես հայտնի է դարձել, «Շերեմետևո» ուշացումով օդ է բարձրացել 12 ինքնաթիռ։ «Դոմոդեդովոյում» յոթ թռիչք է հետաձգվել, ևս երկու չվերթ չի իրականացվել։ Դեպի «Վնուկովո» տասը չվերթ հետաձգվել է, երեքը՝ չեղարկվել։ «Ժուկովսկու» օդանավակայանում չվացուցակի փոփոխությունների մասին տեղեկություն […]
11:36 23.11.2023
Բարսելոնայում (Իսպանիա) ոստիկանությունը բերման է ենթարկել օրենքով գող 48-ամյա Լևան Դադեշքելիանիին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Լևան Սվան, և նրա 25 հանցակիցներին։ Այս մասին հայտնում է Prime Crime-ը՝ հղում անելով Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը։ Խումբը գործել է Բարսելոնայում և Մալագայում, որտեղ զբաղվել է բնակարանների գողությամբ։ Կազմակերպված հանցավոր խմբում մի քանի կին գաղտնագիրներ են եղել։ Բանդայի […]
11:29 23.11.2023
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 22-ին Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 21-ամյա Արման Մ.-ն, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
11:04 23.11.2023
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները՝ համատեղ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից […]
09:30 23.11.2023
Նոյեմբերի 24-ին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Թումանյան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում` ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
09:14 23.11.2023
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
08:13 23.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:51 22.11.2023
Նոյեմբերի 17-18-ին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչները ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են Ծաղկաձորում տեղի ունեցած «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քարոզարշավ» ծրագրի շրջանակներում ապաքաղաքացիության և չփաստաթղթավորված անձանց հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը։ Ա. Ղազարյանը ներկայացրել է ոլորտի լիազոր մարմնի կողմից տարվող աշխատանքները քաղաքացիություն չունեցող անձանց հարցերի ուղղությամբ, գործընթացի միտումները։ ՄՔԾ ԱՎՎ […]
22:10 22.11.2023
Ավելի քան 100 մլն դրամ՝ Գառնիի ջրամատակարարման խնդրի լուծմանը. նախորդ դարի կեսերին անցկացված խողովակաշարի մաշվածության պատճառով գյուղի բնակիչները զրկված էին կանոնավոր ջրամատակարարումից: Հիմա արդեն սուբվենցիոն ծրագրով լուծում են տարիների խնդիրը: Կոտայքում կառավարություն-համայնք գործակցությամբ արդեն թարմացրել են ջրի 54-կիլոմետրանոց ցանց: Մարզում նաև արդիականացնում են ոռոգման ենթակառուցվածքները:
20:37 22.11.2023
Հայաստանը պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում և առաջարկել է պետական սահմանին սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել: Այդ մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունում, որն արվել է ի պատասխան Ադրբեջանի երեկվա հայտարարության: Դրանում Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջարկել էր հանդիպում անցկացնել պետական սահմանին: Արդյո՞ք անսպասելի էր առանց միջնորդների հանդիպելու Բաքվի առաջարկը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ […]
20:18 22.11.2023
Գազայում դաժանության և ավերածությունների մակարդակը հասել է նախկինում չտեսնված մակարդակի. անկլավի բնակիչներն իրենց երեխաներին գրկած աղոթում են խաղաղության համար, իսկ եթե դա տեղի չունենա, արագ մահ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սիմա Բաքուսը: «Գազայում կանայք մեզ ասացին, որ աղոթում են խաղաղության համար։ Եթե խաղաղություն չգա, նրանք աղոթում են արագ մահվան համար՝ իրենց երեխաներին գրկած: […]
18:39 22.11.2023
Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում 2024 թվականի հունվարի 1-ից կներդրվի անձնական օգնականի ծառայությունը։ Այն ուղղված է հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը՝ ապահովելով նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը։ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում պարբերաբար իրականացվող վերապատրաստման դասընթացների շրջանակում 21 անձ ծանոթացել է […]
15:35 22.11.2023
ԱԺ-ն ընդունել է «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագիծը, որով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը։ Ներկայացնելով օրենսդրական մանրամասները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ գործող օրենքով բոլոր բուժաշխատողներն աշխատանքի իրավունք ստանալու համար շարունակական մասնագիտական զարգացման համար […]
15:28 22.11.2023
Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը: Ապա երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ քաշված Խաղաղության խաչմերուկ հայեցակարգը և ընդգծել, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է […]
14:48 22.11.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում այս պահին կան տասնյակ թափուր հաստիքներ։ Ազատ աշխատատեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://www.mlsa.am/ministry-vacancy/1 . մանրամասների համար կարող եք զանգահարել ցանկում նշված հեռախոսահամարներով։ Թափուր հաստիքների համալրման համար կարող են դիմել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։
14:25 22.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
14:02 22.11.2023
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Լուկաշին գյուղի 59-ամյա մի բնակիչ տանն ու կից օժանդակ շինություններում թմրանյութ է պահում: Իրավապահները մեկնեցին նշված հասցե: Ակնհայտ տեսանելի վայրերում նրանք նկատել են կանեփանման զանգվածներ, տանտերն էլ հայտնել է, որ տան այլ հատվածներում ևս կան նման զանգվածներ, և որ դրանք թմրանյութ են: Դեպքի […]
13:50 22.11.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի աշակերտներին։ Անահիտ Մանասյանը դպրոցականներին ներկայացրել է Պաշտպանի առաքելությունը, իրավասությունների շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, խոսել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցերի շուրջ: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել է որակյալ կրթության կարևորությանը: Երեխաներին […]
13:43 22.11.2023
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Նոյեմբերի 16-ին Տավուշի բաժնի քրեական հետախույզները «Նորաշենի անտառպետության» տարածքում շրջագայելիս նկատել են ապօրինի ծառահատումներ կատարող 33-ամյա մի տղամարդու։ Ըստ նորաշենցի տղամարդու՝ հատել էր տարբեր տեսակի և տրամագծի 32 թաց կանգուն ծառեր։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են հաճարենու, բոխու կոճղերից ու ճյուղերից առաջացած՝ ընդհանուր […]
13:30 22.11.2023
ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ նոյեմբերի 14-ին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը տաքսի ծառայություն իրականացնելիս հափշտակել էր ուղևորի 120 000 դրամ արժողությամբ նվագարկիչը: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին նորաշենցի 36-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին: Նա խոստովանել է արարքը և ներկայացրել նվագարկիչը: Կազմված […]
12:29 22.11.2023
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.55-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա Օֆելյա Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:25 22.11.2023
Նոյեմբերի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում 37-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ նոյեմբերի 20-ի գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտայի» սրահից գողացել են բջջային հեռախոսը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված արարքը կատարել է 22-ամյա երիտասարդը: Նա Ավանի 4-րդ փողոցի տներից մեկի մոտ […]
12:20 22.11.2023
Նոյեմբերի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է ՀՀ ՊՆ զորամասեր, հանդիպել զորամասերի սպայական անձնակազմի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ՌՈ պետը հորդորել է զորամասերում խստագույնս հետևել կանոնադրային առողջ հարաբերություններին և ջանք չխնայել կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումները պատշաճ իրականացնելու համար՝ նշելով, որ դրանք պաշտպանության նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Շրջայցի […]
12:11 22.11.2023
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, Երևանի Թևոսյան և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում տրոլեյբուսի քարշակման ժամանակ «Զիլ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել երկու վարորդներին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ տրոլեյբուսի 69-ամյա վարորդ Միշա Շահբազյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:05 22.11.2023
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 68-ամյա Էլլի Բ.-ն: Նա 2018 թ. հունվարի 26-ից Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության, փաստաթղթեր կեղծելու և դատական վճիռը չկատարելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել […]
11:55 22.11.2023
Գլխավոր դատախազությունը, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ուսումնասիրել է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող մի շարք քրեական վարույթներ: Քրեական վարույթներից մեկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մ.Դ.-ն, ունենալով դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա, Երևան քաղաքում գործող երկու դեղատներում շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի […]
11:50 22.11.2023
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման, ինչպես նաև մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման կարգերի նախագծերը: Մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգ Մանկավարժական աշխատողի վերապատրաստումը երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում ԿԳՄՍՆ սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների […]
11:35 22.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ալագյազ-Արթիկ, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Աշոցքի և Լանջիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների […]