Ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC

Ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները

20:55 17.11.2023

Այսօրվանից ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Այս նպատակով անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://50.socservice.am
ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), դրա բացակայութան դեպքում՝ անձնագրի, նույնականացման քարտի տվյալները։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։
ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
ՔԱՅԼ 5․ «Բանկի ընտրություն» հատվածում անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք քարտային հաշիվ, թե ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել քարտի վրա գրված 16 նիշը։ 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր առայժմ չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ նշելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենալ հաշիվ։
ՔԱՅԼ 6․ Անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք անչափահաս երեխաներ, թե ոչ։
ՔԱՅԼ 7։ Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել անչափահասի տվյալները։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր նկատմամբ։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։
ՔԱՅԼ 8։ Անհրաժեշտ է սեղմել «Համաձայն եմ» կոճակը, եթե ցանկանում եք տալ համաձայնություն Ձեր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ 2 մլն դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
ՔԱՅԼ 9։ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
ՔԱՅԼ 10․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ
Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։
ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
*-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,
նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան,
 աջակցությանը դիմելու համար պարտադիր է ունենալ քարտային հաշիվ (հակառակ դեպքում ՝ Ձեր դիմումը կմերժվի),
 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ ցանկից ընտրելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենան հաշիվ,
 յուրաքանչյուր չափահաս անձ պետք է լրացնի առանձին դիմում, իսկ անչափահասի դեպքում դիմումը պետք է լրացվի ծնողներից մեկի (կամ խնամակալի կամ հոգաբարձուի) կողմից։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

09:29 14.05.2025

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

09:25 14.05.2025

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները։ «Նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, կարող են ազնվորեն խոստովանել, որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել են 2014 թվականից ի վեր»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում տարածքային […] ...

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:20 14.05.2025

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...

Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանը

09:00 14.05.2025

Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

08:50 14.05.2025

Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել Բեյրութին

Լիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

08:40 14.05.2025

Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...

BACK_TO_TOP