12:14 02.11.2023
Հինգշաբթի օրը Գազայի հատվածից Եգիպտոս կտարհանվեն Բելգիայի և Հունգարիայի 70 քաղաքացիներ, հայտնել են Գազայի սահմանային անցակետերից և սահմանային վարչությունից։ Գերատեսչության հրապարակած ցուցակում ընդգրկված է Բելգիայի 50 քաղաքացի և Հունգարիայի քաղաքացիություն ունեցող 20 մարդ։
12:07 02.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, խարդախության՝ 4, մարդու առևանգման, շորթման, համակարգչային հափշտակության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, […]
11:46 02.11.2023
Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել ու ձերբակալվել է հուլիսի 18-ից առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը: Հուլիսի 10-ի ժամը 21.00-ի սահմաններում մայրաքաղաքի Առաքելյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հետախուզվողը նախապես վերցրած դանակով խփել էր վեճի մասնակիցներից մեկին՝ պատճառելով որովայնի կտրած-ծակած, թափանցող, կյանքին վտանգ սպառնացող […]
11:25 02.11.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում մի շարք ճանապարհներին կատարվում են վթարավտանգ տեղամասերի երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ։ Մասնավորապես‚ Հ-46 ավտոճանապարհի կմ16+800-կմ20+200 (Տաթև), Մ-2-ի կմ140+000-կմ142+000, կմ178+000-կմ181+000, կմ312+000-կմ315+000 հատվածներում, Մ-12 ճանապարհին՝ Հարթաշենի և Խնձորեսկի խաչմերուկներում‚ տեղադրվում են նոր արգելափակոցներ և ճանապարհային […]
11:20 02.11.2023
Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր): Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5°C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4°C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին […]
11:16 02.11.2023
Հոկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի 23-ամյա երկու բնակչի, իսկ նրանցից մեկի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդներից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է 3 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով գլանակ: Երիտասարդները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել […]
10:59 02.11.2023
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվել էր ահազանգ, որ Ամենափրկիչ եկեղեցու մոտ կայանված «Մերսեդեսի» սրահից գողացել են Ֆրանսիայի մի քաղաքացու դրամապանակն ու անձնագիրը: Մեկնած օպերատիվ խմբին վարորդը հայտնել էր, որ մեքենայի դուռ ու պատուհանը փակ էին, ու գողությունից հետո էլ մնացել են անվնաս: Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք […]
10:37 02.11.2023
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1984 թվականին ծնված Արսեն Ծառուկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին։ Զանգել 1-02 հեռախոսահամարով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]
09:54 02.11.2023
2023 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 477 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 144 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 103, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 25, – պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 1, – […]
09:30 02.11.2023
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի և Իջևանի բաժնի ծառայողները համատեղ իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Իջևան քաղաքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել Աստրա» մակնիշի մի մեքենա: 29-ամյա վարորդը ոստիկանների պահանջով մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է առանց գործարանային համարի հրացան, որի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել […]
08:23 02.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:05 02.11.2023
Նոյեմբերի 2-ին, ժամը 01։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակունք գյուղի Կենտրոնական խճուղու 1-ին փակուղու տներից մեկի բակում գտնվող […]
23:45 01.11.2023
ԱՄՆ-ում մի կին թունավորել է իր զուգընկերոջը՝ նրա ժառանգությունը ստանալու համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Հյուսիսային Դակոտայից 51-ամյա Սթիվեն Ռայլին մոտ 30 միլիոն դոլար է ժառանգել։ Սակայն ժառանգությունը ստանալուց քիչ առաջ նրա 47-ամյա զուգընկերուհին՝ Այնա Թիա Քենոյերը իմացել է, որ Ռայլին ցանկանում է խզել իր հետ հարաբերությունները։ Հետո Քենոյերը որոշել է թունավորել իր […]
23:02 01.11.2023
Ավելի քան 8700 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 22 հազարը վիրավորվել Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից 25 օրվա ռմբակոծության հետևանքով, Պաղեստինի առողջապահության նախարարությունը պաշտոնական տվյալներ է տրամադրել Facebook սոցիալական ցանցում։ «Գազայի հատվածում զոհերի մոտ 73%-ը երեխաներ են, ծերեր և կանայք»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
21:10 01.11.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 29-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ հոկտեմբերի 23-ից ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 57-ամյա Արմեն Հ.-ն է: Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով […]
20:41 01.11.2023
Երևանի քաղաքապետարանը հայտարարությամբ հորդորել է մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ իրականացնել համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի գծով պարտավորությունները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, վճարումները կարելի է իրականացնել առցանց եղանակով՝ այցելով www.yerevan.am պաշտոնական կայքի Հարկեր և վճարումներ բաժին ու լրացնել պահանջվող տեղեկատվությունը: Ըստ աղբյուրի՝ բանկային քարտերով հարկային պարտավորությունների դիմաց վճարումները կարելի է իրականացնել նաև Երևանի վարչական շրջանների […]
20:36 01.11.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին։ ԵԱՀԿ աջակցությամբ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» ընդհանուր ժողովի հանդիպման շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, […]
16:12 01.11.2023
Apple ընկերությունը ահազանգեր է տարածել իր օգտատերերի դեմ հարձակումների մասին և նոր թարմացում առաջարկել։ Տեղեկատվական անվտանգության, կիբերհարձակումների թեմայով ասուլիսին մեդիափորձագետներ Սամվել Մարտիրոսյանն ու Արթուր Պապյանը օգտատերերին տվել են խորհուրդներ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:42 01.11.2023
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 31-ին Հրազդան քաղաքի դպրոցներից մեկի հարակից տարածքում հայտնաբերել և սառը զենք կրելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել են 24-ամյա մի երիտասարդի և, իր կողմից շահագործվող «Օպելով» հանդերձ, տեղափոխել են Հրազդանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ինքնաշեն կռփազենք: Երիտասարդը նաև «Օպելի» սրահից ներկայացրել է մարտական ատրճանակ: «Օպելը» […]
14:37 01.11.2023
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգությունների մասնակից Մ.Ա.-ն քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել և իրացնելու նպատակով իր մոտ պահել 3,78 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դատախազը 2023 սեպտեմբերի 20-ին Մ.Ա.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով […]
14:10 01.11.2023
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից կատարված մշտադիտարկման այցերի, Պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է ազատությունից զրկված անձանց իրավունքների խախտումների հետևյալ համակարգային խնդիրները՝ բժշկական հետազոտությունների և ստացիոնար բուժման նպատակով ազատությունից զրկված անձանց ՔԿՀ-ներից քաղաքացիական հիվանդանոցներ տեղափոխելը ձգձգվում է։ […]
13:03 01.11.2023
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հոկտեմբերի 31-ին Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 26-ամյա Նարեկ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ և 118-րդ հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
12:50 01.11.2023
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել 37-ամյա Գարիկ Հ.-ն, որը հուլիսի 31-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:19 01.11.2023
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 38-ամյա Մանուկ Ա.-ն, որը 2021 թ. հունիսի 23-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
11:56 01.11.2023
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 31-ին Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի երկու բնակչի՝ «Մերսեդես»-ով հանդերձ: 32-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,12 գրամ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի […]
10:51 01.11.2023
Մոսկվայի երեք օդանավակայաններում չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին, չեղարկվել և հետաձգվել է 31 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedules ծառայության տվյալները։ Այսպիսով, «Դոմոդեդովոյում» 4 ինքնաթիռի թռիչքները հետաձգվել են, ևս 4 չվերթ՝ չեղարկվել։ Մինչդեռ դեպի «Վնուկովո» 4 չվերթ հետաձգվել է, 5-ը՝ չեղարկվել։ Դեպի «Շերեմետևո» 13 չվերթ հետաձգվել է, 1-ը՝ չեղարկվել։ Ժուկովսկու ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։ Մոսկվայի օդանավակայաններում […]
10:30 01.11.2023
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմի մոտ հարգանքի տուրք կմատուցվի երաժշտի հիշատակին: Այնուհետև Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա նորացված մշտական […]