12:36 03.11.2023
Մարտի 1-ի գիշերը, ժամը 2.40-ին, 911 ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ պայմաններում այրվել են աներոջ ավտոտնակում կայանված «ՎԱԶ-2101» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաները: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած […]
12:14 03.11.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը: Պարտադիր կրթությունից դուրս մնացած են համարվում 6-ից մինչև 19 տարին չլրացած` ՀՀ դպրոցներում, հանրակրթական հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա ուսումնարաններում և քոլեջներում չհաշվառված կամ հաշվառված, բայց մեկ ամսվա ընթացքում ամսվա համար գումարային հաշվարկով 10 աշխատանքային օրից ավելի չհաճախած անձինք։ Նկատի ունենալով, […]
12:08 03.11.2023
ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ի ժամը 19.30-ի սահմաններում կատարած շրջայցի ժամանակ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 7 խմ փայտանյութ: 64-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ագարակ բնակավայրի հարակից անտառից […]
11:44 03.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2023թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում […]
11:40 03.11.2023
Նոյեմբերի 1-ին Շիրակի մարզի պարեկները, ստացված տեղեկություններն իրացնելով, Ջիվանու փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի: Գյումրեցի երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով կաթուցիչ: Երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ այն թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից: Նոյեմբերի 1-ին Շիրակի մարզի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Վազգեն Սարգսյան […]
11:26 03.11.2023
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցի 32-ամյա մի բնակիչ ապօրինի հրազեն է պահում և կրում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 22.50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում նա հայտնաբերվեց «Մերսեդես» մակնիշի մեքենայում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: «Մերսեդեսի» սրահի ակնհայտ տեսանելի հատվածում իրավապահները նկատել են պոլիէթիլենային փաթեթ: 39-ամյա վարորդը, որը […]
10:56 03.11.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գրիբոյեդով գյուղի 56-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Հոկտեմբերի 31-ին ոստիկանները մեկնել են նշված հասցե: Տանտերը նրանց հայտնել է, որ պահում է կանեփի չոր զանգված: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 56-ամյա տղամարդը իրավապահներին է […]
10:39 03.11.2023
Նոյեմբերի 1-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի պարեկները շրջիկ ծառայություն իրականացնելիս Քարակերտ գյուղի կենտրոնական փողոցում նկատել են երկու երիտասարդների, որոնցից մեկը նստած էր չշահագործվող «ՎԱԶ-2106»-ի մեջ: Անձը պարզելու նպատակով պարեկները մոտեցել են նրանց և այդ ընթացքում «ՎԱԶ-2106»-ի սրահում նկատել են պայուսակ: Պարեկների հարցին ի պատասխան՝ 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ պայուսակն իրենն է և մեջն […]
10:15 03.11.2023
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է հանդիպումների շարք քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ՝ իրազեկելու https://urban.e-gov.am հարթակում մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագրի մասին: Կոմիտեի պատասխանատուները մանրամասն ներկայացնում են հարթակում գրանցվելու քայլերը, անհրաժեշտ փաստաթղթերը, պատասխանում ներկաների հարցերին: «Հանդիպումներն սկսել ենք շահառուների ամենամեծ խմբից՝ շինարարներից՝ հաջորդիվ ընդգրկելով նախագծողներին, տեխնիկական հսկողներին, փորձաքննություն, հետազննություն և հետախուզում իրականացնողներին»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան […]
08:34 03.11.2023
‼️Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:18 02.11.2023
Պատճառը, թե ինչու տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ, ամենից հաճախ պատասխանատվության վախն է։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է հոգեբան Ալեքսանդր Կոնոնովը։ «Որոշ թվով տղամարդիկ նախընտրում են քաղաքացիական ամուսնությամբ ապրել կանանց հետ՝ առանց պաշտոնապես գրանցելու հարաբերությունները։ Այս դեպքում նրանք իրենց ազատ են զգում, քանի որ ցանկացած պահի կարող են խզել հարաբերությունները»,- պարզաբանել է հոգեբանը։ Իրենց […]
21:55 02.11.2023
Բաքվի մամուլն այսօր տեղեկություն է տարածել, որ Արցախի մի քաղաքացու նկատմամբ ծանրագույն հանցանքներ կատարելու մեղադրանք է ներկայացվել: Ո՞ւմ մասին է խոսքը և ինչո՞ւմ են նրան մեղադրում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է այսօր հաղորդագրություն տարածել, որի համաձայն, սեպտեմբերի 19-ին Քելբաջարի շրջանի բնակիչ Մադաթ Բաբայանն է ձերբակալվել զինաթափվելուց հետո: Հավանաբար […]
20:25 02.11.2023
Զորամասը շատ մոտ էր մեր տանը. միշտ հետաքրքրությամբ էի հետևում զինվորական անցուդարձին։ Դիմեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և ընդունվեցի։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, ոսկե մեդալով ռազմական համալսարանն ավարտած Արմինեն մեծ ոգևորությամբ է խոսում ուսումնառության տարիների մասին․ «Շատ դժվար էր, բայց նաև՝ անչափ հետաքրքիր։ Ռազմական գործի փորձառու դասախոսներ, գիտելիքներդ ու հմտություններդ զարգացնելու լայն ասպարեզ, […]
18:20 02.11.2023
Արցախից բռնի տեղահանվածների բնակության և կոմունալ ծախսերի համար ևս 950 մլն դրամ կհատկացվի, պարզեցված ընթացակարգերով Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կնշանակվի, 14 նորակառույց դպրոց կապահովվի գույքով: Հաստատվել է 2024 թ.-ի բյուջեից սուբվենցիաների տրամադրման կարգը. մայիսից ընդունվել է մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման գործողությունների ժամանակացույց։ Արդյունքում Աշտարակ, Աբովյան, Ջերմուկ և Արմավիր համայնքներում բաց կառավարման գործընկերության նախաձեռնության միջոցով […]
15:52 02.11.2023
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ծրագիրն իրականացվում է 2016թ․-ից և նախատեսված է մինչև 2026թ․ մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18,5 […]
15:36 02.11.2023
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ հիմնավորման, սեպտեմբերի 29-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 54 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2023թ. նոյեմբերի 1-ից: Որոշմամբ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ: Զինծառայողի […]
15:17 02.11.2023
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 1-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 20-ամյա Արմեն Ե.-ին, որը սեպտեմբերի 15-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին […]
14:57 02.11.2023
Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 9061-ի, հինգշաբթի հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայում Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9061-ի, այդ թվում՝ 3760 երեխա և 2326 կին։ Տուժել է 32 հազար մարդ»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
14:36 02.11.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: Այսպես. Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական […]
14:33 02.11.2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հայտնել է, որ բյուջետային ծախսերի էական ուղղություններից են ուսուցիչների վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը: Խոսքը, մասնավորապես, ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2021-23 թվականներին իրականացված գործընթացի արդյունքում շուրջ 4700 ուսուցիչներ կունենան աշխատավարձի բարձրացում: «Այս տարի ունեինք 6320 դիմորդ: Նրանցից 4324-ը կամ դիմորդների 68%-ը մասնակցել է […]
14:12 02.11.2023
Նոյեմբերի 1-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, «Հրազդան» անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են «Զիլ-131» մակնիշի առանց հաշվառման համարանիշի բեռնատար, որի թափքում մոտ 6 խմ փայտանյութ կար: Ապօրինի ծառահատում կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով 25-ամյա վարորդը ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ, տեղափոխվել է Հրազդանի բաժին: Բաժնում արտավազցի վարորդը հայտնել է, որ վերոհիշյալ […]
13:48 02.11.2023
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագիր, որն իրականացվել է երկու փուլով։ Ընկերությունը աջակցության համար դիմած արցախցի 1300 ընտանիքի հատկացրել է միանվագ ֆինանսական օգնություն՝ 100 000-ական դրամ յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ֆինանսական աջակցության ֆոնդը ձևավորվել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների հանգանակություններից, ինչպես նաև Ընկերության աշխատողների արհեստակցական կազմակերպության կողմից […]
13:43 02.11.2023
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նոյեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացի փողոցում: Առաջին երթևեկելի գոտիով կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
13:32 02.11.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանիին, Դատաբժշկական բուժքույրերի միջազգային ասոցիացիայի (ԴԲՄԱ) գլխավոր գործադիր տնօրեն Ջենիֆեր Փիրս-Ուիքսին, ԴԲՄԱ ծրագրերի ղեկավար Մորգան Մոլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության, ընտանեկան և սեռական բռնության դեպքերի արձանագրմանն ու փորձաքննությանը վերաբերող խնդիրները, կարիքների գնահատման […]
13:26 02.11.2023
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 1-ի ժամը 18.30-ի սահմաններում Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան, որը բեռնված էր մոտ 5 խմ փայտանյութով: 62-ամյա ուղևորը հայտնել է, որ փայտանյութն իրենն է: Նա չի ներկայացրել փայտանյութի օրինականության համար համապատասխան փաստաթուղթ, հայտնել է, որ նախորդ օրը Եղեգնուտ գյուղի հարակից […]
13:20 02.11.2023
Արցախից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա վճարումների և տրամադրվող աջակցության ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հերթական գումարը կհատակցվի: Նախագծի արժեքը կազմում է 1 մլրդ 370 մլն դրամ: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:15 02.11.2023
Բուլինգի հիմնախնդրի ուսումնասիրությունը պայմանավորված է Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների և բուլինգի դեպքերի մասին ՄԻՊ աշխատակազմ՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր ստացված բողոքների թվի աճով, ինչպես նաև պետության կողմից բուլինգի հիմնախնդրի կանխարգելման, բացահայտման և արձագանքման հստակ, գործնական ու համալիր մեխանիզմների ներդրման և կատարելագործման անհրաժեշտությամբ: Արտահերթ զեկույցի շրջանակներում վեր են հանվել և ներկայացվել բուլինգի […]
13:02 02.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ 2018 թվականից իրականացվում է «ԴասA» կրթական ծրագիրը: «ԴասA» կրթական ծրագրի նպատակն է պատանիներին ներկայացնել բարձրարժեք երաժշտարվեստը, ձևավորել խորքային պատկերացումներ դասական երաժշտության մասին։ 2023 թվականի փետրվարից ծրագրի դասընթացներն անցկացվել են Երևանի և ՀՀ մարզերի մոտ երեք տասնյակ դպրոցներում: Փետրվար ամսից մինչև սեպտեմբեր […]
12:50 02.11.2023
Նոյեմբերի 1-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 08.30-ի սահմաններում գողացել են Երևանի Վանթյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Ոստիկանության ՔՈԳՎ, Մալաթիայի և Արմավիրի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, գողացված մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տարել երևանցի 51-ամյա և 56-ամյա երկու […]
12:38 02.11.2023
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին, ժամը 01.00-ին, Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 57-ամյա Տիգրան Գ.-ին, որը 2020 թ. ապրիլի 16-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-188-րդ (Ապօրինի ձեռնարկատիրության փորձը) հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին […]