15:35 22.11.2023
ԱԺ-ն ընդունել է «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագիծը, որով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը։ Ներկայացնելով օրենսդրական մանրամասները՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ գործող օրենքով բոլոր բուժաշխատողներն աշխատանքի իրավունք ստանալու համար շարունակական մասնագիտական զարգացման համար պետք է ունենան հավաստագիր։ Օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է բացառություն, որ այդ կարգավորումը չտարածվի ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների վրա։
«Իրականում հավաստագրի պահանջն իրենց վրա ևս տարածվելու է, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից։ Մինչ այդ, այս պահանջը չի տարածվի։ Դրանով ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներին տրվում է ժամանակ, որ կարողանան իրենց կրեդիտները հավաքել, փաստաթղթերը շտկել, վերապատրաստումներ անցնել»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը։
Նա տեղեկացրեց, որ թեպետ ժամանակ է տրվել արցախցիներին, սակայն արդեն 100-ից ավելի ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողներ կան, որոնք ստացել են իրենց հավաստագրերը։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 3000 բուժաշխատող կա։ Նրանց ճնշող մեծամասնությունը բուժքույրեր են։ Նրանք այսօր էլ կարող են աշխատել, սակայն մինչ 2025 թվականի հունվարի 1-ը պետք է կարողանան ստանալ հավաստագրերը։ Ալեքսանդր Բազարչյանը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը խրախուսական մեխանիզմներ է գործարկում, որ բուժաշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունը շարունակեն ՀՀ մարզերում։
2024 թվականի հունվարի 1-ից մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու գործընթացն իրականացվելու է առցանց՝ բուժաշխատողների ռեգիստրում։ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը նշեց, որ բուժաշխատողները, ռեգիստրում գրանցվելով, կարող են նշված գործընթացը կազմակերպել առցանց։ Բուժաշխատողը ստիպված չի լինի թղթերի հետ գործ ունենալ, գրել, ջնջել, տպել, փոխարենը մի անգամից համակարգում մուտքագրում է անհրաժեշտ տվյալներն ու դիմումը։ Արդյունքում, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտը դա տեսնում է ու առկա տվյալները հաստատում է, իսկ համակարգն էլ օգնում է, որ բուժաշխատողը հավաքի իրեն անհրաժեշտ բալերը։ Դրա հիման վրա էլ տրվում է հավաստագիրը։ Համակարգում այլ հնարավորություններ ևս նախատեսված են։
«Օրինակ, Linkedin-ում շատերը պահում են իրենց մասնագիտական պատմությունը։ Եվ եթե որևէ մեկն ուզում է դրան ծանոթանալ, ապա անձն ուղարկում է Linkedin-ում պահվող մասնագիտական պատմության հղումը։ Հիմա բուժաշխատողների ռեգիստրում նույն գաղափարն է գործելու։ Բժիշկը կունենա իր էլեկտրոնային հասցեն, կգործի QR կոդի գաղափարը, որի միջոցով կերևա, թե բժշկի սերտիֆիկացմանը որքան է մնացել»,-ասաց Ավետ Մանուկյանը։
Ավետ Մանուկյանը վստահեցրեց, որ համակարգն ամբողջությամբ պատրաստ է գործարկման։ Այս ընթացքում տեղեկատվական նյութեր են շրջանառվում, որ բուժաշխատողները տեղեկացված լինեն ռեգիստրում առցանց գրանցվելու և հավաստագրերը ստանալու գործընթացից։
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...